Բալթյան ուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիտվացի ցուցարարները «Բալթյան շղթային» մասնակցելիս

Բալթյան ուղի, Բալթյան շղթա (էստ․՝ Balti kett, լատիշ․՝ Baltijas ceļš, լիտ.՝ Baltijos kelias, ռուս.՝ Балтийский путь), ինչպես նաև՝ Ազատության շղթա, 1989 թվականի օգոստոսի 23-ին Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ազգային ճակատների կազմակերպած համատեղ խաղաղ ցույցը։ Երեք հանրապետությունից մոտավորապես երկու միլիոն մարդ կազմեց 675,5 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա՝ Վիլնյուս-Ռիգա-Տալլին ուղղությամբ[1][2]։

Ցույցը տեղի էր ունեցել Խորհրդա-գերմանական պայմանագրի (Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագիր) 50-ամյակին ընդառաջ և նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել տվյալ դաշնագրի և դրանում առկա գաղտնի դրույթների վրա, որի պատճառով Խորհրդային Միությունը և Նացիստական Գերմանիան Արևելյան Եվրոպան բաժանեցին ազդեցության գոտիների, իսկ Բալթյան հանրապետությունները բռնակցվեցին Խորհրդային Միությանը[3]։

Միջոցառման անցկացմամբ, բալթյան համազգային շարժումումների գործիչները փորձում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրենց երկրներում տեղի ունեցող ինքնորոշման շարժումների վրա և անկախության վերականգման հարցը ներկայացնել ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական տեսանկյունից։ Խորհրդային իշխանությունները իրադարձությանը արձագանքեցին բուռն հռետորաբանությամբ, սակայն չձեռնարկեցին որևէ կառուցողական միջոցառումներ, որոնցով հնարավոր կլիներ հաղթահարել անկախության ձգտող Բալթյան հանրապետությունների և ԽՍՀՄ մնացած հատվածների միջև խորացող անջրպետը։ Ցույցի անցկացումից յոթ ամիս անց Լիտվան առաջինը հռչակեց իր ինքնիշխանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]