Մշակութային հեղափոխություն Խորհրդային Միությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակութային հեղափոխություն, ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Վլադիմիր Լենինի կողմից ներմուծված հասկացութուն, որը օգտագործվում է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մշակույթի զարգացման նոր փուլը նշելու համար։ Այն մտնում էր սոցիալիստական վերափոխումների լենինյան ծրագրի մեջ։ Դրա նպատակն էր՝ ժողովրդական լուսավորության նոր համակարգի ստեղծումը, սոցիալիստական մտավորականության ձևավորումը, մարքսիստական իդեոլոգիական գաղափարների հաստատումը և տարածումը, ինչպես նաև կենցաղի վերափոխումը։ Նպատակն էր մտավորականությունը ծառայեցնել բոլշևիկյան կուսակցության ծրագրերին և քաղաքականացնել մշակույթը։

Մշակութային հեղափոխության սկզբնական շրջափուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի ձևավորման առաջին տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային հեղափոխությունն անմիջապես իրականացվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 1918 թվականի հունվարի 23-ին ընդունվեց դեկրետ՝ եկեղեցին պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց տարանջատելու վերաբերյալ։ Դպրոցական ծրագրից հեռացրեցին եկեղեցու հետ անմիջական կապված առարկաներին՝ ինչպիսիք են աստվածաբանություն, հին հունարեն և այլն։ Փոխարինելով որոշ առարկաներով, որոնք դեպի լավը կփոփոխեին Խորհրդային Միության ապագա քաղաքացիների համոզմունքները, կծանոթացնեին Մարքս-Լենինյան իդեոլոգիային։

Իրենց ազդեցության տակ վերցրեցին ազգային մշակութային հաստատությունների վերահսկումը՝ տպարանների, թանգարանների, կինոստուդիաների։ Արգելվեց ազատ մամուլը։ Հաստատվեց կոշտ գրաքնություն։ Ընդգծվում էր աթեիստական պրոպագանդան, սկսվեցին կրոնավորների հալածանքները, դասավանդվեց աթեիզմ առարկան, եկեղեցիները գործածեցին որպես ակումբներ, մրգի պահեստներ և այլն։

Բնակչության մեծ մասն էին կազմում անգրագետները, հզոր պայքար մղվեց մասսայական անգրագիտության դեմ, որն անհրաժեշտ էր հետագա գիտատեխնոլոգիական զարգացման համար։ Բացի այդ, անգրագիտությունը խանգարում էր հետագա ծրագրերի իրականացմանը։ Անգրագիտությունը վերջնականապես լիկվիդացվեց միայն Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։

Ստեղծվեցին որոշ ազգությունների ազգային այբուբեններ։ Երիտասարդներին ապահովեցին բարձրակարգ ուսումով և աշխատանքով, ստեղծեցին Կոմունիստական ակադեմիաներ և համալսարաններ, որի նպատակն էր ստեղծել նոր ինտելեկտուալ էլիտա երիտասարդների շրջանակներում։ Ստեղծվեցին հանձնաժողովներ, որոնք պետք է վերահսկեին հին աշխատանքային կադրերի աշխատանքը։

Մշակութային հեղափոխության իրականացման համար կարևոր դեր ստանձնեցին ԽՍՀՄ Կենտկոմները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]