Անդրեյ Վոզնեսենսկի
| Ծնվել է | մայիսի 12, 1933[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Վախճանվել է | հունիսի 1, 2010[2][3][4][…] (77 տարեկան) |
| Վախճանի վայր | Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[5] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, երգերի հեղինակ, նկարիչ-փորագրող և գրող |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
| Ժանրեր | պոեզիա |
| Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
| Պարգևներ | |
| Ամուսին | Zoya Boguslavskaya? |
| Կայք | andreyvoznesenski.ru |
Անդրեյ Անդրեևիչ Վոզնեսենսկի (մայիսի 12, 1933[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հունիսի 1, 2010[2][3][4][…], Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[5]), ռուս բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, ճարտարապետ։ Նշանավոր վաթսունականներից է։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1978 թ.) և ՌԴ կառավարության մրցանակի (2010 թ., հետմահու) դափնեկիր է։
14-ամյա հասակում բանաստեղծություններն ուղարկել է Բորիս Պաստեռնակին, ում հետ հետագայում մտերմացել է։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1958 թ.։ Կրել է Մայակովսկու, Պաստեռնակի և Կիրսանովի ազդեցությունը։
Ավարտել է Մոսկվայի ճարտարագիտական ինստիտուտը (1957 թ.)։ Վոզնեսենսկու «Վարպետներ» (1959 թ.) պոեմն ուշադրության է արժանացել լեզվի թարմությամբ, արվեստի բարձր կոչման նկատմամբ համոզվածությամբ։ «40 քնարական շեղում «Եռանկյունի տանձ» պոեմից» (1962 թ.) ժողովածուն, որ գրված է բանաստեղծի ԱՄՆ կատարած ուղևորության տպավորության տակ, բանավեճ առաջացրեց «ժամանակակից ոճի» և արվեստագետի քաղաքացիական դիրքորոշման շուրջը։ Վոզնեսենսկի լավագույն գործերից են «Լոնժյումո» (1963 թ.), որը նվիրված է Վ․ Ի․ Լենինին, «Օզա» (1964 թ.) պոեմները։ Վերջինը խոհ է տեխնիկայի համընդհանուր «հարձակման» դարաշրջանում մարդ անհատի մասին։ Վոզնեսենսկու պոեզիան աչքի է ընկնում այժմեականության սուր զգացողությամբ, պատկերային և ռիթմական բարդացված համակարգով։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1978 թ.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Вознесенский Андрей Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118805770 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Վոզնեսենսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Մայիսի 12 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 1 մահեր
- 2010 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ մշակույթի բնագավառում
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս ճարտարապետներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս փորագրիչներ