Վալերի Լեոնտև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Լեոնտև
Valery Leontiev at Laima Rendez Vous Jurmala 2017 (2) (cropped).jpg
Ծնվել էմարտի 19, 1949(1949-03-19)[1][2] (71 տարեկան)
Ուստ-Ուսա (գյուղ, Ուսինսկ քաղաքային օկրուգ), Komi Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերփոփ երաժշտություն, դենս փոփ, ռոք, դիսկո և փոփ ռոք
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, կոմպոզիտոր, բանաստեղծ, պարող և դերասան
Երգչաձայնտենոր և բարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլՄելոդիա և Monolith Records
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
ՊարգևներՊատվո շքանշան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Բարեկամության շքանշան, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ, Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ, World Music Awards? և Through Art – to Peace and Understanding?
Կայքleontiev.ru
Ստորագրություն
Ստորագրություն
Valery Leontiev Վիքիպահեստում

Վալերի Յակովլևիչ Լեոնտև (ռուս.՝ Вале́рий Я́ковлевич Лео́нтьев, մարտի 19, 1949(1949-03-19)[1][2], Ուստ-Ուսա (գյուղ, Ուսինսկ քաղաքային օկրուգ), Komi Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական երգիչ, կոմպոզիտոր: ՌԴ ժողովրդական արտիստ (1996)[3], Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1987): Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1985): World Music Awards, ZD Awards, Օվացիա, Ոսկե գրոմոֆոն մրցանակների մրցանակակիր:

Ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ, որից շատերը վաճառվել են միլիոնավոր օրինակներով[4]: Մամուլում Վալերի Լեոնտևին երբեմն անվանում են ռուսական էստրադայի «մեգաաստղ» և «լեգենդ»[5][6][7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Леонтьев в детстве с родителями
Searchtool.svg Сестра Леонтьева Майя
Searchtool.svg Валерий Леонтьев и его жена

Վալերի Լեոնտևը ծնվել է 1949 թվականի մարտի 19-ին Ուստ-Ուսայում՝ Կոմի ԻԽՍՀում՝ անասնաբույժ-եղջերվաբույծների ընտանիքում:

Հայրը՝ Յակով Ստեփանովիչ Լեոնտևը (?-1979), սերում էր Արխանգելսկի մարզի պոմորներից: Մայրը՝ Եկատերինա Իվանովնա Լեոնտևան (ծնյալ՝ Կլյուց) (1906-1996) ծնվել է Ուկրաինայում[8]:

Մանկությունն անցկացրել է Արխանգելսկի մարզի Խոլմոգորսկի շրջանի Մատիգորսկի գյուղական համայնքում[9]:

1961 թվականին ընտանիքը տեղափոխվում է Վոլգայի վրա գտնվող Իվանովոյի մարզի Յուրևեց քաղաք, որտեղ էլ Լեոնտևն ավարտում է Ա. Ս. Պուշկինի անվան №1 հանրակրթական դպրոցը: Ապագա երգիչն ուզում էր օվկիանոսագետ դառնալ. Հեռավորարևելյան համալսարան ընդունվելու փորձերը չեղարկվում են, քանի որ ֆինանսական միջոցները չէին բավարարում: 1966 թվականին նա փաստաթղթերը տալիս է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ, սակայն վերջին պահին փոշմանում և դրանք հետ է վերցնում:

Վերադառնալով Յուրևեց՝ Լեոնտևը գումար վաստակելու փնտրտուքների մեջ ձեռք է բերում մի քանի մասնագիտություն՝ աղյուսի գործարանում օժանդակ բանվոր, կաթի գործարանի օպերատոր, յուղիչ-բանվոր վուշամանման ֆաբրիկայում, փոստատար, էլեկտրիկ, դերձակ[10]:

Հետո Վալերին տեղափոխվում է Վորկուտա, որտեղ ընդունվում է Լենինգրադի լեռնային ինստիտուտի մասնաճյուղը: Որպես լաբորանտ սկսել է աշխատել Հիմքերի և ստորգետնյա շինությունների գիտահետազոտական ինստիտուտում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի ապրիլի 9-ին Վորկուտայի հանքափորների և շինարարների մշակութային պալատում կայացավ Վալերի Լեոնտևի անդրանիկ սոլո համերգը: Նույն թվականին նա Սիկտիվկարում հաղթում է «Песня-72» («Карнавал на Севере» երգով) տարածաշրջանային մրցույթին: Հաղթանակի մրցանակը Մոսկվայում «Գեորգի Վինոգրադովի էստրադային արվեստի ստեղծագործական արվեստանոցում» ուսանելու հրավերն էր: Սակայն ուսումը կիսատ է թողնում և 1973 թվականին վերադառնում է Սիկտիվկար, որտեղ սկսում է աշխատել որպես սոլիստ տեղի ֆիլհարմոնիայում՝ դառնալով «Мечтатели» խմբի մենակատարը. խումբը շուտով անվանափոխվում է և դառնում «Эхо»: Այդ կոլեկտիվի հետ Վալերին աշխատում է ցայսօր էլ:

1978 թվականին ավարտում է հեռակա կարգով սովորած Լենինգրադի մշակույթի ինստիտուտը[11]: 1979 թվականին Վալերի Լեոնտևը տեղափոխվում է Գորկիի ֆիլհարմոնիա պայմանով, որ վերջինս երգչին կուղարկի Յալթա՝ համամիութենական մրցույթին մասնակցելու: Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծության հիման վրա Դավիթ Թուխմանովի «Памяти гитариста» 12 րոպե տևողությամբ բալլադի կատարման համար Լեոնտևն արժանանում է առաջին մրցանակին. ի դեպ, մրցույթը հեռարձակվել է ԽՍՀՄ-ի ողջ տարածքում: Հետագայում երգիչը շարունակել է համագործակցել Թուխմանովի հետ՝ կատարելով նրա գրած երգերը՝ Իգոր Շաֆերանի բանաստեղծության հիման վրա գրված «Ненаглядная сторона», Լեոնիդ Դերբենյովի՝ «Там в сентябре» երգերը: Թուխմանովի «Танцевальный час на солнце» երգը 1980 թվականին Բուլղարիայում անցկացվող «Ոսկե Օրփեոս» մրցույթին Վալերի Լեոնտևին առաջին մրցանակի դափնեկիրն է դարձնում[11]:

1983 թվականի հուլիսի 28-ից մինչև 1995 թվականն աշխատել է Վորոշիլովգրադի ֆիլհարմոնիայում (այսօր՝ Լուգանսկի մարզային ֆիլհարմոնիա): Այստեղ Վալերին հանդես է եկել որպես էստրադա ժանրի մենակատար-վոկալիստ, ինչպես նաև «Эхо» վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավար: Հենց այդ ժամանակահատվածում էլ երգիչն արժանանում է Լենինյան Կոմերիտմիության մրցանակի (1985), իսկ 1987 թվականին դառնում է Ուկրաինական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ:

1980-ական թվականներին սկսում է աշխատել Ռայմոնդ Պաուլսի հետ, առավել ակտիվորեն՝ 1984-1986 թվականներին («Зеленый свет», «Гиподинамия», «Годы странствий», «Затмение сердца», «Исчезли солнечные дни» և այլն): «Прощание с мамой» երգը դարձավ Լորա Կվինտի հետ համագործակցության նախակարապետը: Ամեն տարի նոր երգերի ծրագրով համերգներ էին կայանում, որոնց պրեմիերան լինում էր Լենինգրադի «Հոկտեմբերյան» համերգասրահում, իսկ 1980-ականների կեսերից՝ Մոսկվայի «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահում. այստեղ են հնչել «Я просто певец» (1982), «Бегу по жизни» (1984), «Наедине со всеми» (1985), «Звездный сюжет» (1986), «Признание» (1987), «Мне кажется, что я ещё не жил» (1990) և այլ երգեր: Թատրոն գնալու վաղ երազանքը Լեոնտևին տարավ ռոք-օպերայի աշխատանքներին: Մոսկվայի «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահում 1988 թվականին կայացավ «Ջորդանո» օպերայի պրեմիերան, որտեղ Վալերին կատարեց երեք տարբեր դեր՝ Ջորդանոյի, Խեղկատակի և Սատանայի[11]:

Երիտասարդ Վալերի Լեոնտևն իր համար ընտրեց «փայլող ճառագայթ» կերպարը: Նա կրում էր սպիտակ նեղ կոստյումներ «Շաբաթ երեկոների տենդ» ոճի, իրանը կիպ գրկող կոմբինեզոններ, արծաթագույն սկիններ, լայն սվիտերներ, կրունկով կոշիկներ: «Песне года-91» համերգին երգելու ժամանակ կրում էր բոսորագույն մետալիկ գույնի լոսինա (անդրավարտիք) և սպորտային վերնաշապիկ՝ խոշոր ցանցերով: Ավելի ուշ կրել է վինիլային շորտեր և կաշվե բանդաժներ[12]:

1987 թվականին, Վերակառուցման մուտքով պայմանավորված, ԽՍՀՄ Լուսավորության նախարարությունը մտածում էր մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Լուսավորության նախարար Գեորգի Վեսելյովն առաջարկեց մրցույթին Լեոնտևին ուղարկել: Սակայն որոշմանը դեմ են արտահայտվում ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն ու Գորբաչովը[13]:

1991 թվականին երգիչը The World Music Awards մրցանակ է ստանում՝ որպես ԽՍՀՄ լավագույն կատարող, ձայնակիրների վաճառքի լիդեր[14]:

1997 թվականին կոմպոզիտոր Յուրի Չերնավսկու հետ ԱՄՆ-ում ձայնագրում է «По дороге в Голливуд» և «Санта-Барбара» ալբոմները: Այդ ժամանակ էլ Հոլիվուդում ամերիկացիների կողմից նկարահանվել է «По дороге в Голливуд» տեսահոլովակը:

1992-ից 1998 թվականներին աշխատել է Ալլա Դուխովայի «Տոդես» պարախմբի հետ: 1998 թվականից աշխատել է իր՝ «Վտանգավոր կապեր» բալետի հետ:

Վիտեբսկում արտիստի աստղը

1998 թվականի մարտի 28-ին Մոսկվայի կենտրոնում, Կրեմլի հարևանությամբ, կայացել է Լեոնտևի աստղի բացումը «Էստրադայի աստղերի հրապարակում»: 2009 թվականին անվանակիր աստղ է բացվել նաև Վիտեբսկում. այն կայացել է Սլավյանսկի բազարի ժամանակ, երբ Լեոնտևին շնորհել են «Արվեստի միջոցով խաղաղություն և փոխըմբռնում» մրցանակը:

1999 թվականին, արտիստի հիսնամյակի կապակցությամբ, կայացել է «Երազատեսության լուսանկարիչը» շոուն, որտեղ լայնորեն կիրառվել են լազերային էֆեկտներ, էկրան, «թռչող» արտիստի հնարքներ: Նախագծի հեղինակը կոմպոզիտոր Վլադիմիր Եվզերովն էր, ով երգեր էր գրել Ալեքսանդր Բլոկի, Աննա Ախմատովայի, Մարինա Ցվետաևայի և Ռոբերտ Բըրնսի ստեղծագործությունների հիման վրա:

2019 թվականի մարտի 19-ին, երգչի յոթանասունամյակին, Վալերի Լեոնտևին թույլատրել են, որ կրակի Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում տեղադրված հրանոթից, որը կրակում է ամեն օր՝ կեսօրին: Վերջին անգամ այդ պատիվը տրվել էր Վլադիմիր Պուտինին[15]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալերի Լեոնտևը (ոչ պաշտոնական 1972 թվականից և պաշտոնական 1998 թվականից ցայսօր) ամուսնացած է Լյուդմիլա Յակովլևա Իսակովիչի հետ (ծնված՝ 1953 թվականին): վերջինս Սիկտիվկարի «Эхо» խմբի անդամ էր: Լյուդմիլան 1992 թվականից ապրում է Մայամիում և զբաղվում է շների վարսահարդարմամբ և գրումինգով[16]:
  • Քույրը՝ Մայա Յակովլևնա Ռուդայա (Լեոնտևա) (1930-2005), աշխատել է խանութի տնօրեն Անապայում:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

Թվական Երկիր Անվանում Ֆորմատ Լեյբլ Արտաքին

հղումներ

1 1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Муза LP Мелодия [17]
2 1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Диалог LP [18]
3 1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Премьера LP [19]
4 1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Дискоклуб 16(Б) LP [20]
5 1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Бархатный сезон LP [21]
6 1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Я — просто певец LP [22]
7 1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Дело вкуса СD, LP [23][24]
8 1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Грешный путь СD, LP [22]
9 1993 Ռուսաստան Ռուսաստան Ночь СD, LP SNC records [25][26]
10 1993 Ռուսաստան Ռուսաստան Полнолуние СD, LP Аprelevka Sound Inc [25][27]
11 1994 Ռուսաստան Ռուսաստան У ворот Господних LP [28]
12 1995 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ По дороге в Голливуд СD APEX Records [29]
13 1998 Ռուսաստան Ռուսաստան Санта-Барбара СD DANA Music [30]
14 1999 Ռուսաստան Ռուսաստան Канатный плясун СD АРС Records [31]
15 1999 Ռուսաստան Ռուսաստան Каждый хочет любить СD VL-Studio [32]
16 2001 Ռուսաստան Ռուսաստան Августин СD [33]
17 2003 Ռուսաստան Ռուսաստան Кленовый лист СD [34]
18 2004 Ռուսաստան Ռուսաստան Ночной звонок СD Grand Records [35]
19 2005 Ռուսաստան Ռուսաստան Падаю в небеса… СD [36]
20 2009 Ռուսաստան Ռուսաստան Годы странствий СD Аprelevka Sound Inc [36]
21 2011 Ռուսաստան Ռուսաստան Художник СD Monolit Records [36]
22 2014 Ռուսաստան Ռուսաստան Любовь-капкан СD [37]
23 2017 Ռուսաստան Ռուսաստան Это любовь СD Gamma Music [38]
24 2019 Ռուսաստան Ռուսաստան Я вернусь… СD Gamma Music [39]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
1981 Ուրիշի տոնին Օլեգ
1985 Մի ամուսնացեք աղջիկներ Կամեո
1985 Ապահովագրական գործակալ Տղան ռեստորանից
1989 Ուզեմ՝ կսիրեմ Դոն Խուանի ընկերը
1991 Հանճարը Կամեո (լուսագրերում նշված չէ)
1991 Էքստրասենս Չինացի
1997 Հին երգեր գլխավորի մասին 3 Աֆրիկ Սիմոն
2000 Հին երգեր գլխավորի մասին: Հետգրություն Շառլ Ազնավուր
2002 Մոխրոտիկը Թագավոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Награждён указом президента России № 366 от 9 марта 1996 года Archived 2012-01-05 at the Wayback Machine.
  4. Продюсер Валерия Леонтьева опроверг информацию об уходе певца со сцены | Культура и шоу-бизнес | Лента новостей «РИА Новости»
  5. Московский комсомолец.„секс, шампанское и рок-н-ролл“»
  6. Комсомольская правда.«В Саратове Валерий Леонтьев скрывался от поклонников»
  7. Вечерняя Москва.«„Валерий Леонтьев. Книга судьбы“» Արխիվացված է Հունվար 5, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  8. ««МАНСИ — ОДНА ИЗ НАРОДНОСТЕЙ, НАСЕЛЯЮЩИХ КРАЙНИЙ СЕВЕР, НО НИКАКОГО ОТНОШЕНИЯ К НЕЙ НЕ ИМЕЮ: МАМА — с Украины, А ОТЕЦ — ПОМОР»»։ // Фрагмент передачи «В гостях у Гордона»։ 2012-03-13 
  9. Валерий Leoнтьев в Архангельске: два взгляда на звезду
  10. Панов, Влад. Поп-стар вопреки(ռուս.) // Аргументы и факты : газета. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 37. (Ստուգված է 11 Հունիսի 2016)
  11. 11,0 11,1 11,2 Уварова Е. Д. Эстрада в России. XX век. Энциклопедия. — Олма-Пресс, 2004. — ISBN 5-224-04462-6
  12. «Почему Валерий Леонтьев — наш Дэвид Боуи и Джон Бон Джови?»։ Собака.ru։ Վերցված է 2019-03-19 
  13. «Леонтьев должен был представлять СССР на Евровидение-87 :: NoNaMe»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-09-26 
  14. «Исповедь Мистера Sold Out: Валерий Леонтьев сделал откровенные признания» (ռուսերեն)։ Московский комсомолец։ Վերցված է 2019-04-29 
  15. «В честь юбилея Валерия Леонтьева прогремели пушечные выстрелы Петропавловской крепости» (ռուսերեն)։ Московский комсомолец։ Վերցված է 2019-04-29 
  16. «Казанова с браком» (ռուսերեն)։ Московский комсомолец։ Վերցված է 2019-04-29 
  17. Муза
  18. Диалог
  19. Премьера
  20. Дискоклуб
  21. Бархатный сезон
  22. 22,0 22,1 Я — просто певец
  23. Дело вкуса
  24. Дeлo вкуca
  25. 25,0 25,1 Ночь
  26. Нoчь
  27. Пoлнoлуниe
  28. У ворот Господних
  29. Пo дopoгe в Гoлливуд
  30. Сaнтa-Бapбapa
  31. Кaнaтный пляcун
  32. Кaждый xoчeт любить
  33. Авгуcтин
  34. Клeнoвый лиcт
  35. Нoчнoй звoнoк
  36. 36,0 36,1 36,2 нoвинки
  37. «Любовь-капкан» (Валерий Леонтьев) в Apple Music
  38. «Это любовь» (Валерий Леонтьев) в Apple Music
  39. «Я вернусь» (Валерий Леонтьев) в Apple Music

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 г. А. П. Юриков. «Валерий Леонтьев. Биография». Изд. И. В. Захаров, 192 стр., тираж 20000 экз., ISBN 5-8159-0002-8; ISBN 9785815900028.
  • 1990 г. Валерий Леонтьев, А. Юриков. «Сколько стоит Валерий Леонтьев?». Изд. «Советский композитор», 48 стр.
  • 2009 г. Татьяна Федоткина. «Грешный ангел: В. Леонтьев». Изд Дума, 425 стр., ISBN 5915460062, ISBN 9785915460064.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]