Միխայիլ Սուսլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Սուսլով
Mikhail Suslov 1964.jpg
Ծնվել է նոյեմբերի 21, 1902(1902-11-21)[1][2][3][4]
Ծննդավայր Khvalynsk Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է հունվարի 25, 1982(1982-01-25)[1][2][3][4] (79 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրոն աթեիզմ
Կրթություն Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ինստիտուտ
Մասնագիտություն քաղաքական գործիչ և տնտեսագետ
Աշխատավայր Մոսկվայի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Կառլ Մարքսի անվան ոսկե մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Gold Star Order և Կլեմենտ Գոտվալդի շքանշան
Անդամություն ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտկոմի Պոլիտբյուրո
Mikhail Suslov Վիքիպահեստում

Սուսլով Միխայիլ Անդրեևիչ (նոյեմբերի 21, 1902(1902-11-21)[1][2][3][4], Khvalynsk Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1982(1982-01-25)[1][2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), կոմունիստական կուսակցության և սովետական պետության գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1962, 1972)։ ՍՄԿԿ անդամ 1921 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Միխայիլ Անդրեևիչ Սուսլովը 1918-1920 թվականներին աշխատել է չքավորական կոմիտեում, ավարտել է Գ․ Վ․ Պլեխանովի անվան ժող․ տնտեսության ինստիտուտը, սովորել Կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտական ինստիտուտում, դասախոսել Մոսկվայի համալսարանում, այնուհետև ակադեմիայում։ Մասնակցել է Տրոցկիստական զինվորական հակակուսակցական բլոկի և ՀԱՄԿ-ում աջ թեքման դեմ պայքարին։ 1931-1934 թվականներին աշխատել է ՀԱՄԿ ԿՎՀ-ի ապարատում և Բանվորագյուղացիական տեսչության ժողկոմատում, ապա մինչև 1936 թվականը՝ ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Սովետական վերահսկողության հանձնաժողովում։ 1937-1939 թվականներին՝ ՀԱՄԿ Ռոստովի մարզկոմի բաժնի վարիչ, քարտուղար։ 1939-1944 թվականներին ՀԿ Ստավրոպոլի երկըրկոմի առաջին քարտուղար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին 1941-1945 թվականներին Անդրկովկասյան ռազմաճակատի ՀՍ զորախմբի ռազմական խորհրդի անդամ և պարտիզանական ջոկատների Ստավրոպոլյան երկրամասային շտաբի պետ։ 1944 թվականի վերջից եղել է կուսակցության ԿԿ Լիտվ ՍՍՀ բյուրոյի նախագահը։ 1946 թվականի մարտից աշխատել է կուսակցության ԿԿ ապարատում, 1947 թվականից ԿԿ քարտուղար, միաժամանակ, 1949-1950 թվականներին՝ «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր։ Կուսակցության 18 համագումարում 1939 թվականին ընտրվել է ՀԱՄԿ ԿՎՀ-ի անդամ, ՀԱՄԿ 18-րդ համամիութենական կոնֆերանսում, ՍՄԿԿ 1919-1920, 1922-1926 համագումարներում՝ ՍՄԿԿ ԿԿ, 1955 թվականի հուլիսից՝ ԿԿ նախագահության, 1966 թվականի ապրիլից՝ քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 1-10 գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի 1 աստիճանի շքանշաններով, մի շարք սոցիալիստական երկրների պարգևներով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 199 CC-BY-SA-icon-80x15.png