Եվգենի Սվետլանով
Եվգենի Սվետլանով | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Евгений Фёдорович Светланов |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1928[1][2][3] Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 3, 2002[1][3] (73 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Լենինյան մրցանակ, Պատվավոր Լեգեոնի շքանշան, «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան և Մ.Ի. Գլինկայի անվան ԽՍՀՄ պետական մրցանակ |
Կայք | svetlanov-evgeny.com |
Yevgeny Svetlanov Վիքիպահեստում |
Եվգենի Ֆեոդորովիչ Սվետլանով (սեպտեմբերի 6, 1928[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 3, 2002[1][3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտը, 1955 թվականին՝ կոնսերվատորիան։
1955 թվականից՝ Մեծ թատրոնի դիրիժոր, 1963-1965 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Շչեդրինի «Ոչ միայն սերը» (1961), Մուրադելու «Հոկտեմբեր» (1964) օպերաների, Կարաևի «Ամպրոպի արահետով» (1959), Բալանչիվաձեի «Կյանքի էջերը» (1961), «Գիշերային քաղաք» (1962, ըստ Բարտոկի երաժշտության), «Պագանինի» (1963, ըստ Ռախմանինովի երաժշտության) բալետների առաջին բեմադրությունների դիրիժոր։ 1965 թվականից ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։
ԽՍՀՄ-ում խորհրդային և արտասահմանյան կոմպոզիտորների բազմաթիվ գործերի (Հոնեգերի «Ժաննա դ՝Արկը խարույկի վրա», Մեսսիանի «Տուրանգալիլա», Շյոնբերգի «Վկան Վարշավայից») առաջին կատարողն էր։
Գրել է սիմֆոնիա (1957), կանտատ, սիմֆոնիկ պոեմներ, լարային կվարտետ, վոկալ և գործիքային երկեր։
Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինյան մրցանակ (1972)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1983)
- «Գրան պրի» (Ֆրանսիա) Պ. Չայկովսկու բոլոր սիմֆոնիաների ձայնագրման համար
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, ինչպես և բուլղարական Կիրիլի և Մեֆոդիի առաջին աստիճանի շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 91)։ ![]() |
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 3 մահեր
- 2002 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային դիրիժորներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Խորհրդային դաշնակահարներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուս հրապարակախոսներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Ռուս կոմպոզիտորներ