Իսգանդար Համիդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսգանդար Համիդով
ադրբ.՝ İsgəndər Həmidov
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1948(1948-04-10)
ԾննդավայրՆոր Էրքեջ, Քելբաջարի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 26, 2020(2020-02-26) (71 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մայրենի լեզուադրբեջաներեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, Ոստիկանություն և այլախոհ
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր և Ներքին գործերի նախարար
ԿուսակցությունԱդրբեջանի կոմունիստական կուսակցություն, Ադրբեջանի ժողովրդական ճակատ, Ադրբեջանի ազգային-դեմոկրատական կուսակցություն և Ադրբեջանի ժողովրդական շարժում
 Isgandar Hamidov Վիքիպահեստում

Իսգանդար Մեջիդ օղլու Համիդով (ադրբ.՝ İsgəndər Məcid oğlu Həmidov, ապրիլի 10, 1948(1948-04-10), Նոր Էրքեջ, Քելբաջարի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 2020(2020-02-26), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի քաղաքական և պետական գործիչ, Աբուլֆազ Էլչիբեյի կառավարության ներքին գործերի նախարար (1992—1993), Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ոստիկանության գեներալ- լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսգանդար Համիդովը ծնվել է 1948 թվականի ապրիլի 10-ին ԽՍՀՄ-ի Քարվաճառի շրջանում (պատմական հայկական տարածք է, այժմ մտնում է ԼՂՀ-ի մեջ), ՆԳԺԿ-ի աշխատակցի ընտանիքում։ 1965 թվականից ապրում է Բաքվում։ Կրթությամբ փաստաբան է։ 1980-ական թվականներին եղել է Բաքվի ներքին գործերի վարչության Սաբուչինի շրջանի հափշտակությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար[1]։ 1990 թ.-ից 1995 թվականներին եղել է խորհրդարանի անդամ։ 1991 թվականին նա դարձել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ[2]։ 1992 թվականի մայիսից մինչև 1993 թվականի ապրիլը Իսգանդար Համիդովը հանդիսացել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարը։ Հոկտեմբերին նա փորձել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակել Սիյավուշ Մուստաֆաևին, բայց խորհրդարանը հրաժարվեց հաստատել նրան այդ պաշտոնում, ինչին Համիդովը ավելացրեց, որ եթե Նախիջևանի խորհրդարանը շարունակի "և հետագայում ևս դեմ արտահայտվի նախարարի կարծիքներին, ապա նա 15 րոպեի ընթացքում կցրի այն" և, որ "ՆԳՆ-ն հաշվեհարդար կտեսնի բոլոր նրանց հետ, ում գործողությունները հակասում են ազգային շահերին"[3]: Նա այդ ժամանակ նաև հայտարարեց՝ "ես Նախիջևանում կարգ ու կանոն կհաստատեմ և, եթե անհրաժեշտ լինի դեմ կգնամ նաև Ալիևին"[4]:

Ձերբակալություն, դատ և բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մարտին երկրում տեղի ունեցան զինված բախումներ կառավարական զորքերի և Ադրբեջանի ՕՄՕՆ-ի միջև։ 1995 թվականի մարտի 17-ին Իսգանդար Համիդովը ձերբակալվում է (ձերբակալությունը համընկավ Բաքվում աբստամբների ճնշման հետ), մարտի 31-ին արգելվել է «Բօզ Գուրդ» կուսակցության գործունեությունը[5], որը ազգային անվտանգության նախարար Նամիգ Աբբասովը կապել է մարտյան դեպքերի հետ[2]։ Նախկին ներքին գործերի նախարարին մեղադրեցին 400 000 $ պետական միջոցների վատնման մեջ, նաև մեղադրեցին 701-րդ ոստիկանական բաժանմունքից փախուստի դիմած հանցագործի հանցակից լինելու[6] և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Նրա դեմ հարուցվեց № 20732 գործը[2] ըստ 165 հոդվածի՝ խուլիգանություն, ըստ 88.1 հոդվածի՝ «խոշոր չափերի հափշտակություն» և ըստ 225 հոդվածի՝ պաշտոնական դիրքի չարաշահում[5]։ Դատն անցավ նույն թվականի սեպտեմբերի 7-ից 15-ը, որի արդյունքում դատարանը նրան դատապարտեց 14 տարվա ազատազրկման պետական միջոցները վատնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու համար ազատազրկումը եղավ գույքի բռնագրավմամբ[7][8]։

Իսգանդար Համիդովը սկզբում պահվեց ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում, այնուհետև № 9 հատուկ գաղութում[6]։ Բաքվի Սուրխանի շրջանային դատարանի որոշմամբ 1997 թվականի հոկտեմբերին Իսգանդար Համիդովը “ազատազրկման վայրի ռեժիմի խախտման” համար երեք տարով տեղափոխվեց Գաբիստանի բանտ[7]։ 2000 թվականի հոկտեմբերին նրան նորից տեղափոխում են № 9 հատուկ գաղութ, սակայն 2001 թվականի փետրվարի 8-ին նա նորից է տեղափոխվում Գաբիստանի բանտ[6]։ Միջազգային համաներումը[9] և Եվրոպայի Խորհուրդը[6][10] նրան համարեցին քաղբանտարկյալ։ 9 տարի բանտարկությունից հետո ազատ է արձակվել համաձայն նախագահի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի համաներման մասին հրամանի։

Հետագա կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջ է կատարել Մեքքա[11][12]։ 2008 թվականի ապրիլին Իսգանդար Համիդովը հրաժարվել է Ադրբեջանի Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից։ ԱՊԱ լրատվականին տված հարցազրույցում Համիդովը հաճախ ասել է՝

Նա ով աղոթում է չպետք է ստի։ Լրանում է իմ 60 տարեկանը։ Ես ցանկանում եմ այցելել Քերբելա, որպեսզի ավելի մոտ լինեմ Ալլահին։ Իմ նախարար եղած ժամանակ ես օրինակ եղա, թե ինչպես կարելի է կուլտուրական կերպով անցնել թոշակի։ Կուսակցության նախագահ կգտնվի, անփոխարինելիներ չկան։ Ես որոշել եմ, որ բավական է քաղաքականությամբ զբաղվել[13]

:

Իր քաղաքական կարիերայի մասին նախկին ներքին գործերի նախարարը ասել է՝

Ես քաղաքականություն մտա ունենալով երկու նպատակ։ Առաջին հերթին ցանկացել եմ ինչ-որ կերպ մասնակցել երկրի անկախպացման գործընթացին։ Մենք որպես ազգ հասանք դրան։ Երկրորդ նպատան էր «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերականգնումը։ Դրա համար ես պատրաստ եմ պայքարել ինչքան պետք է[13]

:

Եղբայրը՝ Սարդար Համիդովը եղել է նախկին Թարթառի շրջանի նախկին գործադիր իշխանության ղեկավարը, նա ևս դատապարտվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ГАМИДОВ Искендер - БД "Лабиринт"» (ռուսերեն). База данных "Лабиринт.
  2. 2,0 2,1 2,2 HUMAN RIGHTS CENTER OF AZERBAIJAN (1996 թ․ դեկտեմբերի 28). «The Case of Iskander Hamidov» (անգլերեն). eurasianet.org. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  3. Игорь Щёголев (1992 թ․ հոկտեմբերի 27). «Народный фронт Азербайджана попытался овладеть Нахичеванью». «Коммерсантъ».
  4. Дмитрий Ефимович Фурман Азербайджан и Россия: общества и государства. — Летний сад, 2001. — С. 229.
  5. 5,0 5,1 С.Ганнушкина и Б.Клазен (август 1995 года). «ОТЧЕТ О СОВМЕСТНОЙ ЭКСПЕДИЦИИ В АРМЕНИЮ, АЗЕРБАЙДЖАН И НАГОРНЫЙ КАРАБАХ» (ռուսերեն). Мемориал. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Messrs Stefan Trechsel, Evert Alkema and Alexander Arabadjiev (2001 թ․ հուլիսի 16). «Cases of alleged political prisoners in Armenia and Azerbaijan» (անգլերեն). Сайт Совета Европы.
  7. 7,0 7,1 «Списки лиц, преследуемых по политическим мотивам» (кг). Мемориал. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Fariz Ismailzade (2004 թ․ հունվարի 14). «Iskandar Hamidov is free. What is next for him?» (անգլերեն). Central Asia and Caucasus Analyst. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «Amnesty International. "Political prisoners in Azerbaijan and Armenia", 20 January 2002». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2003 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. Amnesty International. "Concerns in Europe and Central Asia", July–December 2003
  11. Тамилла Сенджаплы (12 Апреля 2008). «Октай Садыхзаде: «У нынешней азербайджанской оппозиции практически нет шансов победить на президентских выборах в этом году»» (ռուսերեն). Day.Az.
  12. Тамилла Сенджаплы (07 Апреля 2008). «Искендер Гамидов: «Я больше не хочу обманывать людей, поэтому ухожу с политической сцены»» (ռուսերեն). Day.Az.
  13. 13,0 13,1 Рамиль Мамедли (07 Aпр. 2008). «Искендер Гамидов покинул пост председателя партии и заявил, что уходит из политики» (ռուսերեն). Агентство АПА.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]