Հայ-ադրբեջանական ռազմական բախում (դեկտեմբեր, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-ադրբեջանական դիվերսիոն պատերազմ
Հայ-ադրբեջանական պատերազմ
Թվական Դեկտեմբերի 29 2016
Վայր Հայաստան-Ադրբեջան պետական սահման,
ՀՀ Տավուշի մարզ, Չինարի
Արդյունք Երկկողմ մարդկային կորուստներ
Հակառակորդներ
Հայաստան ՀՀ ԶՈՒ Ադրբեջան ԱՀ ԶՈՒ
Կողմերի ուժեր
Չինարի գյուղի մոտ տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն ստորաբաժանում
Ռազմական կորուստներ
3 զոհ (պաշտոնապես հաստատված)
բազմաթիվ կորուստներ (Ադրբեջանի ԶՈՒ-ի տվյալներով)
1 անհետ կորած (պաշտոնապես հաստատված)
<7 զոհ (ՀՀ ԶՈՒ-ի տվյալներով)
Ընդհանուր կորուստներ
10 զոհ

2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն ստորաբաժանումը հարձակում է իրականացրել Հայաստանի զինված ուժերի՝ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավարևելյան ուղղության դիրքերի և բնագծերի ուղղությամբ[1][2]։ Մարտերը շարունակվել են առնվազն մինչև կեսօր[1][2]։ Երկուստեք կիրառվել են տարբեր տրամաչափի և նշանակության զինատեսակներ, այդ թվում՝ դիպուկահարներ և նռնականետեր[1][2]։

Մարտերի ընթացքում կողմերի ունեցած կորուստների և ձեռքբերումների մասին տեղեկությունները հակասական են։ Հայկական կողմը, համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, ունի 3 զոհ, այդ թվում՝ 1 սպա[2][3][4][5], իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ կորուստներ[6]։ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանի տարածած տվյալներով Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի մինչև 7 զոհ, որից մեկի դին գտնվում է հայկական զինուժի վերահսկողության տարածքում[2][7]։ Ադրբեջանական կողմը հայտնել է ընդամենը մեկ անհետ կորածի մասին՝ հերքելով 7 զոհ ունենալում մասին հայկական կողմից տարածած տեղեկատվությունը[8]։

Հայկական կողմի կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն՝ հայկական կողմի ունեցած մարդկային կորուստները երեքն են՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը։ Վերջին երուսը սպանվել են լվացարանում, երբ լվացվելիս են եղել, իսկ ավագ լեյտենանտ Շ. Մելիքյանը՝ նրանց օգնության շտապելիս[3][4]։

Ադրբեջանական կողմի կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերքելով հայկական կողմի տարածած ադրբեջանական մինչև 7 զոհերի մասին տեղեկությունները, պաշտոնապես հաստատում է 1 անհետ կորած զինծառայող ունենալը։ Անհետ կորածը, իսկ ըստ ՀՀ ԶՈՒ-ի՝ սպանվածը, հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալման օղլի Գուրբանովը[6][7]։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ և վերջինիս ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածում տեղի ունեցած ռազմական բախմումը գրեթե չի արժանացել միջազգային արձագանքին։

  • Emblem of the Collective Security Treaty Organization.svg Իրադարձությունների վերաբերյալ կարճ հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան[9].
Վիքիքաղվածք
«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունը դիտարկում ենք որպես սադրանք՝ հատկապես սույն թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ բավական ծանր միջադեպի ֆոնին։ Թվում էր՝ «երկու կողմերի», ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերը հաշվի առնելով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ավելի ակտիվ կընթանա։ Բայց հրադադարի պայմանավորվածությունների պարբերական խախտումների վերաբերյալ վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները և առավելևս զինծառայողների մահվան դեպքերի բերած դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը հարուցում են լուրջ մտահոգություն։»
(Նիկոլայ Բորդյուժա (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար))

Ն. Բորդյուժայի վերոնշյալ անհասցեական հայտարարությունը անընդունելի են համարել՝ ակնարկելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և վերջինս պետք է իրեն աջակցեր[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]