Ռայմոնդ Պաուլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայմոնդ Պաուլս
Բնօրինակ անունլատիշ․՝ Raimonds Pauls
Ի ծնե անունլատիշ․՝ Ojārs Raimonds Pauls
Ծնվել էհունվարի 12, 1936(1936-01-12)[1] (88 տարեկան)
Ռիգա, Լատվիական Հանրապետություն
Երկիր ԽՍՀՄ և  Լատվիա
Ժանրերջազ, էստրադա, գործիքային երաժշտություն և մյուզիքլ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր, ակորդեոն և ռոյալ
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Լատվիայի գիտությունների ակադեմիա և Latvian Composers Union?
Պարգևներ
Պատվո շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,
, The Order of the Rising Sun, Gold Rays with Neck Ribbon, Երեք աստղերի շքանշան, Ճանաչման Խաչ, Երեք աստղերի շքանշան երկրորդ աստիճանի, Բևեռային աստղի շքանշան,
, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ,
, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան և

Grand Music Award? (1994, 2000)

Կայքraimondspauls.lv
 Raimonds Pauls Վիքիպահեստում

Ռայմոնդ Պաուլս (լատիշերեն՝ Raimonds Pauls, հունվարի 12, 1936(1936-01-12)[1], Ռիգա, Լատվիական Հանրապետություն), լատվիացի սովետական կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, քաղաքական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985), Լատվիայի մշակույթի նախարար (1989-1993)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմոնդ Պաուլսը ծնվել է 1936 թ. հունվարի 12-ին Ռիգայում, Վոլդեմար (1911-1996) և Ալմա-Մաթիլդա (1904-1982) Պաուլսների ընտանիքում։ Նրա հայրն ապակի փչող բանվոր էր, իսկ մայրը՝ մարգարտով կար անող։ Վոլդեմարը զբաղվում էր սիրողական երաժշտությամբ՝ ինքնուրույն գործունեություն ծավալող «Միխավո» նվագախմբում նա նվագում էր հարվածային գործիքների վրա։

Դեռ մանուկ հասակից Ռայմոնդը դաշնամուր էր նվագում։ Երեք տարեկանից հաճախել է առաջին երաժշտական ինստիտուտի մանկապարտեզ, որտեղից էլ դրվեց նրա երաժշտական կրթության սկիզբը։ 10 տարեկանում Ռայմոնդն ընդունվեց Լատվիական կոնսերվատորիայի ներքո գործող Դարզինյայի անվան ռիգական երաժշտական դպրոց[3]։ Այն ավարտելուց հետո սովորել է Վիտոլի անվան լատվիական կոնսերվատորիայում (ներկայումս՝ Յազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիա)՝ պրոֆեսոր Բրաունի դաշնամուրային դասարանում։ 1962-1965 թթ. կրկին սովորել է Լատվիական կոնսերվատորիայում, կոմպոզիցիայի բաժնում Իվանովի ղեկավարման ներքո։

Դեռ այդ ժամանակ Պաուլսը դրսևորեց իրեն որպես հիանալի դաշնակահար։ Ուսմանը զուգահեռ ճանապարհատրանսպորտային ծառայության և առողջապահության ոլորտի աշխատողների արհմիութենական խմբերի նվագախմբերում աշխատում էր որպես դաշնակահար, ֆիլհարմոնիայում՝ որպես կոնցերտմայստեր[3]։ Սովորելով ջազային դասականների և ժամանակակից երգերի կատարումները՝ նվագում էր ռեստորաններում։ Առաջին անգամ երաժշտություն է գրել Լատվիական ԽՍՀ-ի խամաճիկների թատրոնի և Ուպիտի անվան դրամատիկական թատրոնի համար (ներկայումս՝ Լատվիայի ազգային թատրոն)։

1958 թվականին ավարտելով կոնսերվատորիան՝ Պաուլսը սկսեց աշխատել Լատվիական ֆիլհարմոնիայի Ռիգայի էստրադային նվագախմբում, համերգներով հանդես եկավ Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, այլ երկրներում։ 1964-1971 թթ. այդ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր։ 1973-1978 թթ. Պաուլսը ղեկավարում էր «Մոդո» գործիքային անսամբլը, 1978-1982 թթ. Լատվիական ռադիոյի և հեռուստատեսության ջազային երաժշտության նվագախմբի դիրիժորն էր, իսկ 1982-1988-ին՝ Լատվիական ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը։ 1986 թվականին Պաուլսի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանրաճանաչ երաժշտության երիտասարդ կատարողների «Յուրմալա» միջազգային մրցույթը[4], որն անցկացվեց մինչև 1992 թվականը։

1994-1995 թթ. Ռայմոնդ Պաուլսը Լատվիական ռադիոյի և հեռուստատեսության ջազ նվագախմբի (բիգ-բենդ) գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր։ 2002 թվականին Իգոր Կրուտոյի հետ միասին Պաուլսը վերականգնեց հանրաճանաչ երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր Ալիք» միջազգային մրցույթը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1989 թթ. Պաուլսը Լատվիական ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր էր, իսկ 1989-1991 թթ.՝ ժողովրդական պատգամավոր։ 1988 թվականից նա Լատվիական ԽՍՀ-ի մշակույթի պետական կոմիտեի նախագահն էր, իսկ 1989-1991 թվականներին՝ մշակույթի նախարարը։ 1991-1993 թթ. Պաուլսը Իվար Գոդմանիսի նախագահության ներքո հանդիսանում էր մշակույթի նախարար, իսկ 1993-1998-ին՝ Լատվիայի նախագահի խորհրդական մշակույթի գծով։ 1998-2006 թվականների ընթացքում ընդմիջումներով եղել է պատգամավոր, 1999 թվականին առաջադրվել է Լատվիայի նախագահի պաշտոնում, սակայն հանել է թեկնածությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Վոլդեմար Պաուլս․ ապակի փչող բանվոր, սիրողական գործունեություն ծավալող «Միխավո» նվագախմբի հարվածային գործիքների նվագող,
  • Մայրը՝ Ալմա-Մաթիլդա․ մարգարտով կար անող,
  • Քույրը՝ Էդիտե Պաուլա-Վիգներե (1939)․ գոբելենի նկարիչ,
  • Կինը՝ Սվետլանա Եպիֆանովա․ լեզվաբան,
  • Դուստրը՝ Անետա (1962)․ հեռուստատեսության ռեժիսոր, ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում,
  • Թոռներ՝ Աննա-Մարիա (1989) և Մոնիկ-Իվոն (1994

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայոմդ Պաուլսը բազմաթիվ էստրադային հիթերի, ջազային կոմպոզիցիաների և ֆիլմերի համար գրված երաժշտության հեղինակ է։ Իր ամենահայտնի երգերը նա գրել է Իլյա Րեզնիկի, Անդրեյ Վոզնեսենսկու և Յանիս Պետերսի համահեղինակությամբ։ Նրա երգերը կատարել են այնպիսի հանրահայտ կատարողներ, ինչպիսիք են՝ Ալլա Պուգաչովա, Վալերի Լեոնտև, Լարիսա Դոլինա, Լայմա Վայկուլե, Էդիտա Պիեխա, Քրիստինա Օրբակայտե և այլք։

Պաուլսի բազմաթիվ ռուսերեն երգեր օրիգինալ տարբերակում հնչել են լատիշերեն։

Ռայմոնդ Պաուլսը հեղինակել է նաև գործիքային կոմպոզիցիաներ, բալետներ, մյուզիքլներ, երաժշտություն թատերական ներկայացումների և ֆիլմերի համար, երկու ֆիլմում նկարահանվել է դաշնակահարի դերում՝ «Թատրոն» (1978) և «Ինչպես դառնալ աստղ» (1986

Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կուբայական մեղեդիներ» (1963)
  • Բալետային մանրանկարներ․ մեծ հաջողություն (Pari kas dabonas, 1977

Մյուզիքլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քույր Քերրին» (1979)
  • «Շերլոկ Հոլմս» (1979)
  • «Լեո։ Վերջին բոհեմը։»
  • «Առեղծվածային առևանգում»
  • «Օդեսա, կախարդական քաղաք…» (Իսահակ Բաբելի մոտիվներով)
  • «Ամեն ինչ Մոխրոտիկի մասին» (2014)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]