Ղրիմի հանձնումը Խորհրդային Ուկրաինային (1954)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագիրը «ՌԽՖՍՀ-ից ՈւԽՍՀ-ին Ղրիմի փոխանցման մասին»

Ղրիմի հանձնումը Խորհրդային Ուկրաինային (ուկր.՝ Приєднання Криму до України), ԽՍՀՄ գերագույն խորհրդի կողմից ընդունված վարչաիրավական ակտ, որի համաձայն Ղրիմի մարզի ղեկավարումը Բոլշևիկյան Ռուսաստանից (ՌԽՖՍՀ) անցնում էր Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ Ակտն իրավական ուժ է ստացել 1954 թվականին և նույն տարում էլ Ղրիմը միացվել է Ուկրաինական ԽՍՀ-ին։

Հրամանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի փետրվարի 19-ին Խորհրդային Միության գերագույն խորհուրդը ստորագրում է Ղրիմի մարզը ՌԽՍՖՀ-ից ՈւԽՍՀ-ին փոխանցելու մասին հրամանագիր։ Տեսական փաստերը, որոնք ներկայումս պահվում են Ռուսաստանի Դաշնության ազգային արխիվում, հավաստում են այն մասին, որ սկզբնապես այդ հրամանագիրը հաստատվել է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության խորհրդի կողմից, որին հաջորդել է 1954 թվականի հունվարի 25-ի գերագույն խորհրդի նախագահության որոշումը։ ԽՍՀՄ Սահմանադրության։ 18-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդային Միության հանրապետական սահմանները չեն կարող վերանայվել առանց հանրապետության համաձայնության։ Ղրիմի փոխանցումը հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից, չնայած որ նույն իրավական ակտի 33-րդ հոդվածը սահմանափակում էր պետական մարմնի այդ իրավունքը։ Մի քանի օր հետո ԽՍՀՄ ԳԽ-ի հրամանով վերանայվում է Խորհրդային Միության սահմանադրությունը՝ ի դեմս 22-րդ և 23-րդ հոդվածների[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Gift of Crimea»։ www.macalester.edu։ Վերցված է 2014-03-06 
  2. Ignatius David (March 2, 2014)։ «Historical claim shows why Crimea matters to Russia»։ PunditFact, PolitiFact.com։ Tampa Bay Times