Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ անգլ.՝ William Somerset Maugham | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1874[1][2][3][4][5][5][6][7][8][9][10][11][12] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[13] |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1965[13][1][2][3][4][5][5][6][8][9] (91 տարեկանում) կամ դեկտեմբերի 15, 1965[14] (91 տարեկանում) |
Վախճանի վայր | Նիս[15] |
Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան, բժիշկ-գրող, սցենարիստ, արձակ, Դրամատուրգիա և գրական քննադատ |
Լեզու | անգլերեն[1] |
Ազգություն | անգլիացիներ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և Հայդելբերգի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Մարդկային կրքերի բեռը և Սուր ածելիներ |
Աշխատավայր | Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշան |
Ամուսին | Սիրի Մոեմ[17] |
Զավակներ | Mary Elizabeth Maugham?[7] |
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ Վիքիքաղվածքում | |
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ Վիքիդարանում | |
William Somerset Maugham Վիքիպահեստում |
Սոմերսեթ Մոեմ (անգլ.՝ William Somerset Maugham, հունվարի 25, 1874[1][2][3][4][5][5][6][7][8][9][10][11][12], Փարիզ, Ֆրանսիա[13] - դեկտեմբերի 16, 1965[13][1][2][3][4][5][5][6][8][9] կամ դեկտեմբերի 15, 1965[14], Նիս[15]), անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ, որոնցից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (Of Human Bondage, 1915; թարգմանվել է հայերեն[18]), «Լուսին և վեցպենսանոց» (The Moon and Sixpence, 1919, թարգմանվել է հայերեն[19]), «Թատրոն» (Theatre, 1937, թարգմանվել է հայերեն[20]) վեպերը, «Անձրև» պատմվածքը[21] և այլն։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոմերսեթ Մոեմը ծնվել է 1874 թ. հունվարի 25-ին, Փարիզում, բրիտանական դեսպանատան իրավաբանի ընտանիքում։ Մանուկ հասակում Մոեմը խոսում էր միայն ֆրանսերեն, իսկ անգլերեն սկսել է խոսել 11 տարեկանից, երբ որբանալուց հետո (1882 թ. փետրվարին մահանում է մայրը, 1884 թ. հունիսին՝ հայրը) տեղափոխվեց Անգլիա՝ բարեկամների մոտ։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է կակազել, ինչն էլ պահպանվում է նրա ողջ կյանքի ընթացքում։
Մոեմն ուսումն սկսել է Քենթրբերիի Թագավորական դպրոցում։ Այնուհետև Հայդելբերգի համալսարանում ուսումնասիրել է գրականություն և փիլիսոփայություն, այստեղ էլ կատարել է իր առաջին գրական փորձերը։ 1892 թ. ընդունվել է Լոնդոնի սուրբ Թովմայի անվան հիվանդանոցին կից բժշկական դպրոց։ Նրա կյանքի այս հատվածն արտացոլված է իր առաջին՝ «Լիզան Լամբետից» (1897) վիպակում։ Գրական առաջին հաջողությունը նրան բերել է «Լեդի Ֆրեդերիկ» (1907) պիեսը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մոեմը համագործակցում էր ՄԻ-5 կազմակերպության հետ և որպես բրիտանական հետախուզության լրտես ուղարկվում է Ռուսաստան՝ վերջինիս պատերազմից դուրս գալուն խոչընդոտելու նպատակով։ Եղել է Պետրոգրադում 1917 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ Նրա հետախուզական կյանքն իր արտացոլումն է գտել 14 նովելներից բաղկացած «Էշենդեն կամ բրիտանական լրտես» ժողովածուի մեջ (1928)։
Պատերազմից հետո Մոեմը շարունակում է դրամատուրգի իր հաջողակ կարիերան։ Նրա գրվածքներից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (1915), «Լուսին և վեցպենսանոց» (1919), «Կարկանդակներ և գարեջուր» (1930), «Թատրոն» (1937), «Սուր ածելիներ» (անգլ.՝ The Razor’s Edge) (1944) վեպերը, «Շրջան» (1921), «Շեպպի» (1933) պիեսները, մի շարք պատմվածքներ և այլն։ 1919 թ. նոր տպավորություններ ստանալու նպատակով Մոեմը մեկնում է Չինաստան, այնուհետև Մալայզիա։ Այս ուղևորությունը պատմվածքների 2 ծողովածուի նյութ է տալիս։ Մոեմը մահացել է 1965 թ. դեկտեմբերի 16-ին, Նիցցայում։ Դեկտեմբերի 22-ին նրա աճյունը ամփոփվել է Քենթրբերիի Թագավորական դպրոցին կից Մոեմի գրադարանի պատի տակ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Internet Broadway Database — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 7,0 7,1 7,2 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Discogs — 2000.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 10,0 10,1 filmportal.de — 2005.
- ↑ 11,0 11,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 12,0 12,1 Store norske leksikon — 1978.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Моэм Уильям Сомерсет // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 14,0 14,1 14,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 15,0 15,1 15,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #104298324 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ The Globe — 1917. — Iss. 38033. — P. 7.
- ↑ Ստրկություն մարդկային։ Վեպ / Ս. Մոեմ ; Խմբ.՝ Ա.Ղ. Վարդապետյան ; Թարգ.՝ Վ.Ա. Դիլոյան. - Երևան։ Հայաստան, 1965. - 607 էջ։
- ↑ Լուսին և վեցպենսանոց։ [Վեպ] / Ս. Մոեմ ; Թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Գ.Վ. Վիրապյան. - Երևան։ Սովետական գրող, 1976. - 266 էջ։
- ↑ Թատրոն։ Վեպ / Ս. Մոեմ; Թարգմ.՝ Ջ. Հովհաննիսյան; Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 261 էջ։
- ↑ Անձրև : Պատմվածքներ / Ս. Մոեմ; Թարգմ.՝ Ռ. Ավետիսյան; Խմբ.՝ Գ.Գ. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1981. - 263 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|