Ալմա-Աթայի հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա-Աթայի հռչակագիր
Ստորագրվել է
— վայր
1991 թվականի դեկտեմբերի 21
Ղազախստան Ալմա Աթա, Ղազախստան
Ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21
Ստորագրել են Ռուսաստան Ռուսաստան՝ Բորիս Ելցին

Ուկրաինա Ուկրաինա՝ Լեոնիդ Կրավչուկ
Բելառուս Բելառուս՝ Ստանիսլավ Շուշկևիչ
Հայաստան Հայաստան՝ Լևոն Տեր-Պետրոսյան
Ադրբեջան Ադրբեջան՝ Այազ Մութալիբով
Ղազախստան Ղազախստան՝ Նուրսուլթան Նազարբաև
Ղրղզստան Ղրղզստան՝ Ասկար Ակաև
Մոլդովա Մոլդովա՝ Միրչա Սնեգուր
Տաջիկստան Տաջիկստան՝ Ռահմոն Նաբիև
Թուրքմենստան Թուրքմենստան՝ Սափարմուրատ Նիյազով
Ուզբեկստան Ուզբեկստան՝ Իսլամ Քարիմով

Լեզու ռուսերեն

Ալմա Աթայի հռչակագիր կամ Ալմա Աթայի համաձայնագիր, հռչակագիր ԱՊՀ նպատակների և սկզբունքների, դրա հիմքերի մասին։ Հռչակագիրը վերահաստատել է Բելովեժյան համաձայնագիրը՝ նշելով, որ ԱՊՀ կազմավորման հետ ԽՍՀՄ-ը դադարում է գոյություն ունենալ։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում կայացել է նախագահների հանդիպման ժամանակ (ավելի ուշ նման հանդիպումներ տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի տեսքով)։ Արդյունքում ԱՊՀ-ին բացի Բելառուսից, Ռուսաստանից և Ուկրաինայից միացել են ևս 8 հանրապետություններ, որոնք են Ադրբեջանը (1993 թվականի սեպտեմբերի 24), Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։

Վրաստանը ԱՊՀ-ին միացել է 1993 թվականի դեկտեմբերին։ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա և Էստոնիա) հրաժարվել են ստորագրել ինչպես Ալմա Աթայի, այնպես էլ Բելովեժյան համաձայնագիրը։

Իրավաբանորեն ստորագրվել է՝ հակասելով «ԽՍՀՄ օրենք 03.04.1990 № 1409-I»-ի և ԽՍՀՄ պահպանման մասին համամիութենական հանրաքվեի արդյունքներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]