Խոջալուի արյունահեղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոջալուի արյունահեղություն
Տեսակզանգվածային սպանություն
Երկիր Ադրբեջան
Գրոհի վայրԽոջալուի շրջան
ՏեղադրանքԻվանյան
Տարեթիվփետրվարի 25, 1992-փետրվարի 26, 1992 փետրվարի 26, 1992
Զոհվածներ613 մարդ
Վիրավորներ487
 Khojaly massacre Վիքիպահեստում

Խոջալուի արյունահեղությունը, Արցախյան ազատամարտի ժամանակ Իվանյան (Խոջալու) գյուղի ազատագրման ընթացքում տեղի ունեցած միջադեպ, որի ժամանակ սպանվել է ադրբեջանական քաղաքացիական բնակչություն[1][2]։ Միջադեպի և դրա իրականացնողների վերաբերյալ չկա միանշանակ տեսակետ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախահայության գլխին օրեցօր ահագնացող վտանգը չեզոքացնելու նպատակով 1992 թվականին փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին գյուղը։ Մինչև ռազմագործողության սկիզբը հայկական զինված ուժերը, բնակչությանը անվտանգ հեռացնելու նպատակով, Կարկառի հոսանքով դեպի Աղդամ միջանցք էին բացել։ Սակայն Ադրբեջանի ազգային ճակատի զինյալները, իրենց հանրապետության նախագահ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելու նպատակով, Աղդամի մատույցներով թուրք-մեսխեթցիներին գնդակահարում են, անարգում դիակները և այդ ամենը բարդում հայեր վրա։ Այդ մասին ժամանակին խոստովանել է նաև Այազ Մութալիբովը։ Այսօր էլ Ադրբեջանի քարոզչական մեքենան շարունակում է շահարկել վերոհիշյալ իրադարձությունները[3]։

1992 թվականի հունվարին ադրբեջանական ուժերի կողմից Ստեփանակերտը հրետակոծելու համար բազա ծառայող Խոջալուն հայկական ուժերի կողմից շրջափակվեց։ Ադրբեջանցի բնակիչների մի մասն ինքնակամ լքեց քաղաքը, սակայն կազմակերպված տարհանում չկազմակերպվեց։ Գրոհի պահին քաղաքի բնակչությունը տարբեր տվյալներով կազմում էր 2000-4000 մարդ։ Տարբեր տվյալներով, 1992թ․ փետրվարի 26-ին Հայաստանի զինված ուժերի և ԱՊՀ 366-րդ մոտոհրաձգային գնդի գործողությունների ընթացքում զոհվել են նվազագույնը 200 (առավելագույնը, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ 613) քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ[4][5]։

Արևմտյան երկրներն ու լրատվամիջոցներըն իրադարձությունը հիշատակում են «Խոջալուի արյունահեղություն» («Khojaly massacre») անվանմամբ[6]։ Ադրբեջանական և թուրքական աղբյուրները[7][8] երբեմն կատարվածը ներկայացնում են որպես ցեղասպանություն (ադրբ.՝ Xocalı soyqırımı) կամ եղեռն (Xocalı faciəsi)[9]։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի պաշտոնազուրկ նախագահ Այազ Մութալիբովի խոսքերով, այդ դեպքերը կազմակերպված էին իր ընդդիմադիրների կողմից, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում անեին․ այսինքն՝ Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք կազմակերպված կերպով զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջալուի բնակչների մարմինների պղծմամբ որպեսզի հետագայում այդ նկարները քաղաքական նպատակներով իր դեմ կարողանային օգտագործել[10]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Human Rights Watch World Report 1993 – The Former Soviet Union». Hrw.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  2. Human Rights Watch/Helsinki (1994). Azerbaijan: Seven Years of Conflict in Nagorno-Karabakh. New York [u.a.]: Human Rights Watch. էջ 5. ISBN 1-56432-142-8. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  3. Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: ԶԱՆԳԱԿ. էջեր 62–65.
  4. de Waal, Thomas (2004). Black garden: Armenia and Azerbaijan through peace and war. ABC-CLIO. էջեր 172–173. ISBN 0-8147-1945-7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին.
  5. «New York Times – massacre by Armenians Being Reported». Commonwealth of Independent States; Azerbaijan; Khojaly (Armenia); Armenia: Select.nytimes.com. 1992 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Armenians Gain in New Battle With Azerbaijanis». New York Times. 1992 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «TÜRKSAM- Türkiye Uluslararası İlişkiler ve Stratejik Analizler Merkezi, Türkiye'nin en köklü düşünce kuruluşlarından biridir». TÜRKSAM. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին.
  8. «Welcome». Hocalisoykirimi.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  9. «State Commission on prisoners of war, hostages and missing persons – Khojaly genocide». Human.gov.az. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  10. Аяз Муталибов. Изгнан из Азербайджана за правду о Ходжалы (ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]