Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա
Povarskaya Street 32.jpg
Տեսակ Կոնսերվատորիա
Հիմնադրված է 1944
Հիմնադրիր Մարիա Գնեսինա, Ելենա Գնեսինա և Եվգենիա Գնեսինա
Անվանված է Գնեսին քույրեր
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1937–1954).svg Ռուսաստան[1]
Տեղագրություն Մոսկվա
Կայք gnesin-academy.ru
Կոորդինատներ: 55°46′44.400000100012″ հս․ լ. 37°30′39.60000010001″ ավ. ե. / 55.77900000002777858° հս․. լ. 37.5110000000277779° ավ. ե. / 55.77900000002777858; 37.5110000000277779
Gnessin Russian Academy of Music Վիքիպահեստում

Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա (ռուս.՝ Российская академия музыки имени Гнесиных), ֆեդերալ պետական երաժշտա-մանկավարժական բարձրագույն կրթական հաստատություն Մոսկվայում, գտնվում է Պովարսկայա փողոցի 30-36 հասցեում: Մոսկվայի կոնսերվատորիայի հետ միասին ակադեմիան համարվում է երաժշտարվեստի բնագավառում Ռուսաստանի ուսումնա-մեթոդական միավորման երկու հենակետային բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Երկրի և աշխարհի առաջատար երաժշտական բուհերից մեկն է: Ակադեմիան համարվում է միակ բուհը Ռուսաստանում, որտեղ ներկայացված են և ուսումնասիրվում են բոլոր մասնագիտությունների և տարբեր երաժշտական մասնագիտացման ուղղությունները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնեսին քույրերը` ձախից աջ` Օլգա, Ելենա, Եվգենիա, Մարիա, Ելիզավետա

1895 թվականի փետրվարի 15-ից սկիզբ է առնում Գնեսինների անվան երաժշտական ուսումնական հաստատությունների պատմությունը: Տարեթիվը կապվում է երեք Գնեսին քույրերի` Եվգենիայի, Մարիայի և Ելենայի կողմից բացված երաժշտական դպրոց առաջին աշակերտուհու հաճախելու հետ: Այդ ժամանակվանից սկսած, այդ օրը Գնեսինների կողմից նշվում է որպես ավանդական տոն: Ժամանակակից շինության կառուցումը սկսվել է 1937 թվականին Ա. Վ. Տիշինի և Ե. Ս. Գոգոլևի նախագծով[2], որն ընդհատվել է պատերազմի տարիներին և վերսկսվել 1943 թվականին: Ակադեմիայի հիմնական մասը կառուցվել է 1946 թվականին` դառնալով Մոսկվայում հատուկ բուհի համար կառուցված առաջին շենքը[3]:

1944 թվականի մարտին դեռ նոր շենք չտեղափոխված, կառավարության կողմից որոշում է ընդունվում մայրաքաղաքում երկրորդ բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության` Գնեսինների անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտի կազմավորման մասին: 1946 թվականին բացվում է նոր շենքը, որի առաջին հարկում տեղավորվում է տասնամյա դպրոցը, երկրորդում` ուսումնարանը, իսկ երրորդ և չորրորդ հարկերում` ինստիտուտը: Գնեսինյան յոթնամյա դպրոցը մնում է հին շենքում: Հետագայում ինստիտուտը զբաղեցնում է ամբողջ շենքը, իսկ Գնեսինների անվան ուսումնական հաստատությունը ստանում է առանձին շենք:

1950 թվականին Ակադեմիայի ուսումնական մասնաշենքը ընդլայնվում է, իսկ 1958 թվականին նրան կից կառուցվում է համերգային դահլիճը: 1963 թվականին կինովարձույթում հայտնվում է «Համեցեք վաղը» ֆիլմը (ռեժիսոր` Եվգենիա Տաշկովա, երաժշտությունը` Անդրեյ Էշպայ), որի սյուժեում ֆիլմի հերոսուհի Ֆրոսյա Բուրլակովան (Եկատերինա Սավինովա) ընդունվում է Գնեսինների անվան ինստիտուտ:

2011 թվականին ՌԴ Մշակույթի նախարար Ալեքսանդրա Ավդեևայի հրամանով Գնեսինների անվան պետական և երաժշտական քոլեջը վերակազմավորվեց և ընդգրկվեց Ակադեմիայի կազմի մեջ որպես առանձին կառուցվածքային ստորաբաժանում` «Գնեսինների անվան քոլեջ»: 2011 թվականի դեկտեմբերի 5-ին Ակադեմիան հավատարմագրվում է որպես Ռուսկրթ հսկողության փորձագիտական կազմակերպություն` դառնալով առաջին գեղարվեստի բուհը, որը կրթության բնագավառում օժտված է փորձագիտական իրավասություններով[4]: Կրթության բնագավառում հսկողության Դաշնային ծառայության կողմից տրված վկայականում նշված է, որ Ակադեմիան կարող է ընդգրկվել որպես կրթության որակի նկատմամբ պետական փորձագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն: 2016 թվականից Ակադեմիան դասվում է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների հատուկ արժեքավոր մշակութային ժառանգության օբյեկտների շարքին (ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի 2016 թվականի ապրիլի 11-ի №175 հրամանագրով)[5][6]:

2016 թվականի հոկտեմբերին Գնեսինների անվան Ակադեմիայի ուսանողների խումբը մասնակցել է «Educational Bridge Project» միջազգային մշակութային նախագծին (Բոստոն, ԱՄՆ), այցելելով Բերկլիում, Բոստոնի համալսարանում և Հարվարդում կազմակերպվող պարապմունքներին[7][8]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինության ձախ մասի շքամուտքը երիզված է երկու զույգ կիսասյուներով և յուրահատուկ հորինվածքի խոյակներով: Շինության աջ մասը ձևավորված է համանման սյուներով, որոնց միջև տեղադրված են ռուս կոմպոզիտորների հարթաքանդակային դիմանկարները: Սյուների վրա տեղադրված է վերնահարկը: Շինությունը ձևավորված է ավանդական օքրա սպիտակ երանգով և համարվում է ստալինյան կլասիցիզմի տիպիկ դրսևորում[2]:

Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգասրահը գտնվում է Մալիյ Ռժևսկի նրբանցքի №1 հասցեում: Համերգասրահը ունի 432 նստատեղ: Համերգասրահում առկա են 2 համերգային դաշնամուրներ, 6 դերասանական սենյակներ, ժամանակակից ձայնատեխնիկական և լուսավորության սարքավորումներ: 2004 թվականին համերգասրահի մուտքի մոտ տեղադրվեց Ելենա Ֆաբիանովնա Գնեսինի հուշարձանը: Ճարտարապետն է Ա. Բուրգանովը:.

Փոքր համերգասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի փոքր համերգասրահը գտնվում է հիմնական ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: Համերգասրահը ունի 100 նստատեղ և 2 դաշնամուր:

«Շուվալովների տան երաժշտական հյուրասենյակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ ճարտարապետական հուշարձան/7710599000
Շուվալովների տան երաժշտական հյուրասենյակը

Վ. Ն. Օխոտնիկով- Շուվալովների երկհարկանի տունը (Պովարսկայա փողոց 30/36) 1950-ական թվականներին ընդգրկվեց Գնեսինների անվան ինստիտուտի շինությունների համալիրի մեջ: 20-րդ դարի վերջին իրականացված վերականգնման արդյունքում նկատելիորեն առանձնացավ շինության կենտրոնական մասը, իսկ № 30 և № 32 շենքերի միջև կառուցվեց անցում: Շենքի ներսակողմում մասնակիորեն պահպանվել են 19-րդ դարի վերջի դեկորատիվ ձևավորումները` ծեփածո նախշազարդերը, որմնանկարները, լայն մարմարյա աստիճանները:

1989 թվականին վերանորոգված «Շուվալովների տան» -ը բացվում են դասասենյակներ և Գնեսինների անվան Ինստիտուտի կամերային համերգային դահլիճը, «Շուվալովների տան Երաժշտական հյուրասենյակը» 120 տեղով: Դահլիճում կա 2 դաշնամուր և 2 արտիստական սենյակ: Շինությունը համարվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[9]: 2011 թվականի մարտի 27-ին «Երգեհոնը XXI դարում» 6-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում Շուվալովների տան Երաժշտական հյուրասենյակում տեղի ունեցավ սլովենական ֆիրմայի երգեհոնի ցուցադրությունը (սլովեներեն` Škrabl), որն Ակադեմիայում մնաց մինչև 2013 թվականը[10]: 2011-2012 թվականներին շինությունը կապիտալ վերանորոգվեց:

Երգեհոնային դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական երգեհոն «Հենրի Ջոնս»

Ակադեմիայի գլխավոր ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում «Հենրի Ջոնս» (անգլերեն` Henry Jones) անգլիական հոգևոր ռոմանտիկ երգեհոնի ցուցադրությունը իրականացվեց 1996 թվականի նոյեմբերի 25-ին[11]: Նախկինում երգեհոնը գտնվում էր Լոնդոնի եկեղեցիներից մեկում, որի ռեստավրացիան իրականացրել է երգեհոնաշինության բնագավառի մասնագետ Վլադիսլավ Յանովիչ Իոդիսը, որը ներկայումս զբաղվում է դրա սպասարկմամբ և կարգաբերմամբ, ինչպես նաև կազմակերպում է «Երգեհոնի կառուցվածքի և շահագործման» դասընթացներ[12]:

II. Swell
1. Oboe 8’
2. Gemshorn 4’
3. Vox Angelica 8’
4. Open Diapason 8’
Couplers
5. Swell suboctave
6. Swell to Pedal
7. Swell to Pedal
8. Great to Pedal
I. Great
9. Tremulant
10. Fifteenth 2’
11. Principal 4’
12. Rohr Flute 8’
13. Dulciana 8’
14. Open Diapason 8’
Pedal
15. Bourdon 16’

Ել. Ֆ. Գնեսինի հիշատակի տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի շինարարության ժամանակ նախապես պլանավորվել է կառուցել բնակարան, որտեղ ապրում էին Ելենա և Օլգա Գնեսին քույրերը: Ելենա Ֆաբիանովնա Գնեսինի մահից հետո, որտեղ անցել էին նրա կյանքի վերջին 18 տարիները, 1969 թվականին կազմակերպվեց հիշատակի տուն-թանգարան[13], միակը Մոսկվայում, որ գտնվում էր բուհի ներսում: Թանգարանում ամբողջությամբ պահպանվել է Գնեսինների բնակարանի միջավայրը, արխիվը և գրադարանը[14]: Ել. Ֆ. Գնեսինի բնակարանը համարվում է մշակութային ժառանգության դրսևորման օբյեկտ[15]: Ամեն տարի սեպտեմբերին թանգարանում անցկացվում է ակադեմիայի առաջին կուրսեցիների «ուսանողությանը նվիրված» միջոցառում:

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշնամուրային
  • Երգչախմբային
  • Ժողգործիքների, բացվել է 1948 թվականին, հիմնադիրը` Ալեքսանդր Սերգեևիչ Իլյուխին:
  • Ֆոլկլորային արվեստի, բացվել է 2012 թվականին
  • Պատմա-տեսական-կոմպոզիտորական
  • Վոկալ
  • Դիրիժորական
  • Պրոդյուսերական, բացվել է 2005 թվականին
  • Էստրադայի երաժշտարվեստի

Ստեղծագործական կոլեկտիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմֆոնիկ նվագախումբ (90 մարդ)
  • Ռուսական ժողովրդական նվագախումբ «Ռուսաստանի ոգի» (60 մարդ)
  • Հոգևոր նվագախումբ (50 մարդ)
  • Ակադեմիական երգչախումբ (50 մարդ)
  • Ժողովրդական երգչախումբ (50 մարդ)
  • Կամերային ակադեմիական երգչախումբ (30 մարդ)
  • Գնեսինների անվ. Օպերայի թատրոն-ստուդիա
  • Կամերային նվագախումբ (18 մարդ)
  • Ռուսական համերգային երգչախումբ (18 մարդ)
  • Բայանի և ակորդեոնի նվագախումբ «Ad Libitum» (16 մարդ)
  • Ֆանֆարիստների անսամբլ (12 մարդ)
  • Ժողովրդական երգի անսամբլ «Զոլոտնիցա» (9 մարդ)
  • Ա. Կորոլի Ակադեմիկ-բենդ

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Վ. Մայարովսկայա, Ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր մանկավարժական գիտությունների թեկնածու, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ
  • 1944-1953 թթ. - Գնեսինա Ելենա ֆաբիանովնա
  • 1953-1970 թթ. - Մուրոմցև Յուրի Վլադիմիրովիչ (դիրիժոր)
  • 1971-1978 թթ. - Մինին Վլադիմիր Նիկոլաևիչ (երգչախմբի ղեկավար)
  • 1979-1981 թթ. - Կոլոբկով Սերգեյ Միխայլովիչ (Ժողգործիքներ)
  • 1981-1984 թթ. - Ալեքսանդրով Յարոսլավ Պավլովիչ (ջութակահար)
  • 1984-1999 թթ. - Կոլոբկով Սերգեյ Միխայլովիչ (ժողգործիքներ)
  • 2000-2008 թթ. - Սայամով Միխայիլ Նիկոլաևիչ (դաշնակահար)
  • 2008 թվականից` Մայարովսկայա Գալինա Վասիլևնա[16] (երգչախմբի ղեկավար)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Факультет народных инструментов Российской академии музыки имени Гнесиных / Ред.-сост. Б.М. Егоров. - М.: РАМ им. Гнесиных, 2000. - 336 с. - ISBN 5-8269-0008-3.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. 2,0 2,1 Москва. Архитектурный путеводитель / Бусева-Давыдова, Ирина Леонидовна, Нащокина, Мария Владимировна, Астафьева-Длугач, Маргарита Иосифовна. — М.: Стройиздат, 1997. — 512 с. — ISBN 5-274-01624-3
  3. «Из истории Академии имени Гнесиных»։ Официальный сайт РАМ им. Гнесиных։ Վերցված է 2011-7-13 
  4. Музыкальный колледж имени Гнесиных войдет в состав Академии имени Гнесиных Газета. Ru
  5. http://www.kremlin.ru/acts/bank/40709
  6. Академия аккредитована как эксперт Рособрнадзора Gnesin-academy.ru
  7. http://www.educationalbridgeproject.org/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=72&Itemid=144
  8. http://www.gnesin-academy.ru/node/16121
  9. Gazeta.Ru: Инаугурация органа-позитива «Шкрабл»
  10. Gazeta.Ru: Инаугурация органа-позитива «Шкрабл»
  11. Презентация старинного английского органа. РАМ имени Гнесиных. Кафедра органа и клавесина.
  12. Открытие органной Библиотеки имени Робина Лэнгли. РАМ имени Гнесиных. Кафедра органа и клавесина.
  13. «Мемориальный музей-квартира Ел. Ф. Гнесиной»։ Официальный сайт РАМ им. Гнесиных։ Վերցված է 2011-7-13 
  14. Museum.Ru: Мемориальный Музей-квартира Е. Ф. Гнесиной
  15. Реестр объектов культурного наследия. Официальный сайт «Москомнаследия».
  16. Gnesin-Academy.Ru: Маяровская Галина Васильевна

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]