Jump to content

Կրթությունը Խորհրդային Միությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիոներական համազգեստով աշակերտներ

Խորհրդային Միությունում կրթությունը երաշխավորվում էր որպես սահմանադրական իրավունք։ Կրթական գործն իրականացվում էր պետական դպրոցների և ուսումնական հաստատությունների միջոցով։ 1922 թվականին ԽՍՀՄ կազմավորմամբ հետո ի հայտ եկած կրթական համակարգը միջազգային ճանաչում ձեռք բերեց անգրագիտության վերացմամբ և բնակչությանը կրթական բարձր մակարդակով ապահովելու հարցում գրանցած հաջողություններով։

1918 թվականին Պետրոգրադում ստեղծվեց արտադպրոցական կրթության ինստիտուտ (1925 թվականից՝ Կոմունիստական քաղաքական-լուսավորության ինստիտուտ)։ 1924 թվականին Մոսկվայում Կոմունիստական դաստիարակության ակադեմիային կից բացվել է մշակութա-լուսավորական ֆակուլտետ։ 1920-1930-ական թվականներին կազմավորվեց քաղաքական-լուսավորության ինստիտուտների, սովկուսդպրոցների ցանց։

Գրադարանային ինստիտուտներում և տեխնիկումներում, ինչպես նաև 1959 թվականներին Մոսկվայի, Խարկովի ինստիտուտներում բացվեցին այսպես կոչված՝ մշակութա-լուսաշխատանքի ֆակուլտետներ։ 1964 թվականին գրադարանային ինստիտուտները վերակազմավորվեցին մշակույթի ինստիտուտների։ Մշակութա-լուսաշխատողներ են պատրաստել մշակութա-լուսավորական ուսումնարանները և դպրոցները, մի շարք գրադարանային տեխնիկումներ, արվեստների մի քանի ինստիտուտներ, կոնսերվատորիաները, թատերական և մանկավարժական բուհերը և այլն։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 9