Սարգիս Բարխուդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Բարխուդարյան
Սարգիս Բարխուդարյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1887
Թիֆլիս
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 25, 1973(1973-10-25) (86 տարեկանում) կամ հոկտեմբերի 29, 1973(1973-10-29) (86 տարեկանում)
Թբիլիսի
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ՊարգևներԼենինի շքանշան և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Սարգիս Վասիլի Բարխուդարյան (օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1887, Թիֆլիս - հոկտեմբերի 25, 1973, Թբիլիսի, թաղված է Երևանում), հայ խորհրդային կոմպոզիտոր: ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907-1909 թվականներին սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում (դաշնամուրի դասարան, դասատու՝ Շուլց), 1915 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (կոմպոզիցիայի դասարան, դասատուներ՝ Վ. Կալաֆատի, Մաքսիմիլիան Շտեյնբերգ, Մ. Վիտոլ)։ Դասավանդել է Թբիլիսիի և Երևանի կոնսերվատորիաներում։ Ստեղծագործության հիմնական ժանրը դաշնամուրային մանրանվագն է։ Ստեղծել է ազգային երանգով դաշնամուրային պիեսներ։ Նրա «Արևելյան պարերը» (1910-1913) նկատելի դեր են կատարել ազգային դաշնամուրային ստեղծագործության զարգացման սկզբնական շրջանում։ Սարգիս Բարխուդարյանի գրչին են պատկանում նաև դաշնամուրային պիեսների երկու շարք (1910-1918, 1915-1923), «Անուշ» սիմֆոնիկ պոեմը (1917), «Անդրֆեդերացիա» սյուիտը (1932), «Նարինե» բալետը (1938, չի բեմադրվել), 25 պիես-մանրանկար (1942-1943), «1943» նախերգանքը, «Քեռի քուչի» մանկական օպերան (1945, բեմադրություն 1946, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն), երաժշտություն թատերական ներկայացումների համար (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» և այլն), կինոերաժշտություն («Կարո», «Տերն ու ծառան»), ռոմանսներ, ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Սիմոնյան Մ., Սարգիս Բարխուդարյան, Երևան, 1968:
  • Магакян М., Саркис Бархударян, Е., 1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png