Աֆրիկ Սիմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկ Սիմոն
Ի ծնե անունպորտ.՝ Henrique Juaquim Simone
Ծնվել էհոկտեմբերի 10, 1939(1939-10-10)[1] (84 տարեկան)
Inhambane, Մոզամբիկ
Երկիր Մոզամբիկ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներկիթառ, վոկալ և հարվածային համակարգ
Կայքafricsimone.com

Աֆրիկ Սիմոն (Afric Simone, հաճախ անվանում են` Աֆրիկ Սայմոն, իրական անունը` Էնրիկե Սիմոն (Henrique Simone), հոկտեմբերի 10, 1939(1939-10-10)[1], Inhambane, Մոզամբիկ), 1970-1980-ական թվականների հայտնի երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկ Սիմոնը ծնվել է Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում։ Հայրը բրազիլացի էր, իսկ մայրը` ծնունդով Մոզամբիկից։ Երբ նա 9 տարեկան էր` հայրը մահացավ, որից հետո նա մոր հետ տեղափոխվել է Մոզամբիկ և բնակություն հաստատել Մապուտու քաղաքում։ Այնտեղ Էնրիկեն ելույթներ էր ունենում տեղի երաժշտական խմբերից մեկում, երգում էր և հարվածային գործիքներ նվագում։ Ոգևորվելով նրա ելույթներից, նրա մենեջերը առաջարկել է մեկնել Լոնդոն, որտեղ էլ սկիզբ է առել նրա պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր։

Գիշերային ակումբներում մի քանի տարի աշխատելուց հետո, Աֆրիկ Սիմոնը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ձայնագրել է իր առաջին ալբոմը։ Սակայն առաջին փորձն անհաջող էր, քանի որ պրոդյուսերի պնդմամբ բոլոր երգերը հնչում էին գերմաներեն լեզվով։ 1974 թվականին նրա դեբյուտը կայացավ «Mr. Barracuda»[2]երգով, իսկ 1975 թվականին թողարկվեցին «Ramaya»[3] և «Hafanana»[4] հիթերը։

Բացի գերմաներենից, Աֆրիկ Սիմոնը խոսում է նաև անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, իսպաներեն և աֆրիկյան տարբեր լեզուներով։ Նրա երգերի հաջողությունը կախված էր այն հանգամանքից, որ եվրոպական հնչողությունը խառնվում էր սվահիլի լեզվին։ «Ramaya» ալբոմի վաճառքը անցել է 30 միլիոնի սահմանը։ 1979 թվականին, հեռուստատեսային համերգին մասնակցելու համար, Աֆրիկ Սիմոնը այցելել է նաև ԽՍՀՄ։

Afric Simone-ը շարունակում է ելույթները եվրոպական և ասիական[5][6] տարբեր երկրներում[7]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին Աֆրիկ Սիմոնը բնակվում է Բեռլինում ` իր ռուս կնոջ[8][9][10] հետ։ Ունի որդի։ Ներկայումս ակտիվորեն մասնակցում է տարբեր հեռուստատեսային շոուների` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում։

Ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 — Mr. Barracuda
  • 1975 — Ramaya
  • 1976 — Aloha Playa Blanca
  • 1978 — Boogie Baby
  • 1984 — The Best of Afric Simone (válogatás)
  • 1990 — Afro-Lambada
  • 1998 — Hafanana
  • 2000 — Best of Afric Simone (válogatás, CD)

Սինգլները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 — Black Dynamit / Monsieur Afrique (Ariola)
  • 1969 — El Matador / Mosquito (Teldec)
  • 1970 — Washboard Man / Harana (Polydor)
  • 1970 — Ich bin der größte Lacher / Mr. Watussi (Telefunken)
  • 1971 — Feuer-Feuer-Feuer / Salt-Lake-City-Train (Ariola)
  • 1972 — Barracuda / Hey Safari (BASF)
  • 1974 — Barracuda / Humbala (Ariola)
  • 1975 — Ramaya / Piranha
  • 1975 — Hafanana / Sahara
  • 1976 — Aloha / Marabu
  • 1976 — Playa Blanca / Marabu
  • 1977 — Maria Magdalena / July
  • 1979 — Me Gusta Bailar / Jambo Jambo
  • 1980 — China Girl
  • 1982 — Maria, Sexy Bomba de Paris
  • 1983 — Lady Madonna Shanghai
  • 1990 — Afro Lambada

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]