Գայբալուի կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայբալուի կոտորած
Տեսակիրադարձություն
Երկիր Օսմանյան կայսրություն
Գրոհի վայրԳայբալու, Կրկժան, Ջամիլլի, Փահլուլ
ՏեղադրանքԼեռնային Ղարաբաղ
ՏարեթիվՀունիսի 5-7, 1919
Գրոհի միջոցԿոտորած, ջարդեր
Զոհվածներ600
ԿազմակերպիչներԽոսրով բեկ Սուլթանով, Սուլթան բեկ Սուլթանով

Գայբալուի կոտորած[1], հայկական Գայբալու բնակավայրի և հարակից՝ Կրկժան, Ջամիլլի և Փահլուլ գյուղերի ավելի քան 600 բնակիչների զանգվածային սպանություն, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում 1919 թվականի հունիսի 5-ից 7-ը։ Կոտորածը կազմակերպվել է Ղարաբաղի ադրբեջանցի գեներալ-նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովի և նրա եղբոր՝ կողմից Սուլթան բեկ Սուլթանովի կողմից, որը ղեկավարում էր քուրդ-ադրբեջանական անկանոն հեծելազորը[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի հունվարի 15-ին՝ մինչև վիճելի հարցերի վերջնական լուծումը, անգլիական հրամանատարությունը Փարիզի խաղաղության վեհաժողովում հաստատել է Ադրբեջանի կառավարության կողմից նշանակված Խոսրով բեկ Սուլթանովին՝ որպես Ղարաբաղի և Զանգեզուրի (Զանգեզուրի նկատմամբ վերահսկողություն չի սահմանվել) գեներալ-նահանգապետ։ Հայերը ցնցված էին ոչ միայն անգլիացիների կողմից Ադրբեջանի բացահայտ աջակցությունից, այլև գեներալ-նահանգապետի ընտրությամբ[3], քանի որ Խոսրով բեկ Սուլթանովը հայտնի էր իր պանթյուրքիստական և հակահայկական հայացքներով։ Նա նաև մասնակցել է 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի հայերի կոտորածներին[4]։

Ղարաբաղի հայերի 4-րդ համագումարը (փետրվարի 19-ին) և ապա Ղարաբաղի հայերի 5-րդ համագումարը (ապրիլի 23) հրաժարվել են ենթարկվել Բաքվին՝ չնայած ճնշումներին անգլիացիների կողմից։ Սուլթանովը՝ անգլիացիների թողտվությամբ, արգելափակել է Լեռնային Ղարաբաղի հաղորդումը և առևտուրը դաշտայինի, ինչը Լեռնային Ղարաբաղում սով է առաջացրել[5]։ Դրա հետ մեկտեղ նա քուրդ-թաթարական հեծյալ ջոկատներ է կազմել, որոնք գտնվում էին իր երկու եղբյարների հրամանատարության ներքո[4]։

Հունիսի սկզբին Ադրբեջանն ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր զորակազմը։ Հունիսի 4-ին նրանք անհաջող փորձել են վերահսկողության տակ վերցնել Շուշիի հայկական թաղամասերը[2]։

Կոտորած[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան բեկ Սուլթանովի հրամանատարության ներքո գտնվել է մոտ 2000 մարդ, որոնք անկանոն քուրդ-թաթարական հեծելազորի կազմում էին։ Հունիսի 5-ի առավոտյան խոշոր ավազակախումբը գրոհել է Գայբալուը՝ Շուշիից երկու մղոն հեռավորության վրա գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հայկական բնակավայրը։ Զինված բնակիչներն ամբողջ օրը հետ են մղել հարձակումները։ Գրոհին աջակցել են Շուշիի արվարձանները վերահսկող ադրբեջանական կանոնավոր զորամասերը և գիշերը Գայբալուը թալանվել և հրկիզվել է, իսկ բնակավայրում ապրողների մեծ մասը սպանվել է[2]։ Բրիտանացի սպայի տվյալներով՝ 700 բնակիչներից կենդանի է մնացել միայն 11 տղամարդ և 87 կին և երեխա[6]։ Դրանից հետո հարձակումներ են եղել նաև Կրկժան, Ջամիլլի, Փահլուլ և հարևանությամբ գտնվող մի շարք այլ փոքր գյուղերի վրա։ Մեկ այլ անգլիացի սպա համոզել է 200 քուրդ հեծյալներին դադարել հարձակումները՝ պնդելով, որ հրամանը գալիս է Սուլթանովից։ Երբ մի քանի օր անց բախումները դադարեցվել են, գյուղերը փլատակների տակ էին և սպանված էր մոտ վեց հարյուր հայ[6]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղի ջարդերի մասին լուրը բողոքի ցույցեր է առաջացրել Հայաստանի իշխանությունների, հայ առաքելական եկեղեցու և ողջ Կովկասի հայ համայնքների շրջանում։ Անդրկովկասում անգլիական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ջորջ Նորթոն Քորիին կոչ են արել պաշտպանել Ղարաբաղի հայերին և պատժել հանցագործությունն իրականացնողին՝ Սուլթանովին[6]։

Երևանում և Թիֆլիսում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Երևանում բոլոր քաղաքական ուժերը միավորվել են տեղի ունեցած կոտորածները դատապարտելու մեջ։ Թիֆլիսում հանրահավաքը գլխավորել է Հովհաննես Թումանյանը[7]։

Անդրկովկասում ամերիկյան պաշտոնատար անձինք պաշտպանել են հայերի բողոքի ակցիաները և դատապարտել են Անդրկովկասում բրիտանական ներկայացուցիչներին, որոնք աջակցում են ադրբեջանական իշխանություններին[7][8]։

Գայբալուի կոտորածը նախաբան էր Լեռնային Ղարաբաղում շատ ավելի մեծ ողբերգության՝ 1920 թվականի մարտին տեղի ունեցած Շուշիի ջարդերի համար, որի ընթացքում թաթարական («ադրբեջանական») զինված գրոհայինները գրեթե ոչնչացրել են Շուշիի շրջանի հայկական կեսը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wright, John F. R. Transcaucasian Boundaries. — Psychology Press, 1996. — С. 99.
  2. 2,0 2,1 2,2 Hovannisian, Richard. The Republic of Armenia: Vol. I, The First Year, 1918–1919. Berkeley: University of California Press, 1971, стр. 176
  3. Hovannisian, Richard. The Republic of Armenia: Vol. I, The First Year, 1918–1919. Berkeley: University of California Press, 1971, стр. 162
  4. 4,0 4,1 Walker, Christopher J. Armenia and Karabagh: The Struggle for Unity. — Minority Rights Publications. — С. 80.
  5. Hovannisian, Richard. The Republic of Armenia: Vol. I, The First Year, 1918–1919. Berkeley: University of California Press, 1971, стр 172
  6. 6,0 6,1 6,2 Hovannisian, Richard. The Republic of Armenia: Vol. I, The First Year, 1918–1919. Berkeley: University of California Press, 1971, стр. 177
  7. 7,0 7,1 Hovannisian, Richard. The Republic of Armenia: Vol. I, The First Year, 1918—1919. Berkeley: University of California Press, 1971, стр. 178
  8. Walker, Christopher J. Armenia and Karabagh: The Struggle for Unity. — Minority Rights Publications. — С. 81.
  9. "Armenia: The Survival of a Nation", revised second edition, 1990, by Christopher J. Walker, page 270