Լիկկայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիկկայան, անգրագիտության վերացման կայան։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո ՍՍՀՄ-ում մասսայական աշխատանք է ծավալել աշխատավորներին գրագիտություն սովորեցնելու ուղղությամբ։ 1919 թվականի դեկտեմբերի 26-ին Լենինի ստորագրությամբ հրապարակվեց դեկրետ ՌՍՖՍՀ-ում 8-50 տարեկան բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին։ 1920 թվականի հունիսի 19-ին ստեղծվեց Անգրագիտության վերացման համառուսաստանյան արտակարգ ժողով և տեղական արտակարգ հանձնաժողովներ։ 1920-1940 թվականներին ՍՍՀՄ-ում գրագիտություն սովորեց 60 միլիոն մարդ։ ՀՍՍՀ-ում անգրագիտության վերացման կայաններ և մեծահասակների հատուկ դպրոցներ ստեղծվեցին 1921 թվականին։ 1922 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 344 լիկկայան (630 սովորող): 1923 թվականին ստեղծվեց «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը։ 1935 թվականին գրագետ էր Հայաստանի բնակչության 93,7%֊ը։ Կուլտուրական հեղափոխության ընթացքում հանրապետությունում անգրագիտությունը վերջնականապես վերացավ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 615 CC-BY-SA-icon-80x15.png