Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հունիս, 2010)
Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ (2010 թվականի հունիսի 18) | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Արցախյան հակամարտություն | |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Կորուստներ | |||||||
4 զոհ [2] | 1 զոհ |
Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ՝ ռազմական բախումներ Լեռնային Ղարաբաղի Չայլու (Վերին Չայլու) գյուղի մոտ, որոնք կատարվել են 2010 թվականի հունիսի 18-ին և 19-ին ՊԲ-ի և ադրբեջանական զորքերի միջև: Որոշ աղբյուրների համաձայն բախումները ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման արդյունք են[3]. :
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը, ինչպես և ամբողջ Լեռնային Ղարաբաղի շրջանը Արցախյան ազատամարտի տարիներին եղել են ռազմական գործողությունների գոտում և պատերազմի ավարտից հետո 1994 թվականի մայիսի 12-ից այդ տարածքները հայտնվեցին ադրբեջանական զինված ուժերի և չճանաչված ԼՂՀ-ի զորքերի շփման գծում: «Հրադադարի» համաձայանգրի կնքման պահից շրջանում ավարտվեցին ռազմական ակտիվ գործողությունները և սկսվեց բանակցային գործընթացը: Հայկական կողմը «դե յուրե» Արցախի Հանրապետության ճանաչման իր պահանջները կապում է Կոսովոյի նախադեպի հետ: Ադրբեջանը ցանականում է տարածքները վերցնել իր ենթակայության տակ և այդ նպատակով մեծացնում է իր ռազմական բյուջեն, ըստ որոշ վերլուծաբանների սա է պատճառը, որ «ադրբեջանցիների մեծ մասը հարցի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով»[4]:
Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվեց արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եռակողմ հանդիպումը, որին մասնակցում էին Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը: Անմիջապես պետերբուրգյան հանդիպումից հետո, որը տապալվեց, Իլհամ Ալիևը ցուցադրաբար լքեց Սանկտ Պետերբուրգը, նաև հրաժարվելով մասնակցել Միջազգային տնտեսական ֆորումին[5]: Մի քանի ժամ անց 2010 թվականի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը համաձայն անուղակի հանցանշանների ադրբեջանական կողմը նախկին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ հարձակվել է հայկական դիրքերի վրա[3][4]: Գրոհի և դրան հաջորդած մարտի արդյունքում զոհվում է 4 ՊԲ զինծառայող և մեկ ադրբեջանցի, որի դիակը մնում է հայկական կողմում[4]:
Ադրբեջանական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ադրբեջանական կողմի հայկական զորքերը Ադրբեջանի Տերտերի շրջանի Չայլու գյուղի ուղությամբ հարձակվել են ադրբեջանական դիքերի վրա, արդյունքում գրոհը ետ է շպրտվել, արդյունքում հայկական կողմն ունեցել է չորս զոհ և չորս վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը ունեցել է մեկ զոհ[6][7]:
Հայկական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն հայկական կողմի հունիսի 18-ին Ադրբեջանի տարածքից Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ կատարվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ, արդյունքում արցախյան կողմը տվել է չորս զոհ ևս չորս զինվոր վիրավորվել է, իր հերթին ադրբեջանական ուժերը մարտի դաշտում թողել են ամենաքիչը մեկ զոհի դիակ[8]:
Հետեւանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ԼՂՀ-ի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտում է տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և շեշտել է, որ Մինսկի խումբը գործադրում է բոլոր ջանքերը հարցի խաղաղ կարգավորման համար: Համանախագահները նաև կոչ են արել կողմերին բազմակողմանի համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ և չխոչընդոտել նրա գործունեությանը[9]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Топографическая карта Генштаба СССР «K-38-130 Мир-Башир» (села Верин (арм. Верхний) Чайлы и Неркин (арм. Нижний) Чайлы показаны на южной окраине карты)
- ↑ Согласно армянской стороне, практически сразу же после июньской встречи президентов Армении, России и Азербайджана в Санкт-Петербурге азербайджанская сторона организовала вооруженную диверсию, в результате которой с армянской стороны погибло 5 человек, с азербайджанской – один - Мубариз Ибрагимов.
- ↑ 3,0 3,1 Escalation in Karabakh in the Context of President D. Medvedev’s Visit to the US and the Coming «Battle Over Iran»архив
- ↑ 4,0 4,1 4,2 Thomas de Waal // A Forever Smoldering Conflict in the Caucasusархив
- ↑ // Карабах бабахнет // 24 июня 2010 г.
- ↑ Армянские и азербайджанские части вступили в бой в Нагорном Карабахе — есть потери
- ↑ Тертер. Теймур Захидоглу — АПА. Стало известно имя военнослужащего Азербайджанской армии, погибшего в результате перестрелки на линии соприкосновения азербайджанских и армянских войск.архив
- ↑ Новости Армении // В Ереване считают, что Алиев доказал свою причастность к провокации в Карабахе // 22.07.2010
- ↑ Минская группа ОБСЕ осуждает диверсию на линии соприкосновения войск НКР и Азербайджана