Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծություն (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծություն
Damaged Ghazanchetsots Cathedral in Shushi 2.png
Ադրբեջանական հրիռակոծությունից վնասված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին
Տեսակհրթիռակոծություն
ԵրկիրԱրցախ Արցախ
Գրոհի վայրՇուշի
ՏեղադրանքՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Շուշի
Գրոհի նպատակԱվերել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին
Տարեթիվ2020 թվականի հոկտեմբերի 8
Զոհվածներ0
Վիրավորներ11
ԿազմակերպիչներԱդրբեջանի զինված ուժեր

Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծություն կամ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետանային ռմբակոծություն, Ադրբեջանի զինված ուժերի կողմից[1][2] երկու անգամ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծություն, ինչի հետևանքով փլուզվել է տանիքի մի մասը։ Հրետանակոծությունը տեղի է ունեցել Արցախի վիճելի տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև մղվող ինտենսիվ զինված պատերազմի 11-րդ օրը։

Երկրորդ հարվածի հետևանքով ծանր վիրավորվել է ռուս լրագրող[3]․ վիրավորվել է նաև 10 այլ խաղաղ բնակիչ։

ՀՀ ԱԳՆ-ն Ղազաչեցոց եկեղեցու թիրախավորման վերաբերյալ տարածել է հետևյալ հայտարարությունը․ «Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը»[4]։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է իր մասնակցությունն այս հրետանակոծությանը[5], իսկ ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը պնդել է, որ հարձակման հետևում կանգնած է Հայաստանը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nagorno-Karabakh: Armenia accuses Azerbaijan of shelling Shusha cathedral»։ BBC News։ 8 October 2020։ Արխիվացված օրիգինալից 8 October 2020-ին։ Վերցված է 3 November 2020 
  2. «Church bombed to ruins - Journalists were injured during second attack – one of them is fighting for his life»։ bild.de։ BILD.de։ 8 October 2020։ Արխիվացված օրիգինալից 10 October 2020-ին։ Վերցված է 3 November 2020 
  3. «Church bombed to ruins - Journalists were injured during second attack – one of them is fighting for his life»։ azatutyun.am։ BILD.de։ 8 October 2020։ Արխիվացված օրիգինալից 8 October 2020-ին։ Վերցված է 3 November 2020 
  4. «The statement of the Foreign Ministry of the Republic of Armenia regarding the targeting of the places of religious worship and cultural monuments in Shushi»։ 8 October 2020։ Վերցված է 19 October 2020 
  5. https://twitter.com/wwwmodgovaz/status/1314197273736171521
  6. «Şuşadakı kilsəyə guya raket zərbəsinin endirilməsi ilə bağlı feyk xəbərlərin yayılması Ermənistanın növbəti təxribatıdır»։ azertag.az։ Azerbaijan State News Agency։ 8 October 2020։ Արխիվացված օրիգինալից 9 October 2020-ին։ Վերցված է 3 November 2020