Լարիսա Դոլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Դոլինա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունЛари́са До́лина
Ի ծնե անունԼարիսա Ալեքսանդրովնա Կուդելման
Նաև հայտնի է որպեսԼարիսա Ալեքսանդրովնա Դոլինա
Ծնվել էսեպտեմբերի 10, 1955(1955-09-10)[1][2] (68 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՌուսաստան Ռուսաստան
Ժանրերջազ, փոփ, էստրադա
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր, դոմբրա
Գործունեություն1971-այժմ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
Պատվո շքանշան, Բարեկամության շքանշան,
, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ
Կայքlarisadolina.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Larisa Dolina Վիքիպահեստում

Լարիսա Ալեքսանդրովնա Դոլինա (ծնված Կուդելման, առաջին ամուսնությունից Միոնչինսկայա, սեպտեմբերի 10, 1955(1955-09-10)[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ռուսական էստրադային և ջազային երգչուհի, դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի (1998 թվական)[3]։ «Օվացիա» ռուսական ազգային մրցանակի եռակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 10-ին Բաքու քաղաքում, հրեայի ընտանիքում։ Հայրը՝ Ալեքսանդր Մարկովիչ Կուդելման, մայրը՝ Գալինա Իզրաիլևնա Կուդելման (ծնված Դոլինա)։ Երեք տարեկան հասակում տեղափոխվել է ծնողների հայրենի քաղաք Օդեսսա։ Վեց տարեկան հասակում Լարիսան ընդունվում է երաժշտական դպրոց, որն ավարտում է թավջութակի բաժնում։

Երգչուհու երաժշտական գործունեությունը սկսվում է 1971 թվականին՝ «Մենք օդեսացիներ ենք» էստրադային նվագախմբում։ Հետագայում եղել է մենակատարուհի այնպիսի երաժշտական խմբերում, ինչպիսին են «Հայաստանի պետական էստրադային նվագախումբ»՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, «Ադրբեջանի պետական էստրադային նվագախումբ»՝ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու ղեկավարությամբ, «Սովրեմեննիկ» նվագախումբ՝ Անատոլի Կրոլի ղեկավարութամբ (նախկին Էդդի Ռոզների նվագախումբ)։ 1981 թվականին, Անատոլի Կրոլի կողմից, պատրաստվում է «Ջազային վոկալի հատընտիր» ծրագիրը, որով Լարիսա Դոլինան և Վեյլանդ Ռոդդը՝ նվագախմբի ուղեկցությամբ, անշլագի պայմաններում, համերգներ են ունենում միութենական բազմաթիվ հանրապետություններում։

1982 թվականին՝ «Չարոդեի» (ռուս. «Чародеи») ֆիլմի համար կատարել է հանրահայտ «Երեք սպիտակ ձի» (ռուս. «Три белых коня») երգը։

1984 թվականին երգչուհին հրավեր է ստանում կատարելու Ալֆրեդ Շնիտկեի «Դոկտոր Ֆաուստի պատմությունը» (ռուս. «История доктора Фауста») կանտատի գլխավոր մասերից մեկը։

1985 թվականից Դոլինան աշխատում է ինքնուրույն։ Ակտիվորեն համագոծակցել է լենինգրադյան երգահան Վիկտոր Ռեզնիկովի հետ։ Մենակատարային գործունեության ընթացքում բեմադրվել է բազմաթիվ համերգային ծրագրեր, որոնցով երգչուհին շրջագայել է ամբողջ երկրով։ 1985 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել որպես սեփական՝ «Երկարաձգված թռիչք» («Затяжной прыжок»), ծրագրի բեմադրիչ։ Երկու տարի անց Դոլինան ներկայացնում է «Հակադրություն» («Контрасты») նոր շոուն, 1989 թվականին «Ռոսսիա» պետական համերգասրահում ներկայացնում է «Սառցաբեկոր» («Льдинка») ծրագիրը, իսկ հաջորդ տարի՝ «Փոքրիկ կինը» («Маленькая женщина») շոուն։ 1988 թվականին, նույն վայրում, կայանում է «Ջորդանո» («Джордано») (երաժշտությունը Լորա Կվինտի) ռոք օպերայի պրեմիերան, որում տղամարդու գլխավոր դերը կատարում է Վալերի Լեոնտևը, իսկ կանացի դերը՝ Լարիսա Դոլինան։

1991 թվականին, ռուս-ֆրանսիական պայանագրի շրջանակներում, Լարիսա Դոլինան ելույթ է ունենում քսան հազարանոց հանդիսատեսի առջև՝ Լա Ռոշել քաղաքի «Ռադիո Պրեստիժ» փառատոնում։ 1992 թվականին, Էստրադային թատրոնում, կայանում է երգչուհու հոբելյանական ստեղծագործական համերգը։ Նույն թվականին հայտնվում է «Ինչ ուզում եմ, այն էլ երգում եմ» («Что хочу, то и пою») ծրագիրը, որը ցուցադրվում է «Ռոսսիա» համերգային դահլիճում։

Երգչուհին մեկ անգամ չէ, որ դարձել է բազմաթիվ հեղինակավոր համամիութենական և միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր։ 1991 թվականին Լարիսա Դոլինան արժանանում է «Երկրի լավատույն երգչուհի» տիտղոսին՝ «Պրոֆի» համամիութենական մրցույթում։ 1993 թվականին արժանանում է Ռուսաստանի Վաստակավոր արտիստուհի կոչմանը։ 1994 թվականին երգչուհին ստանում է Յալթայի համառուսական մրցույթի «Բյուրեղյա դելֆին» մրցանակը և տիրանում է «Օվացիա» ազգային երաժշտական մրցանակին՝ «Լավագույն ռոք երգչուհի» անվանակարգում։ 1995 թվականին Դոլինան ներկայացնում է «Ես դուր չեմ գալիս քեզ» («Я не нравлюсь себе») ծրագիրը, որում երգչուհին հանդիսատեսին է ներկայանում նոր կերպարով։ Ռուսաստանում հաջող համերգներից անմիջապես հետո, Դոլինան ուղևորվում է համերգային շրջագայության՝ հետխորհրդային երկրների քաղաքներով, ինչպես նաև, Եվրոպայով և ԱՄՆ-ով։ 1996 թվականին, կրկին, ստանում է «Օվացիա» մրցանակը, որպես տարվա լավագույն մենակատարուհի («Փոփ երաժշտություն» անվանակարգում)։

Լարիսա Դոլինան նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում՝ «Թավշյա սեզոն» («Бархатный сезон»), «Մենք ջազից ենք» («Мы из джаза»), «Կործանված նավերի կղզի» («Остров погибших кораблей»), «Հուշանվեր փաստաբանի համար» («Сувенир для прокурора»), իսկ նրա ձայնը հնչում է ավելի քան 70 կինոնկարներում և մուլտֆիլմերում։

1996 թվականի դեկտեմբերի 23-ին և 24-ին, «Ռոսսիա» համերգասրահում, կայանում է Լարիսա Դոլինայի հոբելյանական «Եղանակը տանը» («Погода в доме») մենակատարային ծրագրի պրեմիերան։ Այդ երաժշտական ներկայացման մեջ հնդում են երգչուհու հայտնի հիթերը, ինչպես նաև, ներկայացվում է «Եղանակը տանը» («Погода в доме») նոր ալբոմը, որը Լարիսայի կողմից ստեղծվել է երգահան Ռուսլան Գոռոբեցի և գրող Միխաիլ Տանիչի հետ համագործակցությամբ։ Շոուի մասնակից են դառնում, նաև, Իրինա Օտիևան, Լեոնիդ Պորտնոյը և Սերգեյ Լեմոխը։

1997 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, կայանում է «Անցնող դարի շլյագերները» («Шлягеры уходящего века») համերգը, որում Լարիսա Դոլինան և Ալեքսանդր Գրադսկին՝ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմոֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, Եվգենի Սվետլանովի ղեկավարությամբ, կատարում են XX դարի հանրահայտ երգերը, ներառելով այնպիսի երգեր, ինչպիսին են «Yesterday», «New York, New York», «Caruso», «Barcelona»:

1998 թվականին թողարկվում է երգչուհու նոր՝ «Երգչուհին և երաժիշտը» («Певица и музыкант»), ալբոմը՝ նույնանուն մենակատարային ծրագրի ուղեցությամբ, որը երգչուհին ներկայացնում է ԱՄՆ-ում և Իսրայելում։ Ալբոմի հիմնական հիթերը՝ «Երեք վարդ կամ սև-սպիտակ ճակատագիր» («Три розы или чёрно-белая судьба») (ըստ Առաջին ալիքի «Մինուտա սլավի» ծրագրի, կարաոկե ակումբներում ամենահաճախ պատվիրվող ռուսալեզու երգը), «Երգչուհին և երաժիշտը» («Певица и музыкант»), «Բուք» («Вьюга»), գրվել են Դոլինայի վաղեմի ընկեր Վադիմ Լոտկինի և գրող Սերգեյ Սոկոլկինի կողմից։

2003 թվականից «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ[4]։

2007 թվականի նոյեմբերին, Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայանում է «Գերշվին Գալա»-ն («Гершвин Гала»)՝ հայտնի դաշնակահար Դենիս Մացուևի, նրա ջազային եռյակի և «Նովայա Ռուսսիա» Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Լարիսա Դոլինան մասնակցություն է ունենում ներկայացմանը։ Նա կատարում է Ջորջ Գերշվինի մի քանի ջազային դասական գործեր[5]։

2010 թվականին մասնակցություն է ունենում «Գոլոսյաշի ԿիՎիՆ 2010» («Голосящий КиВиН 2010») փառատոնին, որպես ժյուրիի անդամ։

2010 թվականի մայիսի 14-ին, Խորհրդային Բանակի Թատրոնի բեմում կայանում է «Սեր և լրտեսություն» («Любовь и шпионаж») մյուզիքլի պրեմիերան, որում երգչուհին կատարում է միանգամից մի քանի դերեր։ Մաքսիմ Դունաևսկին մյուզիքլը ստեղծել էր հատուկ Լարիսա Դոլինայի համար։ Մյուզիքլը գրված է Ելենա Գրեմինայի «Օրվա աչքերը» («Глаза дня») պիեսի հիման վրա։ Լիբրետոն՝ Մաքսիմ Դունաևսկու, գրող Նիկոլայ Դենիսովի հետ համագործակցությամբ։ Լարիսա Դոլինայի խաղընկերն է հանդիսանում դերասան Դմիտրի Խառատյանը։


Ես մյուզիքլը գրել եմ հատուկ Լարիսա Դոլինայի հաշվարկով, որովհետև համարում եմ, որ նա բացարձակապես յուրահատուկ երգչուհի է, ուրիշ այդպիսին չկա։ Նաև կա հատուկ առիթ՝ ներկայացումը ստեղծվում է հիանալի մենակատարուհու հոբելյանին։ Եվ ինձ, առանձնապես, հաճելի է, որ այդպիսի հանրահայտ արտիստուհին, ժողովրդականության հսկա փորձառությամբ, նաև նշանակալից տարեթվի նախօրյակին, նորից որոշում է առաջնաելույթ ունենալ՝ գլխավոր դերը կատարելով թատերական ներկայացման մեջ։

Մաքսիմ Դունաևսկի

2011 թվականի փետրվարի 27-ին Դոլինան մասնակցություն է ունենում հանրահայտ ջազային կատարող Էլ Ջերրոի մոսկովյան համերգին՝ Crocus City Hall-ում։ Նա կատարում է երկու երգ՝ դասական «Summertime»-ը և «Wonder Where You Are»-ը, իր «Hollywood Mood» ալբոմից։

2011 թվականի հուլիսին երգչուտին մասնակցություն է ունենում «Նոր Ալիք» («Новая волна») հերթական մրցույթին։ Փակման համերգին նա կատարում է «Մինչ քեզ» («До тебя») ստեղծագործությունը, որի խոսքերի հեղինակն է հանդիսանում ինքը։ Իսկ աստղերի համերգին՝ մրցույթային առաջին օրը, նա ներկայացնում է Թինա Թերների հանրահայտ «Private Dancer» երգի իր տարբերակը։

2011 թվականի հոկտեմբերի 15-ին, Կիրովում, կայանում է նոր՝ «Сны экстраверта», համերգային ծրագրի պրեմիերան, որը Դոլինան համարում է լավագույնը իր ստեղծագործական կյանքի ընթացքում։ 2012 թվականին երգչուհին, այդ ծրագրով, շրջագայում է Ռուսաստանի քաղաքներով և աշխարհով, խաղալով նաև «Սեր և լրտեսություն» մյուզիքլում։ Մյուզիքլի ցուցադրումը Մոսկվայում վերսկսվում է 2012 թվականի ապրիլի 6-ին, համարյա մեկ տարվա դադարից հետո։

2011 թվականի դեկտեմբերի 30-ին, Մոսկվայի Էստրադայի Թատրոնում, կայանում է, արդեն ավանդական դարձած, երգչուհու «Ամանորյա ջազ-կառնավալ» («Новогодний джаз-карнавал») ջազային համերգը՝ Իգոր Բուտմանի նվագախմբի հետ։

2012 թվականի փետրվարի 1-ին Դոլինան մասնակցություն է ունենում Լև Լեշչենկոյի հոբելյանական համերգին՝ Crocus City Hall համերգային դահլիճում։ Փետրվարի 24-ին՝ Կարմիր հրապարակում, տեղի է ունենում Ռուսաստանի և Կանադայի հավաքականների միջև խորհրդանշական մրցամարտ՝ նվիրված ԽՍՀՄ-Կանադա (1972 թվական) հավաքականների միջև խորհրդային և հյուսիսամերիկյան հոկեյիստների սուպերսերիայի 40-ամյակին։ Դոլինան կատարում է երկու երկրների՝ Ռուսաստանի և Կանադայի, օրհներգները։

2012 թվականի մայիսին Դոլինան «Сны экстраверта» ծրագրով ելույթ է ունենում ԱՄՆ-ում, որտեղ տալիս է երեք համերգ՝ Բոստոնում, Լաս Վեգասում և Նյու Յորքում։

2012 թվականի հունիսի 2-ին, ուղիղ եթերով, կայանում է երգչուհու ստեղծագործական երեկոն՝ «Մայակ» ռադիոկայանի (радио «Маяк») Մոսկվայի Մալի Նիկիտինսկի 24-ում գտնվող Մեծ համերգային ստուդիայում։ Լարիսան կատարում իր մի քանի ստեղծագործությունները՝ ինչպես ջազային, այնպես էլ, հանրաճանաչ երաժշտության՝ ներառյալ Կլոդ Ֆրանսի եզրափակիչ մենախոսությունը «Սեր և լրտեսություն» մյուզիքլից։

«Один в один» շոուի վեցերորդ մասում հանդիսանում էր ժյուրիի անդամ՝ Լյուբով Կազարնովսկու հետ միասին։

2013 թվականի ամռանը հարավիրվում է Առաջին Ալիքի «Բազմակողմանի արտիստ» («Универсальный артист») հեռուստանախագծին, որպես ժյուրիի անդամ, սակայն ցանկանում է մասնակցություն ունենալ շոուին և արդյունքում հաղթող է հռչակվում։

2015 թվականի մարտի 18-ին, Պուտինի հետ միասին, ելույթ է ունենում Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Ղրիմի վերամիավորման տարեդարձին նվիրված հանդիսությունների ժամանակ։

Լարիսա Դոլինայի հատընտիր երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտեբսկ «Սլավյանսկի բազար» փառատոն
  • «Նազան յար» («Назан яр») (1974 թվական, հայերեն լեզվով)
  • «Կանչում եմ» («Канчумем») (ռուս. "Зову") (1974 թվական, հայերեն լեզվով)
  • «Երեք վարդ կամ սև-սպիտակ ճակատագիր» («Три розы или чёрно-белая судьба») (Վ. Լոտկին - Ս.Սոկոլկին)
  • «Երգչուհին և երաժիշտը» («Певица и музыкант») (Վ. Լոտկին - Ս.Սոկոլկին)
  • «Լիմոնիա երկիրը» («Страна Лимония») (երաժշտությունը և խոսքերը Սերգեյ Կատին)
  • «Կտեսնեմ, կճանաչեմ» («Увижу, узнаю»)
  • «Բուք» («Вьюга») (Վ. Լոտկին - Ս.Սոկոլկին).
  • «Նրանց համար ովքեր սպասում են» («Для тех, кто ждёт») (Պ. Աեդոնիցկի - Լ. Դերբենյով)
  • «Մի վերադարձիր» («Не возвращайся»)
  • «Ծաղիկներ ձյան տակ» («Цветы под снегом») (Կ. Բրեյտբուրգ - Կ. Կավալերյան) - զուգերգ Ալեքսանդր Պանայոտովի հետ
  • «Տխուր պատմություն» («Грустная история»)
  • «Սառցաբեկոր» («Льдинка») (երաժշտությունը և խոսքերը Վիկտոր Ռեզնիկովի)
  • «Դու ինձ երգիր» («Ты мне спой») - զուգերգ Դմիտրի Բիլանի հետ
  • «Հավատում եմ» («Верю я») (Կ. Կելմի - Կ. Կավալերյան) - Ռուսական էստրադայի աստղերի հետ
  • «Հայելի» («Зеркало») (Յու. Սաուլսկի - Ն. Դենիսով)
  • «Գարուն» («Весна»)
  • «Միայն դու» («Только ты») (Մ. Կաժլաև - Բ. Դուբրովին)
  • «Զապորոժեցը և Մերսեդեսը» («Запорожец и Мерседес»)
  • «Ալերգիա ստի հանդեպ» («Аллергия на ложь») (Ա. Լուկյանով - Ս. Սոկոլկին)
  • «Դեղին դևը» («Жёлтый дьявол») (Ի. Կորնելևիչ - Ի. Մամուշև)
  • «Սպիտակ պատ» («Белая стена»)
  • «Լավ աղջիկներ» կամ «Ընկերուհիների երգը» («Хорошие девчата» или «Песня подруг») (Ա. Պախմուտովա - Մ. Մատուսովսկի) - զուգերգ Իրինա Օտիևայի հետ
  • «Խոսքերն ավելորդ են» («Не надо слов»)
  • «Ես կարդում եմ քո մտքերը» («Я читаю мысли твои») (Ռ. Պաուլս - Ն. Զինովև)
  • «Ամեն ինչ լավ էր» («Всё было хорошо»)
  • «Դելտոպլան» («Дельтаплан») (Վ. Ռեզնիկով - Ա. Ռիմիցան)
  • «Պալմա դե Մալյորկա» («Пальма-де-Мальорка»)
  • «Շաղգամ» («Репка») (Վ. Սևաստյանով - Մ. Կլիմենկովա)
  • «Երկնային ժամացույցներ» («Небесные часы»)
  • «Երջանկություն քեզ, Երկիր» («Счастья тебе, Земля») (Յու. Սաուլսկի - Լ. Զավալնյուկ)
  • «Երկուսը» («Двое»)
  • «Ես թագուհի կլինեմ» («Буду я королевой») (Ա. Զացեպին)
  • «Պետք չէ, պետք չէ» («Не надо, не надо»)
  • «Պոեմ» («Поэма») (Ի. Նիկոլաև - Շ. Պետեֆի)
  • «Հին ծանոթ» կամ «Երկչոտ և ամաչկոտ» («Старый знакомый» или «Робкий и застенчивый») (Ա. Ուկուպնիկ - Կ. Կրաստոշևսկի)
  • «Սիրելի, բայց օտար» («Любимый, но чужой»)
  • «Նոր Տարի» («Новый год») (երաժշտությունը և խոսքերը Վիկտոր Ռեզնիկովի)
  • «Ուրիշին կգտնեմ» («Другого найду»)
  • «Էմիլիայի և Պանդոկապանի զուգերգ» («Дуэт Эмилии и Трактирщика») (Գ. Գլադկով - Յու. Կիմ) - զուգերգ Լ. Սերեբրեննիկովի հետ
  • «Առաջին հայացք» («Первый взгляд»)
  • «Կնոջ գաղտնիքը» «Загадка женщины» (Ե. Կռիլատվ - Լ. Դերբենյով)
  • «Ոչինչ չհասկացա» («Ничего не понял»)
  • «Տեմպ» («Темп») (Ա. Պախմուտովա - Ն. Դոբրոնրավով)
  • «Հաստատել, հավատալ պետք չէ» («Твердят, верить не надо») (Ա. Զացեպին) - զուգերգ Տատյանա Անցիֆերովայի հետ
  • «Մոլորված երջանկություն» («Заплутавшее счастье»)
  • «Մի մոռացիր» («Не забывай») (Յու. Սաուլսկի- Լ. Զավալնյուկ)
  • «Ես ֆուտբոլ չեմ սիրում» («Я не люблю футбол»)
  • «Հուլիս» («Июль») - անգլերեն լեզվով
  • «The land of Vietnamese» - անգլերեն լեզվով
  • «Հեռախոսագիրք» («Телефонная книжка») (երաժշտությունը և խոսքերը Վիկտոր Ռեզնիկովի)
  • «Անհասկանալի սեր» («Непонятная любовь»)
  • «Անուններ» («Имена») (Ե. Գոլովին - Յու. Գուրեև) - զուգերգ Եվգենի Գոլովինի հետ
  • «Շեկ տղան» («Рыжий парень»)
  • «Երաժշտություն» («Музыка») (Ի. Կրուտոյ - Կ. Կուլիև/Ն. Գրեբնև)
  • «Արև» («Солнышко») (Մ. Կաժլաև - Ռ. Ռոժդեստվենսկի)
  • «Աշնանային աստղ» («Осенняя звезда» («Звезда Рождества»)) (Դ. Մալիկով - Դ. Լյուբիմով) - զուգերգ Դմիտրի Մալիկովի հետ
  • «Քնկոտ գիշեր» («Сонная ночь»)
  • «Կատու-Գետաձի» («Кот-Бегемот») (Ա. Սամոյլով - Ի. Մամուշև)
  • «Կողմնակի, երիտասարդ, խենթ» («Посторонний, молодой, шальной»)
  • «Ուռենի» («Ивушка») - զուգերգ Նադեժդա Կադիշևայի հետ
  • «Տիպ Տոպ» («Тип-топ») (Ռ. Պաուլս)
  • «Ես առանց քեզ ես չեմ» («Я без тебя-не я») (Յու. Սաուլսկի - Լ. Զավալնյուկ)
  • «Նայիր աչքերիս մեջ» («Посмотри мне в глаза»)
  • «Ամեն ինչ կարող է լինել» («Всё может быть») (Վ. Դոբրինին - Լ. Ռուբալսկայա)
  • «Ջութակ» («Скрипка») - զուգերգ Վիկտոր Չայկայի հետ
  • «Օջախ» («Очаг») (Ա. Պախմուտովա - Ն. Դոբրոնրավով)
  • «Տրոլեյբուս № 2» («Троллейбус № 2»)
  • «Ռոքն ռոլի թագուհի» («Королева рок-н-ролла») (Դ. Տուխմանով - Յու. Էնտին)
  • «Սիրելի աղջիկս» («Дочка дорогая»)
  • «Երկու երազանք» («Две мечты») (Յու. Սաուլսկի - Ի. Շաֆերան)
  • «Ես քեզ սիրում եմ» («Я тебя люблю») - զուգերգ Սոսո Պավլիաշվիլու հետ
  • «Ուղղակի» («Просто»)
  • «Վարժվիր» («Привыкай») (Ա. Սամոյլով- Լ. Վորոնցովա)
  • «Երկու կես» («Две половинки»)
  • «Լուսնային մեղեդի» («Лунная мелодия») (Կ. Բրեյտբուրգ - Կ. Կավալերյան) - զուգերգ Ալեքսանդր Պանայոտովի հետ
  • «Երկարաձգված ցատկ» («Затяжной прыжок») (Վ. Սևաստյանով - Ա. Ռիմիցան)
  • «Օդեսսյան տանգո» («Одесское танго»)
  • «Ռուսական ճոճանակ» («Русские качели») (Մ. Դունաևսկի - Ն. Դենիսով) - զուգերգ Դմիտրի Խառատյանի հետ
  • «Իմ փոքրիկ» («Мальчик мой»)
  • «Կես» («Половинка») (Վ. Ռեզնիկով - Ա. Ռիմիցան)
  • «Տուր ինձ ձեռքդ» («Дай мне руку») - զուգերգ Ալեքսանդր Պանայոտովի հետ
  • «Վերածնված Ռուսաստան» («Россия, воскресе!») (Կ. Կելմի - Ա. Վոզնեսենսկի) - կատարվում է ռուսական աստղերի հետ՝ Կ. Կելմի, Օ. Զարուբինա, Ա. Գլիզին, Ի. Շվեդովա, Ի. Դեմարին

Երգեր Մ. Տանիչի խոսքերով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալենի» («Вишня») (Ե. Դոգա)
  • «Հյուրեր» («Гости») (Ռ. Գորոբեց)
  • «Արյան խումբ» («Группа крови») (Ռ. Գորոբեց)
  • «Դիետա» («Диета») (Ռ. Գորոբեց)
  • 1995 թվական - «Հաջողություն» («До свидания») (Ռ. Գորոբեց)
  • «Սերը սկսվում է հասարակ» («Любовь начинается просто») (Ե. Դոգա)
  • «Իմ խնդիրները» կամ «Խնդիր չկա» («Мои проблемы» или «Нет проблем») (Ա. Ուկուպնիկ)
  • «Մոսկվիչկա» («Москвичка») (Ռ. Գորոբեց)
  • «Կինոյի վերջին սեանսին» («На последнем сеансе кино») (Ե. Դոգա)
  • «Զրո աստիճան» («Ноль градусов») (Ռ. Գորոբեց)
  • 1997 թվական - «Նեղանում եմ» («Обижаюсь») (Ռ. Գորոբեց)
  • «Նեպտունի երգը» («Песня Нептуна») (Ե. Դոգա)
  • 1996 թվական - «Եղանակը տանը» («Погода в доме») (Ռ. Գորոբեց)
  • «Անցանք» («Проехали») (Ռ. Գորոբեց)
  • «Ներիր ինձ» («Прости меня») (Ա. Ուկուպնիկ)
  • «Ուղղակի տանգո» («Просто танго») (Ռ. Գորոբեց)
  • «Խանդիր ինձ» («Ревнуй меня») (Ռ. Գորոբեց)
  • «Ռեստորան» («Ресторан») (Ռ. Գորոբեց)
  • 1999 թվական - «Պատ» («Стена») (Ա. Ուկուպնիկ)
  • «Պարահրապարակ» («Танцплощадка») (Ե. Դոգա)
  • «Երրորդ զանգ» («Третий звонок») (Ռ. Գորոբեց)
  • «Դու իմ երազն ես» («Ты снишься мне») (Ռ. Գորոբեց)
  • «Ուզում եմ սիրելի լինել» («Хочу быть любимой») (Ռ. Գորոբեց)
  • «Նամակներ» («Письма») (Վ. Բիստրյակով)

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 թվական - Գնեսինի անվան Մոսկվայի երաժշտական ուսումնարան՝ էստրադային բաժանմունքի վոկալի դասարան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը - Ալեքսանդր Մարկովիչ Կուդելման - շինարար, ապակեգործ[6]։
  • Մայրը - Գալինա Իզրաիլևնա Կուդելման (օրիորդաց ազգանունը Դոլինա) - մեքենագրուհի։

Ծնողները մահացել են և թաղված են Օդեսայի հրեական գերեզմանատանը[7]։

  • Առաջին ամուսին - Անատոլի Միխայլովիչ Միոնչինսկի (ծնված 1946 թվականին)- ջազային երաժիշտ, «Սովրեմեննիկ» նվագախմբի նախկին երկրորդ խմբավար (1980-1987 թվականներ)[8][9]։
  • Դուստր - Անգելինա Անատոլևնա Միոչինսկայա (ծնված 1983 թվականին)։
  • Երկրորդ ամուսին - Վիկտոր Միտյազով - բաս-կիթառահար, պրոդյուսեր (1987 թվական - 1998 թվական մարտի 9)[10][11]։
  • Երրորդ ամուսին - Իլյա Սպիցին (ծնված.. 1968 թվականին[12]) - բաս-կիթառահար, պրոդյուսեր (1998 թվականից)[11]։
  • Թոռնուհի - Ալեքսանդրա (ծնված 2011 թվականի սեպտեմբերի 28)[13]։
  • Զարմուհի - Իրինա Ապեկսիմովա - դերասանուհի, Ռոման Վիկտյուկի թատրոնի տնօրեն։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվական - Песня Нептуна (երգեր «Պարահրապարակ» գեղարվեստական ֆիլմից)
  • 1986 թվական - Затяжной прыжок (1984-1985 թվականների ձայնագրություն)[14]
  • 1988 թվական - Карточный домик. (Վիկտոր Ռեզնիկովի երգերը)ref>Discogs.com: «Карточный Домик. Песни Виктора Резникова» (1988)</ref>
  • 1989 թվական - Новый день
  • 1993 թվական - Льдинка
  • 1993 թվական - Прости меня
  • 1994 թվական - Привыкай к Ларисе Долиной
  • 1995 թվական - Долина в долине страстей
  • 1996 թվական - «Прощай»… нет «До свидания»
  • 1997 թվական - Погода в доме
  • 1998 թվական - Счастливая доля
  • 1999 թվական - Певица и музыкант
  • 2000 թվական - Эпиграф
  • 2000 թվական - По-новому жить
  • 2001 թվական - Новый год (Сингл)
  • 2002 թվական - Carnival of Jazz
  • 2003 թվական - Острова любви
  • 2004 թվական - Оттепель
  • 2006 թվական - Обожжённая душа
  • 2008 թվական - Hollywood Mood
  • 2009 թվական - Carnival of Jazz-2: No comments
  • 2010 թվական - Route 55
  • 2012 թվական - LARISA

Վիդեոալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվական - «Вот и ты…» (Ֆիլմ համերգ Լարիսա Դոլինայի մասնակցությամբ)
  • 1995 թվական - «Осенняя звезда» - Դ. Մալիկովի հետ՝ Դմիտրի Լյուբիմովի խոսքերով, նոր երգի համատեղ կատարում
  • 1997 թվական - Погода в доме - VHS
  • 1999 թվական - Певица и музыкант - VHS
  • 2001 թվական - По-новому жить - VHS
  • 2004 թվական - Карнавал джаза - VHS/DVD
  • 2007 թվական - Юбилейный концерт в Кремле - DVD
  • 2009 թվական - Карнавал джаза-2: No comments - DVD

Աշխատանք կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թվական - «Որսորդները» («Охотники») (մուլտֆիլմ)։
  • 1979 թվական - «Շատ կապույտ մորուք» («Очень синяя борода») (մուլիֆիլմ) - Վիվիանա և հետախույզի կին։
  • 2010 թվական - «Արքայադուստրը և գորտը» («Принцесса и лягушка») (մուլիֆիլմ) - հրաշագործուհի Մամա Օդի։

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվական - «Թավշյա սեզոն» («Бархатный сезон») - երգչուհու դեր, կատարում է «Չկայացած հանդիպում» («Несостоявшееся знакомство») (անգլերեն) երգը՝ Վեյլանդ Ռոդդի հետ։
  • 1978 թվական - «Սովորական հրաշք» («Обыкновенное чудо») - Էմիլիայի վոկալը «Ах, сударыня, вы, верно, согласитесь» երգում։
  • 1978 թվական - «31-ը հունիսի» («31 июня») - լեդի Նինետի վոկալը։
  • 1982 թվական - «Հրաշագոծները» («Чародеи») - Նինա Պուխովայի վոկալը «Երեք սպիտակ ձի» («Три белых коня») երգում։
  • 1982 թվական - «Կրկեսի արքայադոստրը» («Принцесса цирка») - Մարիի վոկալը։
  • 1983 թվական - «Մենք ջազից ենք» («Мы из джаза») - սևամորթ երգչուհի Կլեմենտինա Ֆերնանդեսի դերը։
  • 1984 թվական - «Դունաևսկու հետ» («Вместе с Дунаевским») (երաժշտական հառուստաֆիլմ) - վոկալ։
  • 1985 թվական - «Մահվան կոորդինատները» («Координаты смерти») - Կետ Ֆրենսիսի վոկալը «The land of Vietnamese» բալլադում։
  • 1985 թվական - «Ձմեռային երեկո Գագրայում» («Зимний вечер в Гаграх») - երգչուհի Իրինա Մելնիկովայի վոկալը
  • 1985 թվական - «Պարահրապարակ» («Танцплощадка») - Ժաննայի վոկալը (Լյուդմիլա Շավելի դերը)։
  • 1987 թվական - «Կործանված նավերի կղզին» («Остров погибших кораблей») - «Песня в баре»-ի վոկալը։
  • 1987 թվական - «Մարդը Կապուցինների բուլվարից» («Человек с бульвара Капуцинов») - «Հարրիի մոտ» կաբարեի երգչուհի Դիաննա Լիթլի վոկալը։
  • 1988 թվական - «Սպանել դևին» («Убить дракона») - Արքիվարիուսի դուստր Էլզայի վոկալը։
  • 1989 թվական - «Հուշանվեր փաստաբանի համար» («Сувенир для прокурора») - երգչուհի (կատարում է «Չորս եղբայր» երգը)։
  • 1990 թվական - «Ռոքն ռոլ արքայադստեր համար» («Рок-н-ролл для принцесс») - թագուհու վոկալը (Սվետլանա Նեմոլյաևայի դերը)։
  • 1991 թվական - «Ստվեր կամ Գուցե ամեն ինչ կանցնի» («Тень, или Может быть, всё обойдётся»)
  • 2000 թվական - «Բրեմենյան երաժիշտներ և Co» («Бременские музыканты & Co») - Ավազակապետուհու վոկալը
  • 2007 թվական - «Սեր-գազարը» («Любовь-морковь») - վոկալ «Perhaps» կադրից դուրս։

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվական - «Բուրատինոյի նորագույն արկածները» («Новейшие приключения Буратино») - Տորտիլա կրիան։
  • 2002 թվական - «Մոխրոտիկը» («Золушка») - կնքամայր փերին։
  • 2003 թվական - «С Новым годом! С новым счастьем!» - Աէլիտա Իվանովնա / Լարիսա Դոլինա։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվական - «Հին երգեր գլխավորի մասին 1» («Старые песни о главном 1») (հեռուստաֆիլմ)։
  • 1996 թվական - «Հին երգեր գլխավորի մասին 2» («Старые песни о главном 2») (հեռուստաֆիլմ)։
  • 1997 թվական - «Հին երգեր գլխավորի մասին 3» («Старые песни о главном 3») (հեռուստաֆիլմ)։

Համերգային շրջագայություններ և այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվական - «Ինչ ուզում եմ, այն էլ երգում եմ» («Что хочу то и пою!»)
  • 1998-1999 թվական - «Երգչուհին և երաժիշտը» («Певица и музыкант»)
  • 2002-2003 թվական - «Ջազի փառատոն» («Карнавал Джаза»)
  • 2004-2005 թվական - «Հալեցում» («Оттепель»)
  • 2008-2010 թվական - «Ջազի փառատոն 2» («Карнавал Джаза-2»)
  • 2010 թվական - «Կրկին բենեֆիս» («Бенефис на бис»)
  • 2010-2013 թվականներ - «Սեր և լրտեսություն» («Любовь и шпионаж») (մյուզիքլ)
  • 2010-2013 թվականներ - «Մարդու երազները» («Сны экстраверта»)
  • 2013 թվական - «Չիկագո» («Чикаго») (մյուզիքլ)

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվական մարտի 8 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ
  • 1978 թվական - երկրորդ մրցանակ և դափնեկրի կոչում 11-րդ Համառուսական խորհրդային երգերի կատարման «Սոչի 78» մրցույթում։
  • 1979 թվական - Հատուկ մրցանակ Տալլինի էստրադային երգերի մրցույթում։
  • 1981 թվական - Գրան-պրի և չեխական երգի լավագույն կատարման մրցանակ Գոտվալդով (Չեխոսլովակիա) քաղաքի փառատոնում։
  • 1986 թվական - առաջին կարգի դիպլոմ «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչում։
  • 1991 թվական - «Երկրի լավագույն երգչուհի» տիտղոս Համամիութենական «Պրոֆի» մրցույթում։
  • 1993 թվական, հունիս - «Ռուսաստանի Վաստակավոր Արտիստուհի» կոչում[15]։
  • 1994 թվական - «Բյուրեղյա դելֆին» մրցանակ (Յալթայի համամիութենական մրցույթում)։
  • 1994 թվական - Ազգային երաժշտական «Օվացիա» մրցանակ «Լավագույն ռոք երգչուհի» անվանակարգում։
  • 1996 թվական - «Օվացիա» մրցանակ տարվա լավագույն մենակատարուհուն («Փոփ երաժշտություն» անվանակարգում)։
  • 1997 թվական - «Օվացիա» մրցանակ տարվա լավագույն ալբոմի համար («Եղանակը տանը»)։
  • 1997 թվական - «Ոսկե գրամոֆոն» «Եղանակը տանը» երգի համար։
  • 1998 թվական հունվարի 26 - «Ռուսաստանի Ժողովրդական Արտիստուհի» կոչում[3]։ я
  • 1998 թվական մարտի 5 - Ռուսաստանի Նախագահ Բորիս Ելցինը Կրեմլում շնորհավորում է Լարիսա Դոլինային «Տարվա կին» պատվավոր կոչմանն արժանանալու համար։
  • 1998 թվական մայիս - Ռուսաստանի ՆԳ Նախարարության մրցանակի դափնեկիր։
  • 1999 թվական, հունիս - «Հարյուր փութանոց հիթ» պարգև «Հիթ FM» ռադիոկայանից՝ «Պատահական անցորդ» երգի համար։
  • 2000 թվական - «Հարյուր փութանոց հիթ» պարգև՝ «Պետք չէ» երգի համար։
  • 2004 թվական - Ռուսաստանի բիզնեսի և ձեռնարկատիրության ակադեմիայի կանանց հաջողությունների հասարակական ճանաչման ազգային «Օլիմպիա» մրցանակ։
  • 2005 թվական - «Ոսկե գրամոֆոն» «Ծաղիկներ ձյան տակ» երգի համար։З
  • 2005 թվական - պարգևատրվում է «Փառքի շքանշանով»՝ երաժշտական մշակույթի զարգացման մեջ մեծ ավանդի համար[16]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 «Награждена указом президента России № 80 от 26 января 1998 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  4. Виталий Иванов (31 марта 2003 года). «Партия власти критикует власть» (ռուսերեն). Ведомости, 2003, № 054. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Канал «Культура»: Джордж Гершвин Гала». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Лариса Долина». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Подруга Долиной рассказала о мужьях и любовниках певицы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  8. Повторение пройденного &#149 Новости, анонсы • НАТАЛИ(չաշխատող հղում)
  9. «Лариса Долина разводится с мужем». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  10. name=autogenerated1
  11. 11,0 11,1 name=autogenerated2
  12. Вслед за Малаховым заразился заразой муж Ларисы Долиной
  13. Лариса Долина стала бабушкой
  14. Discogs.com: «Затяжной Прыжок»
  15. «УКАЗ Президента РФ от 16.06.1993 N 925 "О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО ЗВАНИЯ «ЗАСЛУЖЕННЫЙ АРТИСТ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  16. «Указ Президента Российской Федерации от 6 сентября 2005 года № 1057 «О награждении орденом Почёта Долиной Л. А.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.