Հայ-ադրբեջանական ռազմական բախում (փետրվար, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-ադրբեջանական ռազմական բախում. 2017թ․-ի փետրվար
Արցախյան պատերազմ
Map of the clashes on the Armenian–Azerbaijan border (25.02.2017).jpg
Կարմիր գույնով նշված են հայ-ադրբեջանական զինված ընդհարումների հիմնական կոորդինատները
Թվական 25 փետրվարի 2017
Վայր Արցախա-ադրբեջանական շփման գծի արևելյան և հարավարևելյան ուղղություններ,
ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի ու Ղազախի շրջանների սահմանային գոտի
Արդյունք
Հակառակորդներ
ԼՂՀ Արցախի Պաշտպանության բանակ ԱդրբեջանԱդրբեջանի զինված ուժեր
Ռազմական կորուստներ
Անհայտ է Առնվազն 6 զինծառայող[1][2]

Հայ-ադրբեջանական ռազմական բախում, զինված ընդհարում հայ-ադրբեջանական զինված ուժերի միջև Արցախի Հանրապետության զինված ուժերի հարավարևելյան (Ակնա), արևելյան (Մարտունի) և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Խոջավենդ-Ֆիզուլու բնագծերի միջև ընկած շփման գծի երկայնքով, որը սկսվել է 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 03:00 - 04:00-ի սահմաններում[3][4][5][6][7]։

Հակամարտող կողմերը իրենց զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման, զինված բախումների կապակցությամբ մեղադրում են մեկը մյուսին։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, օգտագործելով ականազերծող հատուկ տեխնիկա և սպառազինության այլ միջոցներ, 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 03:00 - 04:00-ի սահմաններում ձեռնարկել են հարձակման փորձ Արցախի Հանրապետության Մարտունի և Ակնա բնակավայրերի ուղղությամբ, 03:00-ի և 04:00-ի սահմաններում[3][5][6]

Համաձայն Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանական նախարարության տարածած հաղորդագրության՝ 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հայկական զինված ստորաբաժանումները, որոնք փորձել են բարելավել սեփական դիրքերը, հայ-ադրբեջանական շփման գծի Խոջավենդ-Ֆիզուլու ուղղությամբ ձեռնարկել են հարձակում, որի ընթացքում կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի[7]։

Մարտերի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան ուղղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Հայ-ադրբեջանական մարտեր․ Ակնայի ուղղություն 24-25․02․2017թ․

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 03։00-ից 04։00-ի սահմաններում Ադրբեջանական զինված ուժերը կիրառում են ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա, որին զուգընթաց նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների կիրառմամբ սկսվում է հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները հատուկ սարքերով հավաստանշում են հակառակորդի մարդկային ու տեխնիկական միջոցների տեղաշարժը և դիմում պատասխան գործողությունների։ Հայկական կողմի պատասխան գործողությունների ճնշման հետևանքով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը նահանջում է[3][8]։

Հարավարևելյան ուղղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Հայ-ադրբեջանական մարտեր․ Մարտունու ուղղություն 24-25․02․2017թ․

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 03։00-ից 04։00-ի սահմաններում Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակների ու դիվերսիոն-հետախուզական խմբերի կիրառմամբ սկսվում է արցախա-ադրբեջանական շփման գծի Մարտունու ուղղությամբ հարձակում։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները հատուկ սարքերով հավաստանշում են հակառակորդի մարդկային ու տեխնիկական միջոցների տեղաշարժը և դիմում պատասխան գործողությունների։ Հայկական կողմի պատասխան գործողությունների ճնշման հետևանքով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը նահանջում է՝ կրելով կորուստներ և շփման գծի չեզոք գոտում թողնելով ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների դիակներ[3][8]։

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խմբերի ունեցած զոհերը առնվազն 5-ն են, այդ թվում՝ Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաև, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլար, հետախույզ Ադըհուսեյնով և երկու այլ զինծառայող, որից մեկը՝ սակրավոր[3][8]:

Մարտեր ՀՀ Տավուշի մարզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության՝ փետրվարի 25-ին օրվա ընթացքում դիրքային մարտեր են արձանագրվել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակոցներ են արձակել Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են կովեր[9][10]։

Իրադրությունը Թալիշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 25-ի կեսօրից հետո Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածեց, որ երկրի զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել հայկական զինուժին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ԴՈՏ) և անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, նշվում է, որ հետախուզական թռիչք իրականացնող թռչող սարքը խփվել է Թալիշ գյուղի մոտակայքում[11]։

Այս տեղեկատվությունը հերքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ անվանելով «հերթական չհաջողված քարոզչական հնարք»[12]։

Իրավիճակի հետագա ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հայկական մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից կրակել է հայկական զինուժի դիրքերին։ Վերջիններս պատասխան կրակ են բացել հակառակորդ կողմի ուղղությամբ։ Առավել ակտիվ մարտեր են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 36-ը հրանոթներից, 77-ը՝ ականանետերից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ)[13]:

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրան Իրանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հակամարտ կողմերին զսպվածության կոչ է արել[14]:
Aquote1.png Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հյուսիսային երկու հարևաններին զսպվածության կոչ է անում՝ կողմերին հորդորելով ջանքեր գործադրել, որպեսզի առկա տարաձայնությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Միջազգային կառույցները, որոնք Արցախյան հակամարտության կարգավորման գործում պատասխանատվություն են ստանձնել, պետք է իրենց ստանձնած պարտավորությունը կատարեն։ Միևնույն ժամանակ Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցով՝ աջակցել Արցախում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին
- Բահրամ Քասեմի, Իրանի ԱԳՆ խոսնակ[14]
Aquote2.png


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Минобороны назвало имена погибших; "haqqin.az".(ռուս.)
  2. Минобороны заявило еще об одном погибшем солдате.(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հաղորդագրություն (տեսանյութեր, ձայնագրություն)․ Արցախի ՊԲ։
  4. «Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը սեփական ձախողումը պարտակելու անհաջող փորձ է. ԱՀ ՊԲ (տեսանյութեր, ձայնագրություն)»։ www.hraparak.am։ Վերցված է 2017-02-26 
  5. 5,0 5,1 LLC ZOOM GRAPHICS։ «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամուլի հաղորդագրություն»։ www.mil.am։ Վերցված է 2017-02-26 
  6. 6,0 6,1 ՊՆ-ն հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը հաստատող տեսանյութ է հրապարակել․ «Ժողովուրդ»։
  7. 7,0 7,1 «Армения перешла в наступление, Азербайджан несет потери - Заявление Минобороны Азербайджана»։ Վերցված է 2017-02-26 
  8. 8,0 8,1 8,2 «Արցախի ՊՆ-ն դիվերսիոն ներթափանցման փորձի նոր տեսագրություն է հրապարակել - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)։ Վերցված է 2017-02-26 
  9. «Տեսագրություն այս գիշեր շփման գծում իրականացված գործողություններից (թարմացված)»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-02-26 
  10. «Հրապարակվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձի տեսագրությունը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)։ Վերցված է 2017-02-26 
  11. Азербайджанские войска уничтожили армянский ДОТ и сбили беспилотник; "haqqin.az". (ռուս.)
  12. «Թալիշի հատվածում արցախյան թռչող սարք և կրակակետ վերացնելու մասին Ադրբեջանի հայտարարությունները ապատեղեկատվություն են. ԱՀ ՊՆ»։ www.hraparak.am։ Վերցված է 2017-02-26 
  13. Առաջնագծում կրկին լարված է եղել։
  14. 14,0 14,1 Իրանի ԱԳՆ-ն արցախյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել: