Կարմիր ահաբեկչություն
Զանգվածային բռնաճնշումները ԽՍՀՄ-ում |
---|
Տնտեսական բռնաճնշում |
Քաղաքական բռնաճնշում |
Գաղափարական բռնաճնշում |
Ազգային բռնաճնշում |

«Մահ բուրժուազիային և դրա կամակատարներին - կեցցե Կարմիր տեռորը» գրառմամբ ցուցապաստառ (սեպտեմբերի 2, 1918, Պետրոգրադ)
Կարմիր տեռոր (ռուս.՝ красный террор), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին (1917–1922) բոլշևիկների կողմից սանձազերծված քաղաքական բռնաճնշումների և զանգվածային սպանությունների ժամանակաշրջան։
Կարմիր տեռորը հռչակվել է 1918 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ, որով սպիտակ-գվարդիական կազմակերպությունների մասնակիցների նկատմամբ նախատեսվում էին խստագույն պատժամիջոցներ։ Կարմիր տեռորի նախատիպ է ծառայել Ֆրանսիական հեղափոխության Ահաբեկչության ժամանակաշրջանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 336)։ ![]() |
|