Բալթյան երկրների բռնակցումը Խորհրդային Ռուսաստանի կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ–ի և Գերմանիայի միջև միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագրի («Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտ) կնքումը

Բալթյան երկրների օկուպացիա Խորհրդային Ռուսաստանի կողմից, բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվիայի միացման (բռնակցման) գործընթաց ԽՍՀՄ-ին, որը տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի և Նացիստական Գերմանիայի միջև 1939 թվականի օգոստոսին կնքված «Խորհրդային Միության և Գերմանիայի կողմից միմյանց վրա չհարձակվելու» և «Սովետական Միության ու Գերմանիայի միջև բարեկամության ու սահմանների որոշման» պայմանագրով («Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտ), ինչպես նաև ԽՍՀՄ և Գերմանիայի միջև լրացուցիչ կնքված գաղտնի պայմանագրով[1]։ Էստոնիան և Լատվիան ԽՍՀՄ-ի նման քայլը համարում են երկրի գրավում (օկուպացիա)։ Նմանատիպ բովանդակության փաստաթուղթ է ընդունել նաև Եվրոպական Միությունը[2]։ 1983 թվականին Եվրոպական խորհրդարանը նույնպես դատապարտել է բալթյան երկրների միացումը ԽՍՀՄ-ին և 2007 թվականից միջպետական հարաբերություններում այդ քայլը նկարագրելու համար օգտագործում է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «օկուպացիան» և «անօրինական միացում»[3][4][5]։ Այս հարցում ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բալթյան երկրների միացումը Սովետական Միությանը չի հակասում 1940 թվականին գոյություն ունեցող միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև նշվում է, որ այս երկրների միացումը ԽՍՀՄ–ին ճանաչվել է միջազգայնորեն։ Այս պնդումը հիմնված է 1941 թվականի հունիսին Պոսդամի և Յալտայի միջազգային կոնֆերանսների մասնակիցների կողմից ԽՍՀՄ-ի տարածքային ամբողջականության դե ֆակտո ճանաչման վրա[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]