Լեոնիդ Բրեժնևի մահ և հուղարկավորություն
ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, ԽՍՀՄ քառակի հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ մարշալ, «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի և Գրականության լենինյան մրցանակի դափնեկիր Լեոնիդ Բրեժնևը մահացել է 1982 թվականի նոյեմբերի 10-ին կյանքի 76-րդ տարում՝ մերձմոսկովյան «Զարեչյե-6» պետական ամառանոցում։
Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեժնևը ծանր հիվանդ էր դեռ 1974 թվականից։ Նա տառապել է սրտի հիվանդությամբ։ Տարբեր տվյալներով, նրա հիվանդությունների ցանկում կարելի էր ավելացնել նաև լեյկեմիան, հոդատապը, թոքերի լայնացումը և ծնոտի քաղցկեղը։ Ծանր հիվանդության պատճառով Բրեժնևը մի քանի անգամ բաց է թողել այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումները, որը հանգեցրել է մի շարք զազրախոսությունների առաջացման։ Կյանքի վերջին ութ տարիների ընթացքում բացթողնված հանդիպումները տեղի են ունեցել մի քանի անգամ։ Այդուհանդերձ, նրա մահվան մասին լուրը բոլորի համար անսպասելի է եղել։ Իր մահվանից երեք օր առաջ՝ 1982 թվականի նոյեմբերի 7-ին նա ընդունել է շքերթը, որը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Շքերթի մասնակից պաշտոնատար անձանց մեծ մասը նշել է, որ նա ավելի լավ տեսք ունի, քան նախկինում[1]։
Լեոնիդ Բրեժնևի մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է հինգշաբթի օրը՝ 1982 թվականի նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։00-ին բոլոր ռադիոալիքներով։ Այնուհետ այդ մասին հայտարարել է նաև «Վրեմյա» հաղորդաշարի վարող Իգոր Կիրիլովը[1]։
Ներկայումս հայտնի են Բրեժնևի կյանքի վերջին ժամերի հանգամանքները և այն ամենը, ինչը հաջորդել է այդ իրադարձություններին։ Գերագույն քարտուղարն ընտանիքի հետ ընթրել է իր ամառանոցում («Զարեչյե 6» պետական ամառանոց), այնուհետև պառկել քնելու։ Ամենայն հավանականությամբ, Բրեժնևը մահացել է քնի մեջ, քանի որ առավոտյան, երբ թիկնապահ Վլադիմիր Սոբաչենկովը փորձել է արթնացնել նրան, Բրեժնևը արդեն մահացած է եղել[2]։ Թիկնապահը փորձել է վերակենդանացնել նրան՝ անելով արհեստական շնչառություն և սրտի մերսում, որը սակայն չի օգնել։ Գլխավոր քարտուղարի փեսա Յուրի Չուրբանովի խոսքերով, Բրեժնևը ակնթարթորեն և անշշուկ մահացել էր դեռևս գիշերը։ Պոկվել էր նրա թրոմբը՝ ընկնելով ուղիղ սրտի վրա[3]։ Տպագրված նյութերից և վկայություններից պարզ չի դառնում, թե ինչու այդ գիշերը և դիակի հայտնաբերման ժամանակ ամառանոցից բացակայել է Բրեժնևին կցված անձնական բժիշկը՝ Միխայիլ Կոսարյովը, որը, սովորաբար, նույնիսկ սննդի ընդունման ժամանակ գլխավոր քարտուղարի հետ նստած է եղել սեղանի մոտ։ Ստացվում է, որ վերակենդանացման գործողություններն ստիպված իրականացրել է թիկնապահը[4]։ Երբ պարզ է դարձել, որ վերակենդանացումն անօգուտ է, անվտանգության աշխատակիցներն անմիջապես կանչել են բուժող բժշկին՝ Եվգենի Չազովին։ Վերջինս էլ զանգահարել է ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Յուրի Անդրոպովին, որը կուսակցական գործիչներից առաջինն է հասել գլխավոր քարտուղարի մահվան վայր։ Այնուհետև տեղեկացվել և դեպքի վայր են ժամանել պաշտպանության նախարար Դմիտրի Ուստինովը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոն։ Այստեղ էլ, Բրեժնևի անկողնու մոտ, որոշվել է իրավահաջորդի հարցը։ Ուստինովի առաջարկությամբ և Գրոմիկոյի համաձայնությամբ Անդրոպովը դարձել է երկրի ղեկավար[5]։
Թաղում[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունել է որոշում Բրեժնևի թաղումը կազմակերպելու կոմիտե ստեղծելու մասին։ Կոմիտեն, համաձայն այդ որոշման, գլխավորել է Յուրի Անդրոպովը։ Շատերն ընդունեցին սա վկայություն այն բանի, որ հենց Անդրոպովը կգլխավորի կուսակցությունը և պետությունը՝ որպես Բրեժնևի իրավահաջորդ։ Մահվան պաշտոնական պատճառը ձևակերպվել է հետևյալ կերպ[5]․
![]() |
…Հիվանդության և մահվան հանգամանքների վերաբերյալ բժշկական եզրակացությունը պարզել է, որ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի մոտ հայտնաբերվել են աորտայի աթերոսկլերոզ նրա որովայնային հատվածի անևրիզմա, պսակաձև զարկերակների ստենոզացնող աթերոկսլերոզ, ռիթմի խանգարմամբ սրտի իշեմիկ հիվանդություն, միոկարդի հետինֆարկտային սպիներ։ 1982 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 8-10-ը ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել սրտի հանկարծակի կանգ։ Պաթոլոգոանատոմիական փորձաքննության ժամանակ եզրակացությունը ամբողջությամբ հաստատվել է… | ![]() |
1982 թվականի նոյեմբերի 10-ին ընթրիքից հետո ակնթարթորեն փոխվել են բոլոր հեռուստածրագրերը։ Հեռուստածրագրից հանվել են ժամանցային, սպորտային և մանկական բոլոր հաղորդումները։ Քանի որ նոյեմբերի 10-ին նշվում էր խորհրդային միլիցիայի օրը, ծրագրում նախատեսված էր համերգ նվիրված այդ օրվան։ Վերջինս հեռարձակվելու էր Միությունների տան սյուներով սրահից։ Համերգը չեղարկվել է, առանց պատճառաբանման և փոխարինվել «Բալթիկայի պատգամավոր» ֆիլմի հեռարձակմամբ։ Նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։00-ին պաշտոնապես հայտարարվել է Բրեժնևի մահվան մասին։ Նոյեմբերի 12-15-ը հայտարարվել են սգո օրեր։ Փաստացիորեն, սուգը սկսվել է արդեն նոյեմբերի 11-ին։ Օրվա երկրորդ կեսին բոլոր քաղաքները պսակվել էին սգո կահավորմամբ, իսկ ռադիոյով և հեռուստատեսությամբ հնչում էր սգո երաժշտություն։ Վերջին հրաժեշտ տալու համար, Բրեժնևի մարմինը տեղադրվել էր Միությունների տան սյունավոր սրահում։ Ընդհուպ մինչև նոյեմբերի 15-ի առավոտ, շարունակվել է հասանելի լինել կոմկուսի նախկին առաջնորդի մարմինը։ Համաձայն պաշտոնական ժամանակագրության, այնտեղ եղել են «Մոսկվայի, մյուս քաղաքների և դաշնակից երկրների աշխատավորները, արտասահմանյան պատվիրակությունները»[6]։
Ժամանակակիցները Բրեժնևի սգո կահավորանքը և մթնոլորտը բնութագրում են որպես «ճնշող և հոգեցունց։ Սգո երաժշտությունը, նորությունները, թախիծը ուժեղացնում էին սուգը և թվում էր, թե ԽՍՀՄ-ում այլևս երբեք չի լինի ոչ մի լուսավոր և ուրախալի երևույթ»[7]։
Նոյեմբերի 15-ին թաղման օրը դպրոցներում չեղարկվել են պարապմունքները։ Ժամը 10։15-ին Բրեժնևի դագաղի մոտ շարվել են Խորհրդային Միության ղեկավարները (ցանկը տես ստորև)[6]։
Բրեժնևի մարմնով դագաղը տեղադրվել է հրետանային քարշակի վրա։ Մոսկվայի կայազորի պատվո պահակախմբի, գեներալների և ծովակալների ուղեկցությամբ, ովքեր կարմիր բարձիկների վրա տանում էին հանգուցյալի բազմաթիվ շքանշանները, քարշակը շարժվել է դեպի Կարմիր հրապարակ։ Այստեղ արդեն իսկ ներկա են եղել թաղման արարողությանը մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, կայազորի զինվորական ստորաբաժանումներ։ ԽՍՀՄ ղեկավարությունը գտնվում էր Լենինի դամբարանի տրիբունայում։ Հյուրերի համար նախատեսված տրիբունայում տեղակայված էին ԽՄԿԿ ԿԿ անդամները և թեկնածու անդամները, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավորները, կուսակցական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, զորահրամանատարները, արտադրության առաջատարները, միջազգային պատվիրակությունների անդամներ[6]։ Դամբարանի տրիբունայից հիշատակի ճառերով հանդես են եկել Յուրի Անդրոպովը, Դմիտրի Ուստինովը, Անատոլի Ալեքսանդրովը, Մոսկվայի հաշվիչ-վերլուծական մեքենաների գործարանի հղկիչ բանվոր Վիկտոր Պուշկարյովը, Ուկրաինայի կոմկուսի Դնեպրոձերժինսկի քաղաքային կոմիտեի 1-ին քարտուղար Ալեքսեյ Գորդիենկոն[8]։ Դրանից հետո թաղման կազմակերպման կոմիտեի անդամները դագաղն իրենց ձեռքերի վրա տարել են Կրեմլի պատում Բրեժնևի համար նախատեսված դամբարան։ Այստեղ Բրեժնևին հրաժեշտ են տվել նրա մտերիմ բարեկամբները։ 12։45-ին դագաղը փակվել է և տեղադրվել դամբարանում։ Դագաղի տեղադրման ժամանակ հնչել է ԽՍՀՄ օրհներգը, կրակ արձակվել թնդանոթից[6]։ Հետագայում, շրջանառվել է մի առասպել, համաձայն որի Բրեժնևի դագաղը իջեցնելիս, այն պոկվել է և ընկել գետնին։ Իջեցնողներից մեկը՝ Գեորգի Կովալենկոն, հերքում է այս փաստը՝ նշելով, որ ժողովուրդը, ովքեր հեռուստատեսությամբ հետևում էին թաղման արարողությանը, թնդանոթի զարկն ընդունել է ընկնող դագաղի տեղ[9]։
Միևնույն ժամանակ թնդանոթներից զարկեր են արձակվել նաև միության հանրապետությունների մայրաքաղաքներում, հերոս քաղաքներ Լենինգրադում, Վոլգոգրադում, Օդեսսայում, Սևաստոպոլում, Նովոռոսիյսկում, Կերչում, Տուլայում, հերոս ամրոց Բրեստում, ինչպես նաև Կալինինգրադում, Լվովում, Դոնի Ռոստովում, Կույբիշևում, Սվերդլովսկում, Նովոսիբիրսկում, Չիտայում, Խաբարովսկում, Վլադիվոստոկում, Սևերոմորսկում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժիեում և Դնեպրոձերժինսկում։ Հինգ րոպեով դադարեցվել է ԽՍՀՄ բոլոր ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը։ Ջրային և երկաթուղային տրանսպորտային բոլոր միջոցները, ինչպես նաև գործարանները և ֆաբրիկաները արձակել են երեքրոպեանոց սուլիչներ։ Գերեզմանը թաղվել է հողով, իսկ նրա վրա տեղադրվել են հանգուցյալի տոնական հագուստով նկարը, ծաղկեպսակներ և շքանշաններով բարձիկներ[6]։
Թաղումից հետո ԽՍՀՄ ղեկավարությունը նորից բարձրացել է դամբարանի տրիբունայի վրա, որպեսզի ընդունի Մոսկվայի կայազորի ստորաբաժանումների շքերթը, որն անց էր կացվում Բրեժնևի պատվին։ Շքերթի անցկացման պատճառներից մեկը նաև այն էր, որ Բրեժնևը ժամանակին եղել է ԽՍՀՄ պաշտպանության խորհրդի նախագահ։ Թաղման արարողության վերջում արտասահմանյան պատվիրակությունների անդամները, անցնելով Բրեժնևի թարմ գերեզմանի մոտով, կամ խոնարհվում էին կամ էլ զինվորական պատիվ տալիս[6]։
Թաղման արարողության մասնակիցների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաղման արարողությանը մասնակից ԽՄԿԿ և Խորհրդային պետության ղեկավարության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն ազգանուն[10] | Պաշտոն (թաղման պահին) | Կյանքի տևողություն |
---|---|---|
Յուրի Անդրոպով | ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար | 1914—1984 |
Միխայիլ Գորբաչով | ԽՄԿԿ ԿԿ քարտուղար | ծնվ․ 1931 թվական |
Վիկտոր Գրիշին | ԽՄԿԿ Մոսկվայի քաղխորհրդի առաջին քարտուղար | 1914—1992 թվականներ |
Անդրեյ Գրոմիկո | ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար | 1909—1989 թվականներ |
Դինմուհամեդ Կունաև | Ղազախական ԽՍՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար | 1912-1993 |
Գրիգորի Ռոմանով | ԽՄԿԿ Լենինգրադի մարզային խորհրդի առաջին քարտուղար | 1923-2008 |
Նիկոլայ Տիխոնով | ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ | 1905-1997 |
Դմիտրի Ուստինով | ԽՍՀՄ պաշտպանության նախարար | 1908-1984 |
Կոնստանտին Չեռնենկո | ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ ընդհանուր բաժնի ղեկավար | 1911—1985 |
Վլադիմիր Շչերբիցկի | Ուկրաինական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար | 1918—1990 |
Հեյդար Ալիև | Ադրբեջանական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար | 1923-2003 |
Պյոտր Դեմիչև | ԽՍՀՄ մշակույթի նախարար | 1917-2010 |
Վլադիմիր Դոլգիխ | ԽՄԿԿ ԿԿ քարտուղար | ծնվ․ 1924 թվականին |
Տիխոն Կիսելյով | Բելառուսական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար | 1917-1983 |
Վասիլի Կուզնեցով | ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ | 1901-1990 |
Բորիս Պոնոմարյով | ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ միջազգային բաժնի վարիչ | 1905-1995 |
Շարաֆ Ռաշիդով | Ուզբեկական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար | 1917-1983 |
Միխայիլ Սոլոմենցև | ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի նախագահ | 1913—2008 |
Էդուարդ Շևարդնաձե | Վրացական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար | 1928—2014 |
Միխայիլ Զիմյանին | ԽՄԿԿ ԿԿ քարտուղար | 1914-1995 |
Իվան Կապիտոնով | ԽՄԿԿ ԿԿ քարտուղար | 1915-2002 |
Կոնստանտին Ռուսակով | ԽՄԿԿ ԿԿ քարտուղար | 1909-1993 |
Այլ պետությունների ղեկավարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն-ազգանուն | Պետություն | Պաշտոն (թաղման պահին) | Կյանքի տևողություն |
---|---|---|---|
Թոդոր Ժիվկով | ![]() |
Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար | 1911 — 1998 |
Գրիշա Ֆիլիպով | ![]() |
Բուլղարիայի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախագահ | 1919 — 1994 |
Յանոշ Կադար | ![]() |
Հունգարիայի ժողովրդական հանրապետության կոմկուսի գլխավոր քարտուղար | 1912 — 1989 |
Պալ Լոշոնցի | ![]() |
Հունգարիայի ժողովրդական հանրապետության նախագահության ղեկավար | 1919 — 2005 |
Չոնգ Տին | ![]() |
Վիետնամի նախագահ և երկրի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1907 — 1988 |
Էրիխ Հոնեկեր | ![]() |
Գերմանիայի սոցիալիստական միացյալ կուսակցության և ԳԴՀ պետական խորհրդի նախագահ | 1912 — 1994 |
Վիլի Շտոֆ | ![]() |
ԳԴՀ նախարարների խորհրդի նախագահ | 1914 — 1999 |
Հորսթ Զինդերման | ![]() |
ԳԴՀ ազգային պալատի նախագահ | 1915 — 1990 |
Պակ Սոն Չհոլ | ![]() |
ԿԺԴՀ փոխնախագահ | 1913 — 2008 |
Ֆիդել Կաստրո | ![]() |
Կուբայի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, Կուբայի պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ | 1926 — 2016 |
Սուֆանուվոնգ | ![]() |
Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահ | 1909 — 1995 |
Յումժագիյն Ցեդենբալ | ![]() |
Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության ազգային հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար, Մոնղոլիայի ազգային մեծ խուրալի նախագահ | 1916 — 1991 |
Ժամբին Բատմունխ | ![]() |
Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ | 1927 — 1997 |
Վոյցեխ Յարուզելսկի | ![]() |
Լեհաստանի ժողովրդական հանրապետության միացյալ աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար և երկրի նախարարների խորհրդի նախագահ | 1923 — 2014 |
Հենրիկ Յաբլոնսկի | ![]() |
Լեհաստանի ժողովրդական հանրապետության պետական խորհրդի նախագահ | 1909 — 2003 |
Նիկոլաե Չաուշեսկու | ![]() |
Ռումինիայի սոցիալիստական կուսակցության կոմկուսի գլխավոր քարտուղար և երկրի նախագահ | 1918 — 1989 |
Գուստավ Հուսակ | ![]() |
Չեխոսլովակիայի կոմկուսի գլխավոր քարտուղար և երկրի նախագահ | 1913 — 1991 |
Լյուբոմիր Շտրոուգալ | ![]() |
Չեխոսլովակիայի կառավարության նախագահ | ծնվ․ 1924 թվականին |
Պետար Ստամբոլիչ | ![]() |
Հարավսլավիայի նախագահության ղեկավար | 1912 — 2007 |
Խուան Խուա | ![]() |
Չինաստանի արտաքին գործերի նախարար | 1913 — 2010 |
Բաբրաք Քարմալ | ![]() |
Աֆղանստանի հեղափոխական խորհրդի և երկրի ազգային ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար | 1929 — 1996 |
Ալի Նասեր Մուհամեդ | ![]() |
Եմենի ազգային ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար և երկրի բարձրագույն ազգային խորհրդի նախագահության ղեկավար | ծնվ․ 1939 թվականին |
Խենգ Սամրին | ![]() |
Կամբոջայի կենտկոմի գլխավոր քարտուղար և երկրի պետական խորհրդի նախագահ | ծնվ․ 1934 թվականին |
Հաֆեզ Ասադ | ![]() |
Բաաս կուսակցության գլխավոր քարտուղար և երկրի նախագահ | 1930 — 2000 |
Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ | ![]() |
Անգոլայի անկախության պայքարի կուսակցության նախագահ և երկրի նախագահ | ծնվ․ 1940 թվականին |
Մենգիստու Խայլե Մարիամ | ![]() |
Եթովպիայի ժամանակավոր ռազմական-ադմինիստրատիվ խորհրդի նախագահ և երկրի աշխատավորների կոմիտեի նախագահ | ծնվ․ 1937 թվականին |
Դանիել Օրտեգա | ![]() |
Ազգային ազատագրման Սանդինիստական ճակատի ազգային ղեկավարության անդամ, Ազգային վերածննդի կառավարության կառավարող խորհրդի համակարգող | ծնվ․ 1945 թվականին |
Դենի Սասու Նգեսո | ![]() |
Կոնգոյի ժողովրդական հանրապետության նախագահ և Աշխատանքի կոնգոլեզական կուսակցության կենտկոմի նախագահ | ծնվ․ 1943 թվականին |
Սամորա Մաշել | ![]() |
ՖՐԵԼԻՄՈ կուսակցության և երկրի նախագահ | 1933 — 1986 |
Մուսա Տրաորե | ![]() |
Մալիի Հանրապետության նախագահ և Մալիի ժողովրդի ժողովրդավարական միության գլխավոր քարտուղար | ծնվ․ 1936 թվականին |
Խամֆրի Մուլեմբա | ![]() |
Զամբիայի վարչապետ և Ազգային անլախության միացյալ կուսակցության գլխավոր քարտուղար | 1932 — 1998 |
Կաբրալ Վ․ | ![]() |
Կանաչ Հրվանդանի կղզիների և Գվինեայի անկախության աֆրիկյան կուսակցության կենտկոմի մշտական քարտուղար | |
Աբիլիու Դուարտե | ![]() |
Կանաչ հրվանդանի կղզիների անկախության աֆրիկյան կուսակցության ազգային խորհրդի քաղաքական կոմիտեի և Ազգային ազգայնական ասամբլեայի նախագահ | 1931 — 1996 |
Մվորոխ Է․ | ![]() |
Միության և ազգային առաջընթացի կուսակցության գլխավոր քարտուղար և Բուրունդիի ազգային ժողովի խոսնակ | |
Ռաբեունի Է. | ![]() |
Մադագասկարի զարգացման ռազմական կոմիտեի նախագահ | 1915 — 1990 |
Լուի Լանսանա Բեավորգի | ![]() |
Գվինեայի վարչապետ | 1923 — 1984 |
Սորի Իբրահիմ Կորոմո | ![]() |
Սիերա Լեոնեյի փոխնախագահ | 1930 — 1994 |
Վիլոն Գեզո Ռ. | ![]() |
Բենինի ազգային հեղափոխական կուսակցության կենտկոմի քաղբյուրոի անդամ և Ազգային հեղափոխական ժողովի նախագահի առաջին տեղակալ | |
Զելման Քոուեն | ![]() |
Ավստրալիայի նախկին գեներալ-նահանգապետ | 1919 — 2011 |
Ռուդոլֆ Կիրխշլեգեր | ![]() |
Ավստրիայի նախագահ | 1915 — 2000 |
Խուլիո Մարտինես Վիվոտ | ![]() |
Արգենտինայի պաշտպանության նախարար | 1923—2001 |
Վիլֆրիդ Մարտենս | ![]() |
Բելգիայի վարչապետ | 1936—2013 |
Ֆրենսիս Պիմ | ![]() |
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար | 1922 — 2008 |
Սամբրանո Վելասկո Խ․ | ![]() |
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար | |
Ռամսարուպ Բ. | ![]() |
Գայանայի փոխնախագահ | |
Կառլ Կարստենս | ![]() |
ԳՖՀ-ի դաշնային նախագահ | 1914 — 1992 |
Հանս Դիտրիխ Գենշեր | ![]() |
ԳՖՀ-ի փոխկանցլեր և արտաքին գործերի նախարար | 1927 — 2016 |
Պոլ Սկուն | ![]() |
Գրենադայի գեներալ-նահանգապետ | 1935 — 2013 |
Անդրեաս Պապանդրեու | ![]() |
Հունաստանի վարչապետ | 1919 — 1996 |
Հենդրիկ | ![]() |
Դանիայի արքայազն-կոնսորտ | ծնվ․ 1934 թվականին |
Կանան Բանանա | ![]() |
Զիմբաբվեի նախագահ | 1936 — 2003 |
Ինդիրա Գանդի | ![]() |
Հնդկաստանի վարչապետ | 1917 — 1984 |
Ադամ Մալիկ | ![]() |
Ինդոնեզիայի փոխնախագահ | 1917 — 1984 |
Մուդար Բադրան | ![]() |
Հորդանանի վարչապետ | ծնվ․ 1934 թվականին |
Թահա Մոհի էդ Դին Մաարուֆ | ![]() |
Իրաքի փոխնախագահ | 1929 — 2009 |
Պատրիկ Հիլերի | ![]() |
Իռլանդիայի նախագահ | 1923 — 2008 |
Խոսե Պեդրո Պերես Լյորկա | ![]() |
Իսպանիայի արտաքին գործերի նախարար | ծնվ․ 1940 թվականին |
Ամինտորե Ֆանֆանի | ![]() |
Իտալիայի Սենատի նախագահ | 1908 — 1999 |
Ալի Աբդալա Սալեհ | ![]() |
Եմենի Արաբական Հանրապետության նախագահ | 1942 — 2017 |
Պիեռ Էլիոթ Տրյուդո | ![]() |
Կանադայի վարչապետ | 1919 — 2000 |
Ռոբերտ Ջոն Օուկո | ![]() |
Քենիայի արտաքին գործերի նախարար | 1931 — 1990 |
Սպիրոս Կիպրիանու | ![]() |
Կիպրոսի նախագահ | 1932 — 2002 |
Ազիզ Հուսեյն Ա. | ![]() |
Քուվեյթի նախարարների խորհրդի հարցերով պետական նախարար | |
Սենխոնիո Է. | ![]() |
Լեսոթոյի վարչապետի տեղակալ | |
Խալաուի Ի․ | ![]() |
Լիբանանի էկոնոմիկայի, առևտրի և տուրիզմի նախարար | |
Աբդել Սալամ Ջելուդ | ![]() |
Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսի գլխավոր քարտուղարության անդամ | ծնվ․ 1944 թվականին |
Քոլեթ Ֆլեշ | ![]() |
Լյուքսեմբուրգի կառավարության նախագահի տեղակալ և երկրի արտաքին գործերի նախարար | ծնվ․ 1937 թվականին |
Ագաթա Բարբարա | ![]() |
Մալթայի նախագահ | 1923 — 2002 |
Սիդի Մուհամեդ | ![]() |
Մարոկկոյի թագաժառանգ | ծնվ․ 1963 թվականին |
Միգել Գոնսալես Ավելար | ![]() |
Մեքսիկայի ազգային կոնգրեսի մեծ կոմիտեի նախագահ | |
Ջերմակոե Մ․Ա․ | ![]() |
Նիգերի առողջապահության նախարար և Նիգերի զարգացման ազգային կոմիտեի ղեկավար | |
Ալեքս Իֆինիչուկվու Էկվուեմ | ![]() |
Նիգերիայի փոխնախագահ | ծնվ․ 1932 թվականին |
Աարդենե Գ․ | ![]() |
Նիդեռլանդների վարչապետի տեղակալ | |
Հարալդ | ![]() |
Նորվեգիայի թագաժառանգ | ծնվ․ 1937 թվականին |
Մուհամեդ Զիա ուլ Հաք | ![]() |
Պակիստանի նախագահ | 1924 — 1988 |
Վասկու Ֆուշեր Պերեյրա | ![]() |
Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար | |
Ջորջ Հ. Ու. Բուշ | ![]() |
ԱՄՆ փոխնախագահ | ծնվ․ 1924 թվականին |
Ջորջ Շուլց | ![]() |
ԱՄՆ պետքարտուղար | ծնվ․ 1920 թվականին |
Մվինի Աբուդ Ջումբե | ![]() |
Տանզանիայի փոխնախագահ | 1920 — 2016 |
Բյուլենթ Ուլուսու | ![]() |
Թուրքիայի վարչապետ | 1923 — 2015 |
Պաուլո Մուվանգա | ![]() |
Ուգանդայի փոխնախագահ | 1924 — 1991 |
Իմելդա Ռոմուալդես Մարկոս | ![]() |
Ֆիլիպինների էկոնոմիկայի և բնակեցման նախարար | ծնվ․ 1929 թվականին |
Մաունո Կոյվիստո | ![]() |
Ֆինլանդիայի նախագահ | 19233 — 2017 |
Պիեռ Մորուա | ![]() |
Ֆրանսիայի վարչապետ | 1928 — 2013 |
Պիեռ Օբեր | ![]() |
Շվեյցարիայի փոխնախագահ | 1927 — 2016 |
Բերտիլ | ![]() |
Շվեդիայի արքայազն | 1912 — 1997 |
Ուլոֆ Պալմե | ![]() |
Շվեդիայի վարչապետ | 1927 — 1986 |
Շահուկ Աբդուլ Քադեր Համիդ | ![]() |
Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար | 1927 — 1999 |
Ձենկո Սուդզուկի | ![]() |
Ճապոնիայի վարչապետ | 1911 — 2004 |
Էբուա Ս. | ![]() |
Կամերունի գյուղատնտեսության նախարար |
Տարբեր պետությունների ձախ կուսակցությունների պատվիրակությունների ղեկավարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն-ազգանուն | Պետություն | Պաշտոն (թաղման պահին) | Կյանքի տևողություն |
---|---|---|---|
Ժորժ Մարշե | ![]() |
Ֆրանսիայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1920 — 1997 |
Հես Հոլ | ![]() |
ԱՄՆ կոմկուսի գլխավոր քարտուղար | 1910 — 2000 |
Հերբերտ Միս | ![]() |
Գերմանիայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1929 — 2017 |
Ալվարու Կունյալ | ![]() |
Պորտուգալիայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1913 — 2005 |
Էնրիկո Բերլինգուեր | ![]() |
Իտալիայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1922 — 1984 |
Խարիլաոս Ֆլորակիս | ![]() |
Հունաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1914 — 2005 |
Լուիս Կորվալան | ![]() |
Չիլիի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1916 — 2010 |
Ռոդնի Արիսմենդի | ![]() |
Ուրուգվայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1913 — 1989 |
Ֆրանց Մուրի | ![]() |
Ավստրիայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1924 — 2001 |
Գորդոն Մաքլենան | ![]() |
Մեծ Բրիտանիայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1924 — 2011 |
Մայքլ Օ'Ռիորդան | ![]() |
Իռլանդիայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1917 — 2006 |
Ուիլյամ Կաշտան | ![]() |
Կանադայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1909 — 1993 |
Լուիս վան Գեյթ | ![]() |
Բելգիայի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1927 — 2016 |
Յոուկո Կայանոյա | ![]() |
Ֆրանսիայի կոմկուսի նախագահ | ծնվ․ 1942 թվականին |
Արման Մանիեն | ![]() |
Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության նախագահ | ծնվ․ 1920 թվականին |
Հորստ Շմիտ | ![]() |
Արևմտյան Բեռլինի միացյալ սոցիալիստական կուսակցության նախագահ | 1925 — 1989 |
Յորգեն Ենսեն | ![]() |
Դանիայի կոմկուսի նախագահ | 1920 — 1987 |
Հանս Կլեվեն | ![]() |
Նորվեգիայի կոմկուսի նախագահ | ծնվ․ 1926 թվականին |
Ռոլֆ Հագել | ![]() |
Շվեդիայի բանվորական կուսակցության կառավարման նախագահ | ծնվ․ 1934 թվականին |
Ռենե Ուրբանի | ![]() |
Լյուքսեմբուրգի կոմկուսի նախագահ | 1927 — 1990 |
Էրմենեջիլդո Գասպերոնի | ![]() |
Սան Մարինոյի կոմկուսի նախագահ | 1906 — 1994 |
Ժորժ Հաուի | ![]() |
Լիբանանի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար | 1938 — 2005 |
Մեիր Վիլներ | ![]() |
Իսրայելի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար | 1918 — 2003 |
Խորխե Կոլե Կուետո | ![]() |
Բոլիվիայի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար | 1930 — 2007 |
Ռիգոբերտո Պադիլիա Ռուշ | ![]() |
Հոնդուրասի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար | 1929 — 1998 |
Ալի Յատա | ![]() |
Մարոկկոյի զարգացման և սոցիալիզմի կուսակցության գլխավոր քարտուղար | 1920 — 1997 |
Անտոնի Վասսալո | ![]() |
Մալթայի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար | 1924 — 2004 |
Ռենե Թեոդոր | ![]() |
Հայիթիի կոմունիստների միացյալ կուսակցության գլխավոր քարտուղար | 1940 — 2003 |
Մոզես Մաբիդա | ![]() |
ՀԱՀ-ի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար | 1923 — 1986 |
Չեդի Ջագան | ![]() |
Գայանայի ազգային առաջընթացի կուսակցության գլխավոր քարտուղար | 1918 — 1997 |
Մուհամեդ Խարմել | ![]() |
Թունիսի կոմկուսի գլխավոր քարտուղար | 1929 — 2011 |
Նարսիսո Իսա Կոնդե | ![]() |
Դոմինիկյան Հանրապետության կոմկուսի գլխավոր քարտուղար | ծնվ․ 1942 թվականին |
Խալեդ Մոխի էդ Դին | ![]() |
Եգիպտոսի ձախ կուսակցության գլխավոր քարտուղար | ծնվ․ 1922 թվականին |
Օլիվեր Տամբո | ![]() |
Աֆրիկյան ազգային կոնգրեսի կուսակցության նախագահ | 1917 — 1993 |
Սեմ Նույոմա | ![]() |
«Հարավարևմտյան Աֆրիայի ազգերի կազմակերպություն» կուսակցության նախագահ | ծնվ․ 1929 թվականին |
Ն․Կ․ Կրիշնան | ![]() |
Հնդկաստանի կոմկուսի ազգային խորհրդի քարտուղար | |
Դ․ Նաամե | ![]() |
Սիրիայի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ | |
Մանզուրուլ Ահսան Խան | ![]() |
Բանգլադեշի կոմկուսի կենտկոմի քարտուղար | ծնվ․ 1945 թվականին |
Բալիեստերոս Պուլիդո Խ. | ![]() |
Իսպանիայի կոմկուսի գլխավոր քարտուղարի տեղակալ | |
Բու Համմեր | ![]() |
Շվեդիայի կոմկուսի կառավարման գործադիր կոմիտեի անդամ | |
Մ․ Սեպեդա | ![]() |
Կոլումբիայի կոմկուսի կենտկոմի գործադիր մարմնի և քարտուղարության անդամ | |
Անանիաս Մայդանա | ![]() |
Պարագվայի կոմկուսի կենտկոմի քաղկոմիտեի անդամ | 1923 — 2010 |
Մարիո Ռոլանդ Ագինյադ Կարանս | ![]() |
Սալվադորի կոմկուսի կենտկոմի քաղկոմիտեի անդամ | |
Ա․Դանսոկո | ![]() |
Սենեգալի կոմկուսի գլխավոր քարտուղարի տեղակալ | |
Մ․Քյամել | ![]() |
Եգիպտոսի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ | |
Ն․ Ալ Աշհաբ | ![]() |
Պաղեստինի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ | |
Միցուխիրո Կանեկո | ![]() |
Ճապոնիայի կոմկուսի կենտկոմի քարտուղարության նախագահ | ծնվ․ 1924 թվականին |
Իտիո Ասուկատա | ![]() |
Ճապոնիայի սոցիալիստական կուսակցության նախագահության ղեկավար | 1915 — 1990 |
Ֆ․Դյուֆեալ | ![]() |
Մարտինիկայի կոմկուսի քաղբյուրոյի անդամ | |
Ֆ․ Լոպես Ռեալ | ![]() |
Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ | |
Ա․Մահմուդ | ![]() |
Բահրեյնի ազատագրման ազգային ճակատի ղեկավար կոմիտեի անդամ | |
Մ․Շ․ Մեսադիա | ![]() |
Ալժիրի ազգային ազատագրման ճակատի մշտական քարտուղար |
Այլ պատվիրակությունների ղեկավարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն-ազգանուն | Պետություն | Պաշտոն (թաղման պահին) | Կյանքի տևողություն |
---|---|---|---|
Մարինի Բետոլո Ջ․Բ․ | ![]() |
Հովհաննես Պողոս II պապի անձնական ներկայացուցիչ | |
Մամդուխ Սալեմ | ![]() |
Եգիպտոսի նախագահի օգնական | |
Սիզինո Պոնտես Նոգեյրա | ![]() |
ԽՍՀՄ-ում Բրազիլիայի դեսպան | |
Ս․Ա․ Մպուչանե | ![]() |
ԽՍՀՄ-ում Բոթսվանայի դեսպան | |
Ու Չժո Կին | ![]() |
ԽՍՀՄ-ում Բիրմայի դեսպան | |
Խ․ Կրեյեր | ![]() |
ԽՍՀՄ-ում Իսլանդիայի դեսպան | |
Մ․ Միր Սալիմ | ![]() |
Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ | |
Չ․ Սեմպեր | ![]() |
ՄԱԿ-ում Կոլումբիայի մշտական ներկայացուցիչ | |
Խավիեր Պերես դե Կուելյար | ![]() |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար | ծնվ․ 1920 թվականին |
Բեկրի | ![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ | |
Յասեր Արաֆաթ | ![]() |
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի ներկայացուցիչ | 1929 — 2004 |
Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1982 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայի Կրեմլում տեղի են ունեցել միջազգային պատվիրակությունների ղեկավարների հանդիպումները խորհրդային ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նրանք Բրեժնևի իրավահաջորդ Յուրի Անդրոպովին, Տիխոնովին, Գրոմիկոյին և Կուզնեցովին հայտնել են իրենց ցավակցությունները՝ կապված ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի մահվան հետ։ Ի պատասխան խորհրդային ղեկավարությունը իր շնորհակալությունն է հայտնել բոլոր այն պատվիրակություններին, ովքեր ժամանել են թաղման արարողությանը[11]։
1982 թվականի նոյեմբերի 15-ին Անդրոպովը անձնական հանդիպումներ է ունեցել Ինդիրա Գանդիի, Ջորջ Բուշ Ավագի, Ջորջ Շուլցի, Բաբրաք Քարմալի, Մուհամեդ Զիա ուլ Հաքի և Կառլ Կարստենի հետ։ Միևնույն ժամանակ Տիխոնովը հանդիպել է Պիեռ Մորուայի, Անդրեաս Պապանդրեուի, Ադամ Մալիկի, Պիեռ Տրյուդոյի հետ[11]։
Հենց նույն օրը Մոսկվայից մեկնել են ԳԴՀ-ի, Լեհաստանի ժողովրդական հանրապետության, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության և Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության պատվիրակությունները։ Այդ պատվիրակություններին ճանապարհել են ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամներ Գորբաչովը, Գրիշինը, Կունաևը և Ուստինովը։ Նոյեմբերի 15-ին Մոսկվայից մեկնել են նաև Բելգիայի, Վատիկանի, Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, ԳՖՀ-ի, Դանիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Իտալիայի, Եմենի, Կիպրոսի, Քուվեյթի, Լիբանանի, Լյուքսեմբուրգի, Մարոկկոյի, Նիգերիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շրի Լանկայի պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՅՈւնԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Պատվիրակություններին ճանապարհել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխղեկավարներ Ստրաուտմանիսը և Յասնովը, ԽՍՀՄ նախարարների խորհրդի առաջին տեղակալ Արխիխովը և պետական այլ դեմքեր[11]։
Նոյեմբերի 16-ի խորհրդային թերթերում հրապարակվել են Բրեժնևի մահվան կապակցությամբ միջազգային պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունների ամբողջական տեքստերը[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «The Soviets: A Mix of Caution and Opportunism» (անգլերեն)։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-4-20
- ↑ Византийские интриги в Кремле
- ↑ Павел Котляр։ «35 лет назад умер Леонид Брежнев»։ Gazeta.ru։ Վերցված է 2017-11-10
- ↑ НТВ. Смерть эпохи
- ↑ 5,0 5,1 «1982: смерть Леонида Брежнева» (ռուսերեն)։ ИноСМИ։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-4-20
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Телепередача «|Время» — выпуск за 15 ноября 1982 года на Smotri.Com
- ↑ Гонки на лафетах
- ↑ «Похороны Леонида Ильича Брежнева» (ռուսերեն)։ Смена։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-4-20
- ↑ «Провинция: Дорогой Леонид Ильич» (ռուսերեն)։ Эврика։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին։ Վերցված է 2011-04-20
- ↑ Ցանկը կազմվել է ըստ «Պրավդա» թերթի 1982 թվականի նոյեմբերի 16-ի համարի նյութերի
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Газета «Правда» за 16 ноября 1982 года