Վանո Մուրադելի
Վանո Մուրադելի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1908[1][2] Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 14, 1970[3][1] (62 տարեկան) կամ օգոստոսի 17, 1970[4] (62 տարեկան) Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Ժանրեր | օպերա, օպերետ, բալետ, սիմֆոնիա և երգ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ |
Վանո (Հովհաննես) Եղիայի Մուրադելի (ապրիլի 6, 1908[1][2], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 14, 1970[3][1] կամ օգոստոսի 17, 1970[4], Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), սովետական կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (դասատու՝ Ս․ Վ․ Բարխուդարյան) և դիրիժորության (դասատու՝ Մ․ Մ․ Բագրինովսկի) դասարանները։ 1934-1938 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Ն․ Յա․ Մայակովսկու ղեկավարությամբ։ Աշխատել է Վրաստանի դրամատիկական թատրոններում։
Վանո Մուրադելին (1931-1934), ղեկավարել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի կենտրոնական անսամբլը (1942-1944), 1939-1948 թվականին եղել է ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, 1959-1970 թվականներին՝ ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի նախագահ։ Մուրադելին, սովետական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից է։ Նրա լավագույն երկերը տոգորված են հայրենասիրությամբ, քաղաքացիականությամբ, նվիրված են արդիականության հրատապ պրոբլեմներին։ Հեղափոխական իրադարձություններին են նվիրված «Մեծ բարեկամություն» (1947), «Հոկտեմբեր» (1962) օպերաները, ժամանակակից իրականությանը՝ «Մոսկվա-Փարիզ-Մոսկվա» օպերետը (1968)։ Հեղինակ է 2 սիմֆոնիաների (1938, 1945)։ Մեծ մասսայականություն են վայելում Մուրադելիի երգերը՝ «Հիմն Մոսկվային», «Ուսանողների միջազգային միության հիմն», «Երգ Լենինի մասին», «Բուխենվալդյան ահազանգ»։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1951)։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Мурадели Вано Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 93)։ ![]() |
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Գորի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 14 մահեր
- 1970 մահեր
- Օգոստոսի 17 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Ռուս հուշավիպագիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Ռուսներ հայկական սերմամբ
- Վրացի կոմպոզիտորներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ