Վիյա Արտմանե
Վիյա Արտմանե լատիշ․՝ Vija Artmane | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 21, 1929 կամ հուլիսի 21, 1929[1] |
Ծննդավայր | Kaive, Tuckum County, Լատվիա |
Մահացել է | հոկտեմբերի 11, 2008[2] (79 տարեկանում) |
Մահվան վայր | Ստրենչի, Լատվիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Արթուր Դիմիտերս |
Երեխա(ներ) | Kaspars Dimiters? |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեք արտղի 4-րդ դասի շքանշան, Բարեկամության շքանշան, Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Q16352907? և Q16363912? |
Վիյա Արտմանե (իսկական անունը՝ Ալիդա Ֆրիցևնա, (օգոստոսի 21, 1929 կամ հուլիսի 21, 1929[1], Kaive, Tuckum County, Լատվիա - հոկտեմբերի 11, 2008[2], Ստրենչի, Լատվիա), լատիշ դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1969)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիյա Արտմանեն ծնվել է 1929 թվականին: 1949 թվականին ավարտել է Ռայնիսի անվան գեղարվեստական թատրոնին կից ստուդիան (Ռիգա)։ Նկարահանվել է կինոյում։ Ռեժիսոր Պավել Արմանդի «Կարապանման ամպերի ետևից» կինոնկարը (1957) դերասանուհուն ճանապարհ հարթեց դեպի կինոաշխարհ: Միխայիլ Երշովի «Հարազատ արյուն» կինոնկարում (1963) Արտմանեն կարողացավ ոչ միայն ճշտորեն հաղորդել մարմնավորած հերոսուհու՝ Սոնյայի արտաքին գծերը, այլև մեծ վարպետությամբ բնորոշեց նրա բնավորությունը, ի հայտ բերեց կերպարը ամբողջացնող և հոգեբանությունը բացահայտող ապշեցուցիչ կարողություն: Այդ դերակատարման համար Վիյա Արտմանեն ճանաչվեց 1966 թվականի լավագույն դերասանուհին: Լեոնիդ Լեյմանիսի «Էդգար և Քրիստինա» կինոնկարը (1966) պատմում է ձիապան Էդգարի և ուժեղ ու հաստատուն բնավորության տեր աղախին Քրիստինայի ամեն խոչընդոտ հաղթահարող սիրո մասին: Լավագույն կինոդերակատարումներն են՝ Դացե («Կարապաերամ ամպերից այն կողմ», 1957), Սոնյա («Հարազատ արյուն», 1964), Նա («Ոչ ոք չէր ուզում մեռնել», 1966), Քրիստինա («Էդգարը և Քրիստինան», 1967), Շերստոբիտովի «Անդրոմեդայի միգամածությունը» (1967), Վիկտոր Գեորգիևի «Հոգով ուժեղները» (1967) և այլ կինոնկարներում նկարահանվելուց հետո դերասանուհին հանդես եկավ Վոլդեմար Պուցեի «Հողաչափերի ժամանակները» կինոնկարում (1970), որը պատմում էր 19-րդ դարավերջի լատիշ գյուղացու կյանքը: Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Վիյա Արտմանեն նկարահանվել է նաև ռեժիսորներ Օլգերտ Դունկերսի «Թիթեռնիկի պարը» (1972), Իմանտ Կրենբերգի «Եղևնին աշորայի մեջ» (1973), Էրիկ Լացիսի «Ընծա միայնակ կնոջը» (1974) և այլ կինոժապավեններում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://eng.novonews.lv/news/2008/10/21/latvia_en/006548.html
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |