Լատվիայի գիտությունների ակադեմիա (լատիշ․՝ Latvijas Zinātņu akadēmija, հապավումը՝ LZA), Լատվիայի բարձրագույն գիտական հաստատություն, որը միավորում է ավելի քան 300 գիտնականների Լատվիայի Հանրապետությունից և գիտնականներ ամբողջ աշխարհից բնական գիտությունների, ինժեներային, սոցիալական և հումանտիար գիտությունների ոլորտներից։ Ֆինանսավորվում և հովանավորվում է պետության կողմից։ Հիմնադրվել է 1946 թվականին որպես Լատվիական ԽՍՀ գիտությունների ակադեմիա։ 1989 թվականից ակադեմիան լույս է ընծայում «Zinātnes Vēstnesis» լրագիրը։
Ակադեմիայի շենքը գտնվում է Ռիգայի Ակադեմիայի հրապարակի տուն 1 հասցեում[7]։ Լատվիայի գիտությունների ակադեմիայի այժմյան նախագահը Օյար Սպարիտիսն է։
Լատվիական ԽՍՀ գիտությունների ակադեմիա հիմնադրվել է 1946 թ. փետրվարի 14-ին։ Այդ ժամանակ ակադեմիայի կառուցվածքը բաղկացած էր 3 մասնաճյուղից և 12 գիտահետազոտական ինստիտուտներից։ 1990 թ. Լատվիական ԽՍՀ գիտությունների ակադեմիան վերանվանվեց Լատվիայի գիտությունների ակադեմիայի։ Սկսած 1992 թ. փետրվարի 14-ից՝ ակադեմիան գործում է որպես գիտական միություն համաձայն նոր Կանոնադրության և Կարգավիճակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 212)։