Ուկրաինայի անկախության հռչակագիր
Ուկրաինայի անկախության հռչակագիր (ուկրաիներեն՝ Акт проголошення незалежності України), փաստաթուղթ, որն ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի կողմից, որով հռչակվել են Ուկրաինայի անկախությունը և Ուկրաինայի ինքնիշխան պետության ստեղծումը։
Փաստաթղթի ընդունում և դրա հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը Լեոնիդ Կրավչուկի նախագահությամբ (հետագայում՝ Ուկրաինայի առաջին նախագահի) ընդունել Է Ուկրաինայի անկախության հռչակման ակտը, որով, «ելնելով մահացու վտանգից, որը կախված էր Ուկրաինայի գլխին, կապված 1991 թվականի օգոստոսի 19-ին ԽՍՀՄ-ում պետական հեղաշրջման հետ», «շարունակելով պետականաշինության հազարամյա ավանդույթը», «ելնելով ինքնորոշման իրավունքից» և «իրականացնելով Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը», հանդիսավորությամբ հռչակվել Է Ուկրաինայի անկախությունը և Ուկրաինայի՝ որպես ինքնուրույն ուկրաինական պետության ստեղծումը։ Ակտը հռչակել է Ուկրաինայի տարածքի անբաժանությունն ու անձեռնմխելիությունը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել ընդունման պահից[1][2][3]։
Նույն օրը Գերագույն խորհուրդն ընդունել է «Ուկրաինայի անկախության հռչակման մասին» որոշումը, որով Ուկրաինան հայտարարել է անկախ ժողովրդավարական պետություն և 1991 թվականի դեկտեմբերի 1-ը սահմանել է հանրապետական հանրաքվեի անցկացման օր՝ ի հաստատումն անկախության հռչակման ակտի։ Նույն ակտին, ընդունված փաստաթուղթը որոշել է, որ անկախության հռչակումից ի վեր Ուկրաինայի տարածքում գործող են միայն նրա Սահմանադրությունն ու օրենսդրությունը (բուն օրենքները, կառավարության ակտերը և այլն)։ 1991 թվականի դեկտեմբերի 1-ին ակտը հաստատվեց համաուկրաինական հանրաքվեով. դրա հավանության օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 90,32 %-ը՝ 84,18 % մասնակցության դեպքում[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Верховна Рада України, 2011
- ↑ Електронна бібліотека України, 2011
- ↑ Электронная библиотека Украины, 2011
- ↑ «Відомості про результати Всеукраїнського референдуму 1 грудня 1991 року»։ ЦГАВОВУ Украины։ 1991-12-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2015-12-01
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Акт проголошення незалежності України / В. М. Литвин // А — В. — Կաղապար:К. : Інститут історії України НАН України : Наукова думка, 2003. — С. 57—58. — (Енциклопедія історії України: у 5 т. / Редкол.:В. А. Смолій [голова] та ін. ; 2003—2013, т. 1). — ISBN 966-00-0734-5.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Акт проголошення незалежності України»։ Верховна Рада։ 2011։ Վերցված է 2017-10-24
- «Акт проголошення незалежності»։ Перший національний. Електронна бібліотека України։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին։ Վերցված է 2017-10-24