Աբուլֆազ Էլչիբեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիև Աբուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլի
ադրբ.՝ Əbülfəz Qədirqulu oğlu Əliyev
Abulfaz Elchibey.png
{{{2}}} Ադրբեջան 2-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝1992 թ.-ի հունիսի 7
Լքեց պաշտոնը՝1993 թ.-ի սեպտեմբերի 1
Այլ տիտղոսներ՝Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի (ԱԺՃ) նախագահ
Կուսակցություն՝Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ
Նախորդող՝Այազ Մութալիբով
Հաջորդող՝Հեյդար Ալիև
Ծննդյան օր՝ 1938 հունիսի 7
Ծննդավայր՝Քելեքի գյուղ, Նախիջևանի ԻԽՍՀ
Վախճանի օր՝հուլիսի 22, 2000(2000-07-22) (տարիքը 62)
Վախճանի վայրը՝Անկարա, Թուրքիա
Երեխաներ՝որդի. Էրտուրգուտ
դուստր. Չիլանայ
Հայր՝Ալիև Մարդան Կադիրղուլու օղլի
Մայր՝Մեհրասա Ջաֆար կիզի Ալիև
Abulfaz Elchibey signature.jpg

Ալիև Աբուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլի (ադրբ.՝ Əbülfəz Qədirqulu oğlu Elçibəy հունիսի 24, 1938(1938-06-24), Քաղաքիկ, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 2000(2000-08-22)[1], Անկարա, Թուրքիա), Ադրբեջանի Հանրապետության 2-րդ նախագահ։ Պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թ.-ին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։ 1969-1974 թթ.-ին դասավանդել է նույն համալսարանում։ 1975 թ.-ին դատապարտվել է 2 տարվա բանտարկության՝ «խորհրդային պետական և հասարակական կարգերը զրպարտելու» մեղադրանքով։ 1989 թ.-ի հուլիսի 16-ին ընտրվել է Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի նախագահ։ Դառնալով Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ հռչակել է Ադրբեջանի զարգացման երեք սկզբունք՝ ժողովրդավարություն, թյուրքիզմ, իսլամ։ Քաղաքական գործչի իդեալ է համարել Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, իրեն հայտարարել է Աթաթուրքի զինվոր, պետական շինարարության գործում կարևորել է քեմալականների փորձը։

Արցախյան հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլչիբեյը իրեն հայտարարել է ուժային մեթոդների հակառակորդ, բայց գտել է, որ Արցախում պետք է հաղթանակի հասնել ցանկացած գնով։ «Ինձ համար գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդիր, կա միայն Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի փաստը», - ասել Էլչիբեյը։ Չի ժխտել հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի զորքեր մտցնելու հնարավորությունը։ 1992 թ.-ի մարտի 25-ին՝ նախագահական ընտրությունների եռուն շրջանում Էլչիբեյը առաջարկել է լուծարել նախագահի պաշտոնը, քանի որ քաղաքական պառակտումները շեղում են Արցախի համար պայքարից։ 1992 թ.-ի մայիսի 9-ին ԱԺՃ-ի անդամներին կոչ է արել դադարեցնել զանգվածային քաղաքական միջոցառումներն Բաքվում և բոլոր ուժերն ուղղել Արցախ։

Ադրբեջանի քաղաքական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտություններից հետո Էլչիբեյի հեղինակությունը սկսել է ընկնել։ Գնդապետ Ս. Հուսեյնովը, օգտագործելով ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտությունների հետևանքով երկրում սկսած համընդհանուր դժգոհությունը, զինված խռովություն է բարձրացրել, իսկ 1993 թ.-ի հունիսի 4-ին Գանձակ քաղաքում Ադրբեջանի Հանրապետության անվտանգության ուժերի և Ս. Հուսեյնովի զինված ուժերի միջև ընդհարումները դարձել են Էլչիբեյի դեմ զինվորական հեղաշրջման սկիզբ։ 1993 թ.-ի հունիսի 18-ին, երբ խռովարարները մոտեցել են Բաքվին, Էլչիբեյը մայրաքաղաքից հեռացել է Նախիջևան։ Բանակցություններից հետո նա հրաժարվել է վերադառնալ Բաքու, և Միլի մեջլիսը Հեյդար Ալիևին նշանակել է հանրապետության նախագահի պաշտոնակատար։

1993 թ.-ի օգոստոսի 31-ին անցկացվե է հանրաքվե, որի մասնակիցների 97.5 տոկոսը անվստահություն է հայտնել Էլչիբեյին, իսկ սեպտեմբերի 1-ին Միլի մեջլիսը պաշտոնանկ է հայտարարել նրան։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ծննդավայրում։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.: