Կոնստանտին Չեռնենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Չեռնենկո
Черненко Константин Устинович, партийный билет (cropped).jpg
Ծնվել է սեպտեմբերի 24, 1911(1911-09-24)[1][2]
Ծննդավայր Բոլշայա Տես (գյուղ, Նովոսյոլովսկի շրջան), Նովոսյոլովսկի շրջան, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան[3]
Մահացել է մարտի 10, 1985(1985-03-10)[4][1] (73 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ[5]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն ռուս
Կրոն աթեիզմ
Կրթություն Ion Creangă Pedagogical State University
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Անա Չերնենկո
Զբաղեցրած պաշտոններ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար և list of heads of state of the Soviet Union
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Կառլ Մարքսի շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Կառլ Մարքսի անվան ոսկե մեդալ Լենինյան մրցանակ Լենինի շքանշան «Մուրճ և մանգաղ» մեդալ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Մուրճ և մանգաղ» մեդալ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Մուրճ և մանգաղ» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Գեորգի Դիմիտրովի շքանշան
Անդամություն Կենտկոմի Պոլիտբյուրո
Երեխաներ Albert Chernenko
Ստորագրություն
Chernenko signature.svg
Konstantin Chernenko Վիքիպահեստում

Կոնստանտին Ուստինովիչ Չեռնենկո[6] (սեպտեմբերի 24, 1911(1911-09-24)[1][2], Բոլշայա Տես (գյուղ, Նովոսյոլովսկի շրջան), Նովոսյոլովսկի շրջան, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան[3] - մարտի 10, 1985(1985-03-10)[4][1], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնենկոն ծնվել է 1911 թվականի սեպտեմբերի 24-ին, Կրասնոյարսկի երկրամասի Սովոսյոլովոյի շրջանի Բոլշայա Տես գյուղում, ազգությունը ռուս։ ՍՄԿԿ անդամ է 1931 թվականից։ Կրթությունը՝ բարձրագույն, ավարտել է մանկավարժական ինստիտուտ և ՀամԿ(բ)Կ կենտկոմին առընթեր կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցը։

1929-1930 թվականներին Կոստանտին Չեռնենկոն եղել է ՀամԼԿԵՄ Կրասնոյարսկի երկրամասի Սովոսյոլովոյի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը։ 1930 թվականին նա կամավոր մեկնել է Կարմիր բանակ: Մինչև 1933 թվականը ծառայել է սահմանապահ զորքերում, եղել է սահմանապահ ուղեկալի կուսակցական կազմակերպության քարտուղար։ Բանակում ծառայությունն ավարտելուց հետո Չեռնենկոն աշխատել է Կրասնոյարսկի երկրամասում, կուսակցության Նովոսյոլովոյի և Ույարի շրջկոմների պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, Կրասնոյարսկի երկրամասի կուսակցական լուսավորության տան տնօրեն, կուսակցության Կրասնոյարսկի երկրկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, քարտուղար։

1943 թվականից Չեռնենկոն սովորում է ՀամԿ(բ)Կ կենտկոմին առընթեր կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո 1945 թվականից աշխատում է որպես կուսակցության Պենզայի մարզկոմի քարտուղար։ 1948 թվականին գործուղվում է Մոլդովական ՍՍՀ և հաստատվում որպես Մոլդովայի Կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։

1956 թվականին Չեռնենկոն աշխատանքի է առաջ քաշվում ՍՄԿԿ Կենտկոմի ապարատում, որտեղ նա գլխավորել է պրոպագանդայի բաժնի սեկտորը և միաժամանակ հաստատվել է որպես «Ագիտատոր» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1960 թվականից նա աշխատել է որպես ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության քարտուղարության պետ։ 1965 թվականին Չեռնենկոն հաստատվում է որպես ՍՄԿԿ Կենտկոմի ընդհանուր բաժնի վարիչ։ 1966-1971 թվականներին նա ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու էր։ Կուսակցության XXIV համագումարում (1971 թ. մարտ) ընտրվում է ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ 1976 թվականի մարտին կուսակցության XXV համագումարից հետո կայացած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումում՝ ՍՄԿԿ Կենտկոմի քարտուղար։

1977 թվականից Չեռնենկոն ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու է, իսկ 1978 թվականից ` քաղբյուրոյի անդամ: ՍՍՀՄ 7-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, ՌՍՖՍՀ 10-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ:

Չեռնենկոն Եվրոպայի անվտանգության ու համագործակցության միջազգային խորհրդակցությունում (Հելսինկի, 1975 թվական) սովետական պատվիրակության անդամ է, մասնակցել է զինաթափման հարցերի շուրջ Վիեննայում կայացած բանակցություններին (1979 թվական):

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնենկոն մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք նվիրված են սովետական հասարակության կյանքում կուսակցության ղեկավար դերի բարձրացման, կուսակցական և պետական աշխատանքի ոճի ու մեթոդների կատարելագործման, սոցիալիստական դեմոկրատիայի զարգացման հրատապ հարցերին: ՍՄԿԿ Կենտկոմի 1983 թվականի հունիսյան պլենումում Չեռնենկոն հանդես է եկել զեկուցումով, որռեղ սահմանված են արդի պայմաններում ՍՄԿԿ-ի գաղափարախոսկան գործունեության բարելավման գլխավոր ուղղությունները:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնենկոն երկու անգամ արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և պարգևատրվել Լենինի երեք շքանշանով, Աշխատանքային Կարմիր դրոշի երեք շքանշանով, Սովետական Միության շատ մեդալներով: Նա Լենինյան մրցանակի դափնեկիր է: Չեռնենկոն պարգևատրվել է սոցիալիստական երկրների բարձրագույն պարգևներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոստանտին Ուստինովիչ Չեռնենկո», պատմաբանասիրական հանդես №1, 1984, էջ 5, 6