Հոլոդոմոր

Հոլոդոմոր (ուկրաիներեն՝ Голодомор, «Սովասպանդ»[1]), խորհրդային իշխանության կողմից Ուկրաինայում 1932-1933 թվականներին կազմակերպված արհեստական սով, որին զոհ է գնացել մինչև 7.5 միլիոն ուկրաինացի[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի համար այս աննախադեպ ցեղասպանության զոհերն էին հատկապես գյուղացիները, որոնցից ստալինյան պետության ներկայացուցիչները առգրավվեցին ողջ պարենամթերքը[3]։ Արգելվում էր մահվան պատճառ նշել «սովը», այն փոխարինվում էր կամ «հյուծվածություն», կամ էլ «մահվան պատճառն անհայտ է» գրություններով, իսկ սովի մասին տեղեկությունների տարածումը խիստ պատժվում էր։
Որպես ցեղասպանություն ճանաչվել է մի շարք պետությունների (ԱՄՆ, Ավստրալիա, Իտալիա, Լեհաստան, Իսպանիա, Բրազիլիա, Արգենտինա և Կանադա) կողմից[4]
Ուկրաինայում աշխատում է Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտը, որի հիմնական առաքելությունն է այս հարցի լուսաբանումը[5]։
Աշխարհի մի շարք երկրներում բացվել են Հոլոդոմորի հուշարձաններ։ Ուկրաինայում կա Հոլոդոմորի զոհերի մի քանի հուշարձան[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jones Adam (2010)։ Genocide: A Comprehensive Introduction։ Taylor & Francis։ էջ 194։ ISBN 9780415486187
- ↑ Ukrainian S.Kulchitskii, 2002
- ↑ "The famine of 1932–33", Encyclopædia Britannica
- ↑ Law of Ukraine "On Holodomor 1932–1933 in Ukraine
- ↑ «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
- ↑ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ