Զանգվածային անկարգություններ Դուշանբեում (1990)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
RIAN archive 699865 Dushanbe riots, February 1990.jpg

Դուշանբեի հակամարտություն, Տաջիկստանի ԽՍՀ մայրաքաղաք Դուշանբեում 1990 թվականի փետրվարին միջէթնիկական հողի վրա տեղի ունեցած զանգվածային անկարգություններ, որոնք հանդիսացան 2 տարի անց սկսված Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի պատճառներից մեկը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուշանբեի հակամարտության սկսման խթան է հանդիսացել Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած հայերի ջարդերը։ 39 անձից բաղկացած մի քանի հայկական ընտանիք ջարդերից խուսափելու նպատակով Բաքվից փախչում է դեպի Դուշամբե, որպեսզի հյուրընկալվեն իրենց հարազատների մոտ։ Սակայն շուտով քաղաքում տարածվում են հրահրիչ տեղեկություններ, թե իբր Ադրբեջանական ԽՍՀ-ից 2500-5000 հայ փախստականներ տեղափոխվել են Դուշանբե, որոնց նորակառույց «Զերավշան» թաղամասում տրվել են բնակարաններ[1] այն դեպքում, երբ մայրաքաղաքում առկա էր բնակֆոնդի պակասորդ[2][3]։ Իրականությունը, սակայն, այն էր, որ 39 հայերին բնակարան չէր տրամադրվել, և նույնիսկ նման հարց չէր էլ քննարկվել իշխանությունների կողմից[4]։

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ լուրերի տարածումից հետո փետրվարի 11-ին Տաջիկստանի ԽՍՀ-ի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենքի դիմաց հավաքվում են ավելի քան 4000 մարդ։ Դուշանբե ժամանած մի քանի հայ փախստականների ընտանիքները, հայտարարելով, որ չեն ցանկանում դառնալ հակամարտության պատճառ, հեռանում են հանրապետությունից[4]։ Արդեն հաջորդ օրը «Հեռացե՛ք հայեր» վանկարկումները փոխարինվեցին «Հեռացի՛ր Մահկամով» բացականչություններով, որից հետո ցուցարարները ներխուժեցին կենտրոնական կոմիտեյի շենք և այրեցին։ Ի պատասխան ոստիկանության կողմից ռետինե փամփուշտներով կրակահերթերի՝ երեկոյան ցուցարարները սկսեցին այրել խանութներն ու առևտրի տաղավարները[5]։

Փետրվարից 13-ից սկսած դադարեցվեց Դուշանբեի քաղաքային, միջքաղաքային և երկաթուղային տրանսպորտի աշխատանքը, փակվեցին ԲՈՒՀ–երը, դպրոցներն ու մանկապարտեզները, փոստային բաժանմունքները, բոլոր տեսակի խանութներն ու արտադրական օբյեկտները, բանկերը, անջատվեց հեռախոսային կապը, դադարեցին թերթերի տպագրությունը[6]։ Քաղաքի բնակչությունը, իշխանությունների կողմից չստանալով որևէ օգնություն և մնալով մենակ կողոպտիչների ու ջարդարարների դեմ, իրենց և իրենց ընտանիքները փրկելու համար սկսեցին ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ։ Ինքնապաշտպանական ջոկատները ջարդարարներից պաշտպանում էին իրենց շենքերի, թաղամասերի մուտքերը[7]։

Անկարգությունները դադարեցնելու նպատակով իշխանությունները ստիպված եղան քաղաք մտցնել բանակի և ներքին գործերի 5000 զինծառայող, որոնց տրվեց անհրաժեշտության դեպքում կրակել ինքնաձիգից։ Հայտարարվեց պարետային ժամ։

Անկարգությունների հետևանքով սպանվեց 25 և վիրավորվեց 565 մարդ[4]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]