Մաքսիմիլիան Շտեյնբերգ
| Մաքսիմիլիան Շտեյնբերգ | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հուլիսի 4, 1883[1] Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2] |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 6, 1946[2][1] (63 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
| Ժանրեր | սիմֆոնիա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
| Գործիքներ | դաշնամուր |
| Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
| Ամուսին | Q124808633? |
| Պարգևներ | |
Մաքսիմիլիան Օսեևիչ Շտեյնբերգ (հուլիսի 4, 1883[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 6, 1946[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային կոմպոզիտոր և մանկավարժ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1934 թվական), Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1944 թվական)։ Արվեստագիտության դոկտոր (1943 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի կոմպոզիցիայի դասարան), նույն թվականից դասախոս (1915 թվականից՝ պրոֆեսոր)։ Շտեյբերգին աշակերտել են Սարգիս Բարխուդարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Յուրի Շապորինը, Դմիտրի Շոստակովիչը և ուրիշներ։ Հանդես է եկել որպես դիրիժոր։
Գրել է «Մետամորֆոզներ» (1913 թվական, բեմադրվել է 1914 թվականին, Փարիզ), «Թիլ Ուլենշպիգել» (1936 թվական) բալետները, «Երկիր և երկինք» դրամատիկական պոեմը (1918 թվական), 2 կանտատ, 5 սիմֆոնիա (1906, 1909, 1928, 1933, 1942 թվականներին), «Հայաստանում» կապրիչիոն և նվագախմբային այլ գործեր, ջութակի կոնցերտ (1946 թվական), 2 լարային կվարտետ, ռոմանսներ և երգեր։
Ն․ Ռիմսկի-Կորսակովի երաժշտական և գրական երկերի հետմահու հրատարակության խմբագիրն է, ավարտի է հասցրել նրա «Գործիքավորման հիմունքները» դասագիրքը։ Գործիքավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի 4-րդ գործողությունը (1930, Մոսկվա, 1933, Երևան) և 1939 թվականի բեմադրությունների (Երևաև, Մոսկվա) համար հեղինակի նյութերով գրել է լիբրետոյում ավելացված հատվածների երաժշտությունը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Штейнберг Максимилиан Осеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Շտեյնբերգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 578)։ |
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Վիլնյուս քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 1946 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուս մանկավարժներ
- Խորհրդային դիրիժորներ
- Արվեստագիտության դոկտորներ
- Լիտվացի կոմպոզիտորներ
- Լիտվացի երաժիշտներ
- Երաժշտական մանկավարժներ
