Յագուբ Մամադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յագուբ Մամադով
Ծնվել է մարտի 3, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:3|2|0}}) (76 տարեկան)
Ծննդավայր Əliismayıllı
Քաղաքացիություն Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Կրթություն Ադրբեջանի բժշկական համալսարան
Գիտական աստիճան Գիտությունների դոկտոր
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն չկա

Յագուբ կամ Յագուբ Ջավադ օղլի Մամեդով (ադրբ.՝ Yaqub Məmmədov, մարտի 3, 1941, Əliismayıllı), ադրբեջանցի գիտնական և քաղաքական գործիչ, 1992 թվականին եղել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարը, այժմ ընդդիմադիր է:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յագուբ Մամադովը ավարտել է Ադրբեջանի բժշկական համալսարանի (ԱԲՀ) մանկաբուժության ֆակուլտետը և հենց նույն համալսարանում դասավանդել է ախտաբանական ֆիզիոլոգիա: Այս ընթացքում նա հրապարակել է 370 գիտական աշխատանք, որոնք հիմնականում նվիրված էին ավշային համակարգին[1]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանում անկախության հռչակումից հետո տիրում էր քաղաքական քաոս, որն ավելի էր բարդացել Ղարաբաղյան հակամարտության գոտում հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանոքով, Մամեդովը ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ադրբեջանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը խորհրդարանի արտահերթ նստաշրջանի քվեարկության արդյունքներով 1992 թվականի մարտի 5-ին ընտրվում է Ադրբեջանի ազգային ժողովի խոսնակ, այդ պաշտոնում փոխարինելով թոշակի անցած Էլմիրա Կաֆարովային:[2] Հաջորդ օրն իսկ նախագահ Այազ Մութալիբովը ստիպված եղավ հրաժարական տալ: Համաձայն Սահմանադրության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դարձավ խոսնակ Յագուբ Մամեդովը:[3][4] Այս պաշտոնում գտնվելու ընթացքում Մամեդովը մայիսի 7-ին Թեհրանում հանդիպում է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որպեսզի ստորագրի կրակի դադարեցման համաձայնագիրը և դրանից հետո սկսվի Իրանի միջնորդությամբ բանակցային գործընթացը: Միաժամանակ հենց հաջորդ օրը համաձայնագիրը խախտվում է, երբ հայկական ուժերը ազատագրում են Շուշին:[5] Հարցազրույցների ժամանակ Մամեդովը ամընդհատ խուսափում է իր վրա վերցնել Շուշիի կորուստի պատասխանտվությունը:[6]

1992 թվականի մայիսի 14-ին նախկին նախագահ Այազ Մութալիբովը իշխանության վերադարձավ այն բաից հետո, երբ խորհրդարանը առաջ բերելով Խոջալուի դեպքերը նրա վրայից հանեց քաղաքական անհեռատեսության պատասխանատվությունը: Միաժամանակ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության խռովության հետևանքով հաջորդ օրն իսկ տապալվում է: մայիսի 18-ին Մութալիբովը երկրորդ անգամ թոշակի է անցնում, իսկ Մամեդովը խոսնակի պաշտոնը զիջում է իր փոխարեն ընտրված Իսա Ղամբարին:[7][8] Մամեդովը 1992 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեքնածությունը, սակայն չի կարողացել 5 %-ից ավելի ձայն հավաքել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա: Yagub Javad oglu Mamedov»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-05-05 
  2. «Յագուբ Մամադովը ևս իր կուսակցության հետ միասին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին publisher= day.az»։ 2005-05-13։ Վերցված է 2010-05-05 
  3. Nohlen, Dieter; Grotz, Florian; Hartmann, Christof (2001). Elections in Asia and the Pacific: A Data Handbook: Vol. I. Middle East, Central Asia, and South Asia. Oxford: Oxford University Press. էջ 365. ISBN 0-19-924958-X. http://books.google.com/books?id=BVFBXa69tWMC&pg=PA365&lpg=PA365&dq=Yaqub+Mammadov+1992&source=bl&ots=3trnEz-m43&sig=IF8UbnbQ3JmFYb_LLOPtUwLJQMA&hl=en&ei=XXnhS6fnJoHcM9KRgaAD&sa=X&oi=book_result&ct=result&resnum=4&ved=0CBAQ6AEwAw#v=onepage&q=Yaqub%20Mammadov%201992&f=false։ Վերցված է May 5, 2010. 
  4. «Պառլամենտարիզմի պատմությունը Ադրբեջանում» [The history of parliamentarism in Azerbaijan]։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-05-05 
  5. «Conciliation resources. Chronology»։ Վերցված է 2010-05-05 
  6. «Յագուբ Մամադով «Շուշին ես չեմ հանձնել»»։ day.az։ 2005-05-25։ Վերցված է 2010-05-05 
  7. «Azerbaijan: Heads of State: 1990-2010»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-05-05 
  8. A. Huseynbala (2010-01-29)։ «Azərbaycan müxalifəti parlament seçkilərində vahid namizədlə iştirak edərsə, uğur qazana bilər – Parlamentin eks-spikeri»։ Trend։ Վերցված է 2010-05-05