Թիթեռնիկի պարը
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Օլգերտ Դունկերս |
Դերակատարներ | Բրունո Օյա |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
«Թիթեռի պարը» (լատիշ․՝ Tauriņdeja), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլգերտ Դունկերսը Զիգմունդ Սկուինշի «Կարիերա» պատմվածքի մոտիվներով Ռիգայի կինոստուդիայում 1971 թվականին[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարի Մաուրսը, որը տաղանդավոր մարդ է, հաջողության հասնելու համար պատրաստ է գնալ ցանկացած գործարքի իր խղճի հետ։ Սպորտով զբաղվելը և երաժշտական անսամբլում ելույթները շահ չեն խոստանում, և նա հեշտությամբ թողնում է դրանք։
Պատահականության բերմամբ նա ծոնթանում է Նինոյի՝ Ռիգա ժամանած հայտնի ռեժիսորի կնոջ հետ։ Առանց ամոթի զգացման նա իր ծանոթությունն օգտագործում է դերասանի կարիերա սկսելու համար։
Որոշ ժամանակ անց Հարի Մաուրսի անունը հայտնվում է ամենահասութաբեր ֆիլմերի գովազդներում։ Նախկին գործընկերները չեն թաքցնում իրենց զարմանքը։ Էլեգանտ կոստյումը և արտասահմանյան նոր մեքենան հիացմունք է պատճառում կին երկրպագուներին։
Սակայն շուտով պարզ է դառնում, որ ճակատագրի սիրելիի դիմակի տակ թաքնված է սովորական ինքնահավան ստախոս։ Կյանքից շատ բան վերցնելու և փոխարենը ոչինչ չտալու ցանկությունը հանգեցնում է անխուսափելի ողբերգական ավարտի։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրունո Օյա – Հարի Մաուրս
- Աստրիդա Կայրիշա – Իևա
- Վիյա Արտմանե – Նինո
- Էլզա Ռաձինյա – Աննա
- Կառլիս Սեբրիս – Ֆիլիպ
- Միխայիլ Խիժնյակով – Բորիս Յակովլևիչ
- Էգոնս Բեսերիս – հարևան
- Ռեգինա Ռազումա – Սոնյա
- Անդա Զայցե – լրագրող
- Ուլդիս Դումպիս – տղամարդ բարում
- Վելտա Լինե – էպիզոդ
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Զիգմունդ Սկուին
- Բեմադրող ռեժիսոր՝ Օլգերտ Դունկերս
- Բեմադրող օպերատոր՝ Միկս Զվիրբուլիս
- Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս
- Բեմադրող նկարիչ՝ Գունար Զեմգալս
- Հնչյունային օպերատոր՝ Իգոր Յակովլև
- Խմբագիր՝ Էգոնս Լիվս
- Մոնտաժող՝ Էրիկ Մեշկովսկա
- Ռեժիսոր՝ Ռենատա Գինտերե
- Օպերատոր՝ Մոդրիս Ռեսնայս
- Կոստյումների նկարիչ՝ Դագնե Մելնարե
- Նկարիչ-գրիմարար՝ Թամարա Սմիրնովա
- Տնօրեն՝ Գեորգ Բլյումենտալ[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Թիթեռի պարը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Թիթեռի պարը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|