Ստեփանակերտի օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանակերտի օդանավակայան
Ստեփանակերտի օդանավակայան

Stepanakert Airport Daytime.JPG

IATA: EVN – ԻԿԱՕ: UDYZ
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ Քաղաքացիական
Տեղագրություն ԼՂՀ Ստեփանակերտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Բարձրացում ԲԾՄ 2,838 ֆտ / 865 մ
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
09/27 12,629 3,849 Ասֆալտ
Վիճակագրություն (2006)
Ճամփորդների թիվը


Stepanakert Airport.png

Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային դարպասն է։ Գտվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա, Ստեփանակերտ-Ասկերան A317 մայրուղուն հարող հատվածում Իվանյան գյուղի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թ., հիմնականում չվերթներ է ընդունել Երևանից և Բաքվից։ Արցախյան ազատամարտի սկզբում այն ծառայել է ռազմական նպատակով։ 1992 թվականին Բերձորի ազատագրումից հետո օդանավակայանը մատնվել է պարապուրդի։

2008 թ. սկսվել է օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը (ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան [1])։ Մասնաշենքը ԼՂՀ զինանշանի նմանությամբ արտաքինից նմանվում է թևերը մեկնած արծվի։[2]

Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011 թ. մայիսին 9-ին[3], սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվում է, պաշտոնական վարկածով, զուտ միայն տեխնիկական պատճառներով, սակյան կան կարծիքներ, որ օդանավակայանի բացումը անընդհատ հետաձգվում է քաղաքական պատճառներով։ Նորացվում և լայնացվում է թռիչքուղին, ինչպես նաև հարթեցվում են թռիչքուղուն հարկից մի քանի բլուրների գագաթները՝ ժամանակակից մեծ ինքնաթիռներ ընդունելու համար։[4]

Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը կազմում է 2 կմ, 300 մետր, լայնությունը՝ 20 մետր։ Սկզբնական շրջանում թռիչքներ են նախատեսվում Երևան-Ստեփանակերտ և հակառակ ուղղություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]