Յուրի Շապորին
Յուրի Շապորին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1887[1] Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1966[2][1][3] (79 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտության ուսուցիչ և երաժշտական քննադատ |
Աշխատավայր | Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն, Ալեքսանդրինյան թատրոն, Մոսկվայի կոնսերվատորիա և Q4463217? |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1918) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Association for Contemporary Music? և Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե |
Ամուսին | Lyubov Shaporina? |
Պարգևներ |
Յուրի Ալեքսանդրովիչ Շապորին (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1887[1], Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 9, 1966[2][1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ 1919-1934 թվականներին եղել է Լենինգրադի թատրոնների երաժշտական մասի վարիչ։ 1936 թվականից ապրել է Մոսկվայում, 1939 թվականից դասավանդել Մոսկվայի կոնսերվատորիայում (1940 թվականից՝ պրոֆեսոր)։
Աշակերտներից են Եվգենի Սվետլանովը, Ալեքսանդր Ֆլյարկովսկին, Ռոդիոն Շչեդրինը։ 1952 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։
Իր լավագույն երկերում Շապորինը զարգացրել է ռուսական դասական երաժշտության ավանդույթները։ Գրել է «Դեկաբրիստներ» օպերան (1953), «Կուլիկովո դաշտում» սիմֆոնիա-կանտատը (1939), օրատորիաներ (այդ թվում՝ «Ասք ռուսական հողի համար մղված ճակատամարտի մասին»), սիմֆոնիա (1932), «Լու» սյուիտը (1926), վոկալ շարքեր («Հեռավոր պատանեկություն», 1939 և այլն), վոկալ-սիմֆոնիկ բալլադներ, ռոմանսներ, դաշնամուրի 2 սոնատ, խմբերգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, կատարել ժողովրդական երգերի մշակումներ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1946, 1952)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Шапорин Юрий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 454)։ |
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Գլուխով քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 1966 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուս դիրիժորներ
- Ռուս մանկավարժներ