Jump to content

Բողոքի ակցիաներ Կոսովոյում (1981)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ակցիաներ Կոսովոյում (1981)
Ամսաթիվ1981 թվականի մարտի 11 - ապրիլի 3
ՎայրԿոսովոյի Սոցիալիստական Ինքնավար Մարզ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիա
ՆպատակԿոսովոյի համար ավելի բարձր ինքնավարության պահանջ
ՄեթոդԲողոքի ցույցեր, քաղաքացիական անհնազանդություն
Կարգավիճակձախողված
Հակամարտող կողմեր
Սերբիա Կոսովոյի ՍԻՄ
Սերբիա Սերբիա
Հարավսլավիա Հարավսլավիա
Աջակիցներ
Ալբանիա Ալբանիայի Ժողովրդական Հանրապետություն
Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն[1]
Կորուստներ
4 սպանված
7 սպանված
4,200 ձեռփակալված
1,500 Հարավսլավիայի կոմունիստական լիգայից հեռացված

1981 թվականի մարտ և ապրիլ ամիսներին ուսանողական ցույցը Կոսովոյի Սոցիալիստական Ինքնավար Մարզի մայրաքաղաք Պրիշտինայում հանգեցրել է լայնածավալ բողոքի ցույցերի Կոսովոյի ալբանացիների կողմից, ովքեր պահանջում էին ավելի մեծ ինքնավարություն Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում։ Հարավսլավիայի նախագահությունը արտակարգ դրություն է հայտարարել Պրիշտինայում և Կոսովսկա Միտրովիցայում, ինչը հանգեցրել է խռովությունների։ Անհնազանդությունը ճնշվել է ոստիկանության մեծ միջամտությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, և դրան հաջորդել է քաղաքական բռնաճնշումների մի շրջան։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիշտինայի համալսարանը 1981 թվականին Կոսովոյի ուսանողական բողոքների մեկնարկային կետն է եղել։ Հարավսլավիայի ներսում Կոսովոյի մշակութային մեկուսացումը և նրա համատարած աղքատությունը հանգեցրին, որ մարզը ունեցավ Հարավսլավիայի ուսանողների և անգրագետների ամենաբարձր հարաբերակցությունը։ Համալսարանական կրթությունը հաջող ապագայի գրավական չէր. ուսանողներին տեխնիկական կարիերա պատրաստելու փոխարեն, լիբերալ արվեստներում մասնագիտացած համալսարանը, մասնավորապես՝ ալբանագիտությունում, որը դժվար թե ապահովեր աշխատանքով, բացառությամբ բյուրոկրատիայում կամ տեղական մշակութային հաստատություններում՝ հատկապես Կոսովոյի սահմաններից դուրս[2]: Սա ստեղծել է մեծ թվով գործազուրկներ, բայց բարձր կրթված և վրդովված ալբանացիներ`ազգայնական տրամադրության հիմնական կրողներ[3]: Ցույցերը կազմակերպվել էին մի շարք դասախոսների և ուսանողների կողմից (Բեսիմ Բարալիու, Ֆեհմի Լլադրովիչ)։

Բացի այդ, Կոսովոյի սերբ և մոնտենեգրացի բնակչությունն ավելի ու ավելի է դժգոհում համալսարանի ուսանողական բնակչության կրած տնտեսական և սոցիալական բեռից։ 1981 թվականին Պրիշտինայի համալսարանն ուներ 20,000 ուսանող, ինչը քաղաքի բնակչության մեկ տասներորդն է[4]:

Ուսանողների բողոքի ցույցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցերը սկսվել են 1981 թվականի մարտի 11-ին, ի սկզբանե որպես ինքնաբուխ փոքրածավալ բողոքի ակցիա՝ դպրոցական սրճարանում ավելի լավ սնունդ ունենալու և հանրակացարաններում բարելավված կենսապայմանների համար։ Հոգնած լինելով, որ ստիպված կլինեն սպասել շարքում ժամերով անորակ սննդի համար՝ ուսանողները սկսեցին ցույցեր իրականացնել Բեսիմ Բարալիուի գլխավորությամբ, ով հետագայում ձերբակալվեց[3]: Երկուից չորս հազար ցուցարար ցրվեց ոստիկանության կողմից, որի արդյունքում հարյուրավորները ձերբակալվեց[3][5]:

Ուսանողական բողոքի ցույցերը վերսկսվեցին երկու շաբաթ անց՝ 1981 թվականի մարտի 26-ին, քանի որ մի քանի հազար ցուցարարներ վանկարկում էին ավելի ու ավելի ազգայնական կարգախոսներ, և ոստիկանությունը ուժ էր գործադրում դրանք ցրելու համար՝ վիրավորելով 32 մարդու[6]: Ցույցերի մեջ ներառված էր ալբանացի ուսանողների նստացույցը հանրակացարանում։

Քանի որ ոստիկանությունը բացասական արձագանքեց ցուցարարների շրջանում ազգայնամոլության նկատելի աճին, ավելի շատ ձերբակալություններ եղան, ինչն էլ իր հերթին ավելի շատ բողոքի ակցիաներ առաջացրեց[6]: Մարտի 30-ին համալսարանական խոշորագույն երեք ֆակուլտետների երեք ուսանողներ հայտարարեցին բոյկոտ՝ վախենալով Ռենկովիչիզմի վերադարձից[6]:

Ալբանացի ուսանողների պահանջները և՛ ազգայնական էին, և՛ հավասարապաշտական՝ ցանկանալով հարավսլավականից տարբեր, այլ տեսակի սոցալիզմ՝ կիսահամադաշնությամբ և աշխատողների ինքնավարմամբ[5]:

Բողոքի ցույցերի սրացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 1-ին Կոսովոյի տարածքում անցկացվեցին ցույցեր, և 17 ոստիկան վիրավորվեց ցուցարարների հետ բախման արդյունքում՝ չկարողանալով ցրել նրանց[6]: Բանակը տեղափոխվեց ապահովելու պետական հաստատությունները, և Մահմութ Բակալին շուտով կոչ արեց նրանց տանկեր ուղարկել փողոցներ[6]:

Մի քանի օրվա ընթացքում ուսանողների պայմանների դեմ բողոքները վերածվեցին դժգոհության`սերբ մեծամասնության կողմից էթնիկ ալբանական բնակչության նկատմամբ վերաբերմունքի, այնուհետև` խռովությունների և ալբանական ազգայնական պահանջների նկատմամբ[4][7]: Առաջնային պահանջն այն էր, որ Կոսովոն դառնա հանրապետություն Հարավսլավիայի ներսում՝ ի տարբերություն իր ներկայիս կարգավիճակի՝ որպես Սերբիայի մարզ[7][8]:

Իշխանությունները դատապարտում են ազգայնական ծայրահեղականների դեմ բողոքի ցույցերը։ 1981 թվականի մայիսին «Պոլիտիկա» օրաթերթն ասում է, որ բողոքի ցույցերի նպատակը Կոսովոյի Հանրապետությունը առանձնանա Հարավսլավիայից և միանա Ալբանիային[9]: Իշխանությունները արգելք են դրել արտասահմանյան հաշվետվություններին, իսկ տեղական զեկուցումը, ի տարբերություն 1968 թվականի Կոսովոյի բողոքի ցույցերի, ամբողջովին չուներ անկախություն, և փոխարենը միայն պաշտոնական հայտարարություններ էին անում[10]: Պաշտոնական որոշ հայտարարություններմշուշոտ էին՝ խոսելով «ներքին և արտաքին թշնամիների» մասին, ինչը հարուցեց մի շարք դավադրությունների տեսություններ, որոնք հարուցում էին Հարավսլավիայի այլուր տեղակայված ազգայնական տրամադրությունը[11]: Դավադրության տեսությունների մեկը առաջ է քաշվել Ազեմ Վլասիի կողմից, ով հետագայում հրապարակավ քննարկել էր ալբանական «Սիգուրիմի» անվտանգության ծառայության ենթադրյալ ներգրավվածությունը ցույցերում[12]:

Կոսովոն Հարավսլավիայի յոթերորդ հանրապետությունը դառնալու պահանջը անընդունելի էր Սերբիայի և Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետությունների կողմից։ Որոշ սերբեր (և հավանաբար նաև որոշ ալբանացի ազգայնականներ) այդ պահանջները համարեցին որպես սկիզմ «Մեծ Ալբանիայի» համար, որը կարող է ներառել Չեռնոգորիան, Մակեդոնիայի Հանրապետությունը և Կոսովոն։

Պոդույևոյի մերձակայքում տեղի ունեցավ դիմադրություն, երբ Կենտրոնական Սերբիայից ներխուժվող ոստիկանության ուժերը դադարեցվեցին այն ալբանական ցուցարարների կողմից, որոնք տեղի սերբերին և չեռնոգորցիներին վերցրել էին որպես պատանդ[13]:

Արտակարգ դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի կոմունիստների լիգայի ղեկավարությունը ցուցարարների ազգայամոլությունը համարել է որպես լուրջ սպառնալիք, և որոշել է «ճնշել նրանց բոլոր մատչելի միջոցներով»[7]:

1981 թվականի ապրիլի 2-ին Հարավսլավիայի նախագահությունը Կվիյետին Միյատովիչի ղեկավարությամբ արտակարգ դրություն հայտարարվեց Պրիշտինայում և Կոսովսկա Միտրովիցայում, որը տևեց մեկ շաբաթ[14][15]։

Նախագահությունը հատուկ ուժեր է ուղարկել՝ ցույցերը դադարեցնելու համար[14]։

Դաշնային կառավարությունը մոտ 30,000 զորք է ուղարկել մարզ։ Խռովություններ սկսվեցին, և Հարավսլավիայի իշխանությունները ուժ կիրառեցին ցուցարարների դեմ։

Ապրիլի 3-ին վերջին ցույցերը տեղի է ունեցել Վուչիտրնում, Ուրոշեվացում, Վիտինայում և Կոսովսկա Միտրովիցայում, որտեղ շուտով ճնշվում են լրացուցիչ ոստիկանական ուժերի կայանմամբ[7]:

Խռովություններին մասնակցել են 20 000 մարդ վեց քաղաքներում[16]։

Ապրիլի վերջին Նյու Յորք Թայմսը հաղորդել է, որ ինը մարդ մահացել է, իսկ հիսունից ավելին՝ վիրավորվել[16]։ Հուլիսին Նյու Յորք Թայմսը հաղորդել էր, որ ավելի քան 250-ը վիրավորվել են[17]։

Հարավսլավիայի մամուլը հաղորդել է 11 սպանվածի մասին, իսկ ևս 4.200-ը բանտարկվել են։

Մահացածներից երկուսի հիշատակի հուշահամալիր

Կոսովոյի կոմունիստական կուսակցությունը զտման ենթարկվեց, որի արդյունքում վտարվեցին մի քանի հիմնական գործիչներ, այդ թվում՝ նրա նախագահը։ Վելի Դևան փոխարինեց Բակալիին, քանի որ կարծում էին, որ ավելի դժվար էր Տիրանայում[4]:

Ցույցերից հետո Պրիշտինայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները զտվեցին նրանցից, ովքեր համարվել են «անջատողականներ»։ 226 ուսանող և բանվոր դատվեց, դատապարտվեց մինչև տասնհինգ տարվա ազատազրկման։ Շատ ալբանացիներ հեռացվել էին պետական պաշտոններից, այդ թվում՝ համալսարանի նախագահը և երկու ռեկտոր։ Նրանց փոխարինեցին կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներով։ Համալսարանում արգելված էր նաև օգտագործել Ալբանիայից ներմուծված դասագրքեր. այդ ժամանակվանից համալսարանին թույլատրվում էր օգտագործել միայն սերբախորվաթերեն թարգմանված գրքերը։ Ցույցերը նաև առաջ բերեցին սերբ քաղաքական գործիչների պահանջարկի կենտրոնացման, սերբական հողերի միասնության, ալբանացիների համար մշակութային բազմակարծության նվազման և սերբական մշակույթի պաշտպանության և խթանման պահանջարկի աճ[4]: Համալսարանը սերբական կոմունիստական ղեկավարության կողմից դատապարտվեց որպես «ազգայնականության ամրոց»[18]:

Նախագահությունը չի վերացրել մարզի ինքնավարությունը, ինչպես պահանջում էին որոշ սերբ կոմունիստներ։

Կոսովոյի կոմունիստների լիգան հայտարարեց, որ խռովությունները որպես ալբանական ազգայնականության արգասիք են, իսկ Սերբիան արձագանքել է մարզում ալբանացիների իշխանությունը նվազեցնելու ցանկությամբ[19]։

1981 թվականին հաղորդվեց, որ մոտ 4000 սերբ նախատեսում էր Կոսովոյից տեղափոխվել Կենտրոնական Սերբիա տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնք հանգեցրին մի քանի սերբերի մահվան և սերբ ուղղափառ ճարտարապետության և գերեզմանատների պղծմանը։ 33 ազգայնական կազմավորում փակվել է Հարավսլավիայի ոստիկանության կողմից, որը դատապարտեց մոտ 280 մարդու (800 տուգանված, 100 հոգի հետաքննման մեջ) և առգրավեց զենքի պահոցներ ու քարոզչական նյութեր[20]։

Կոսովոյում ցույցերը Հարավսլավիայում խորը ճգնաժամի սկիզբն էին, որը հետագայում հանգեցրեց դրա լուծարմանը[7]: Կառավարության արձագանքը ցույցերին փոխեց երկրում քաղաքական դիսկուրսը այնպես, որ զգալիորեն խաթարեց ապագայում իրեն պահպանելու կարողությունը[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Pobuna Albanaca na Kosovu i Metohiji (1981): Događaji koji su menjali Srbiju». Nedeljnik. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  2. Mertus, 1999, էջ 28
  3. 3,0 3,1 3,2 Mertus, 1999, էջ 29
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Mertus, 1999
  5. 5,0 5,1 Jović, 2009, էջ 184
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Jović, 2009, էջ 185
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Jović, 2009
  8. Pavlović, Momčilo (2013 թ․ ապրիլի 26). «1981 demonstrations in Kosovo». transconflict.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  9. Bulatović, 1981, էջ 10
  10. Mertus, 1999, էջ 31
  11. Mertus, 1999, էջ 32
  12. Mertus, 1999, էջ 39
  13. Jović, 2009, էջ 186
  14. 14,0 14,1 Antić, Zdenko (1982 թ․ մարտի 17). «Kosovo: One year after the riots». Radio Free Europe/Radio Liberty Research Institute. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  15. Pejić, Nenad (2008 թ․ փետրվարի 27). «Raif Dizdarević: Velika prevara» (Serbo-Croatian). Radio Free Europe. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. 16,0 16,1 «One Storm has Passed but Others are Gathering in Yugoslavia». The New York Times. 1981 թ․ ապրիլի 19. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  17. «6 More Yugoslavs Sentenced For Ethnic Rioting in Kosovo». New York Times. 1981 թ․ հուլիսի 30. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  18. Kostovicova, 2005
  19. Ramet 2010
  20. Paul Lendvai (1982 թ․ փետրվարի 5). «Police fail to crush resistance in Kosovo». Financial Times. London.