Ագուլիսի ջարդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագուլիս ջարդեր
1919 թվականի դեկտեմբերին 24-ին Գողթան գավառի Ագուլիս քաղաքի վրա թուրքական հրոսակները հարձակում կատարեցին։
Տեսակիրադարձություն և սպանդ
Երկիր Ադրբեջան
ՏեղադրանքՎերին Ագուլիս, Ներքին Ագուլիս և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Տարեթիվդեկտեմբերի 24, 1919
Զոհվածներ1400 մարդ

Ագուլիսի ջարդեր, 1919 թվականի դեկտեմբերի 24-ից 25-ը Ագուլիս քաղաքի հայ բնակչության կոտորած և տեղահանում։ Այդ ընթացքում կոտորվել են Վերին և Ներքին Ագուլիսների հայկական բնակչությունը[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուլիսցի հայ ընտանիք

Ագուլիսը մինչև ջարդերը եղել է մշակութային մեծ քաղաք՝ 17-րդ դարում ունենալով 8,000 հայկական ընտանիքներ։ Ագուլիսի բարբառը հայերենում եղել է որպես առանձին բարբառ։ 1919 թվականի ապրիլին Գողթան գավառից գրող Հարություն Թումանյանը, կանխազգալով մոտալուտ վտագները, գրել է «Միր հըգադարձ վաթանը» («Մեր հոգադարձ Հայրենիքը») բանաստեղծությունը՝ տպագրելով Զօկի ճրօյգը[2] Ագուլիսի բարբառով ամսաթերթում[3], որտեղ նկատվում էր Ագուլիսի նկատմաբ նրա անհանգստությունը։

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլու «Քարե Երազներ» վեպի ջարդերը սկսվել են դեկտեմբերի 24-ին հետևյալ կերպ․ Թուրք զինվորական Էդիֆ բեյը 30-40 ձիավորներով անցել է Ագուլիսի փողոցներով և հայտարաել, որ այդ օրը հաշտություն են կնքելու՝ բոլորին կանչելով հավաքվել մի տեղ։ Երբ հավաքվել են ժողովուրդը, հայերին և թուրքերին առանձնացրել են, և միանգամից կրակ բացել հայերի վրա։ Այնուհետև ողջ մնացած հայերը փորձել են փախչել։ Ըստ նրա նկարագրածի մուսուլման կանայք պատմում են, որ մեկ ամբողջ շաբաթ առուներով արյուն էր հոսում։ Ըստ պետական գործիչ Սերգեյ Մելիք—Յոլչյանի՝ Լեռնահայսստանիցից Հայաստանի արտգործնախարարին ուղարկած հեռագրի Նախիջևանի և Օրդուբադի թաթարները, թուրքական և ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի և ուրիշների գլխավորությամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո, կոտորել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչությանը։ Ըստ հեռագրի Վերին Ագուլիսում սպաննվել է 400 մարդ, իսկ Ներքին Ագուլիսում՝ 1000 մարդ[4]։ Այնտեղ նշվում է նաև, որ 20 գեղեցիկ հայ աղջիկների իբրև նվեր հանձնվել են թուրքը սպաներին։ Ջարդերի մասին գրել է նաև ծնունդով Ագուլիսից, ջարդերի ականատես Հովհաննես Հախնազարյանը իր՝ «Գողթան Գաւառ. Ագուլիսի Եվ Շրջակայ Գիւղերի Եղեռնը» հուշագրությունում։ Որտեղ նա պատմում է թուրքերը դաժանությունները և իր փախուստը մոտակա Ցղնա գյուղ, որտեղ նորից ենթարկվել են հարձակման՝ կորցրնելով է իր ամբողջ ընտանիքը։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Ագուլիսի ջարդերի 100-րդ տարելիցին ՀՀ ԱԳՆ խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ[5]՝ նշելով, որ ջարդերը չսահմանափկվեցին այդքանով և հետագայում հայաթափվեց ամբողջ Գողթն գավառը և տեղի ունեցավ Ջուղայի խաչքարերի ոչնչացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ագուլիսի Եղեռնի 100րդ Տարելիցին Ընդառաջ ԿիզակէտJanuary 2, 2020». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  2. Զօկի Ճրօյգը
  3. Ագուլիսի եղեռնի խոսուն վավերագիրը
  4. «Յառաջ», ՀՅԴ պաշտօնաթերթ, Երևան, 13 Յունուարի 1920թ.
  5. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով