Հմայակ Հարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Հարոյան
Ծնվել էհունվարի 9, 1949(1949-01-09)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԹաթուլ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան

Հմայակ Վարազդատի Հարոյան (հունվարի 9, 1949(1949-01-09)[1], Թաթուլ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, պահեստազորի գեներալ-մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Հարոյանը ծնվել է 1949 թվականի հունվարի 9-ին Արագածոտնի Արեգ գյուղում, մտավորականներ Վարազդատ և Մանուշակ Հարոյանների ընտանիքում, որոնք ունեցել են 6 երեխա։ 1973 թվականին ավարտել է Խարկովի ռազմական բարձրագույն ուսումնարանը, եղել է Խարկովի ինժեներա-հրամանատարական ռազմական ուսումնարանի կուրսանտ, ուսանել հրթիռաձիգի մասնագիտություն։ 1973-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տարբեր զորամասերում, 1991 թվականից՝ ՀՀ ԶՈՒ-ում։ 1992-1994 թվականներին մասնակցել է Տավուշի, ԼՂՀ Մարտունու ինքնապաշտպանական մարտերին[2]։ 1992-1993 թվականներին եղել է Արևելյան զորախմբի հրամանատար, 1993-1994 թվականներին՝ Հարավային զորախմբի հրամանատար։ 1993 թվականին վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

1994-1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ սպառազինության հարցերով։ 1998-2001 թվականներին ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, 2001-2004 թվականներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9981
  2. Արցախյան գոյամարտ. 1991-1994 թվականներ
  3. «ՀՀՏԿԵՆ, Պատմական ակնարկ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  4. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]