Կարկառ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարկառ (այլ կիրառումներ)
Կարկառ
Řeka Karkar, Náhorní Karabach.jpg
Բնութագիր
Երկարություն109
Ավազանի մակերես1490 կմ²
Ջրի ծախս3,62
Ջրահոսք
ԱկունքԿուր
 · Ակունքի տեղակայումԱրցախի լեռնաշղթայի արլ. լանջեր
 · Բարձրություն2080 մ
 · Գետաբերանի տեղակայումԿուր գետ
 · Բարձրություն13 մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԱրցախ Արցախ
ԵրկրամասԱրցախ

Կարկառ, գետ Արցախում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2080 մ բարձրությունից, գետաբերանի բարձրությունը ծովի մակարդակից՝ 13 մ, հաճախ Կուր չի հասնում։ Երկարությունը 109 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1490 կմ2։ Սնումը հիմնականում անձրևային (44%) և ստորերկրյա (34%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 57%-ը։

Տարեկան միջին ծախսը 3, 62 մ3/վ է, հոսքը՝ 137, 1 միլիոն մ3 (Ասկերան քաղաք)։

Խոշոր վտակներն են Մեղրագետը և Բագարան։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png