Պավել Գրաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Սերգեևիչ Գրաչով
Evstafiev-pavel-grachev-1994w.jpg
Հունվար 1, 1948 - Սեպտեմբեր 23 2012
Ծննդավայրգ. Ռվի, Տուլայի մարզ, Ռուսաստան
Մահվան վայրԿրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՕդադեսանտային զորքեր
ԶորատեսակRussian Airborne Troops?
Ծառայության տարիներ1965—2007
Կոչում
Բանակի գեներալ — 1992
Հրամանատարն էրՌԴ Օդադեսանտային զորքերի(1990-1991)
ՊաշտոնՌԴ Պաշտպանության հարցերով կոմիտեի երկրորդ քարտուղար(1991-1992)
ՌԴ Պաշտպանության Նախարար (1992-1996)
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ (1979—1989)
1991-ի Օգոստոսյան խռովություն
Առաջին Չեչենական Պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան
Ինտերնացիոնալ մարտիկի կրծքանշան Աֆղանստանի Կարմիր Դրոշի շքանշան Աֆղանստանի Կարմիր Դրոշի շքանշան Աֆղանստանի Սահմանների լավ պահպանության համար համար Մեդալ Ինտերնացիոնալ մարտիկին աֆղանական երախտապարտ ժողովրդից
Պաշտոնաթող2007 թ
ՍտորագրությունP Grachyov 1.jpg

Պավել Սերգեևիչ Գրաչով (հունվարի 1, 1948(1948-01-01)[2], Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 2012(2012-09-23)[1][2], Կրասնոգորսկ, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության ռազմական գործիչ։ ՌԴ բանակի գեներալ (1992), Խորհրդային Միության հերոս (1988)։

Ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը (1970), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական (1981) և գլխավոր շտաբի ակադեմիաները (1990)։ Զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ օդադեսանտային զորքերի համակարգում։ 1992-1996 թթ.-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար։ Պաշտոնաթողությունից հետո աշխատել է «Росвооружение» (այժմ՝ «Рособоронэкспорт») ընկերությունում՝ որպես խորհրդական[3]: Պավել Գրաչովն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում էապես նպաստել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչը նաև խթանվում էր նրա և Վազգեն Սարգսյանի անձնական մտերմությամբ։ Շատերը Գրաչովի անվան հետ են կապում նաև Հայաստանին վաճառված սպառազինության «ռոխլինյան ցուցակը»։ 1999 թ.-ին Պավել Գրաչովին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը[4]:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է եկել միջնորդական նախաձեռնություններով։ Արդյունքում հաստատվել է 1994 թ.-ի փետրվարի 18-ի արձանագրությունը, որը 1994 թ.-ի մայիսին հաստատված զինադադարի հիմքն է եղել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]