Լև Լեշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Լեշչենկո
Բնօրինակ անունռուս.՝ Лев Лещенко
Ի ծնե անունռուս.՝ Лев Валерьянович Лещенко[1]
Ծնվել էփետրվարի 1, 1942(1942-02-01)[2] (82 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[3][4]
Երկիր Ռուսաստան
Ժանրերէստրադա
Մասնագիտությունդերասան, երգիչ, բանաստեղծ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, պրոդյուսեր և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
Կայքleschenko.ru
 Lev Leshchenko Վիքիպահեստում

Լև Վալերիանովիչ Լեշչենկո (ռուս.՝ Лев Валерья́нович Ле́щенко, փետրվարի 1, 1942(1942-02-01)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][4]), խորհրդային և ռուսական էստրադային երգիչ (բարիտոն), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1983)[5][6]։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիակատար ասպետ, Լենինյան կոմերիտմիության մրցանակի (1978) և միջազգային մրցույթների դափնեկիր։

Հայտնի է նաև որպես երաժշտության ուսուցիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, կինոդերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Լեշչենկոն ծնվել է 1942 թվականի փետրվարի 2-ին, Մոսկվայում։ Մանկությունն անցել է Սոկոլնիկիում՝ Սոկոլնիչեսկայա փողոցի 2-րդ տանը։ Հինգ տարեկան հասակում սկսել է հաճախել երկաթուղայինների մշակույթի տուն[7]։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Վոյկովսկի շրջան, որտեղ Լեշչենկոն հաճախել է թիվ 201 դպրոց[8]։ Հաճախել է պիոներների տան երգչախումբ, զբաղվել լողով, հաճախել գեղարվեստական խոսքի խմբակ և փողային նվագախումբ։ Երգչախմբի ղեկավարի պնդմամբ թողել է խմբակը և սովորել միայն երգեցողություն։ Ելույթներ է ունեցել դպրոցում, երգել Ուտյոսովի հանրահայտ երգերը[9]։ Լևի հայրը անընդհատ զբաղված է եղել զինվորական ծառայությամբ։ Լեշչենկոյի դաստիարակությամբ զբաղվել է նրա համհարզը՝ Անդրեյ Ֆիսենկոն։

Կյանքի ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցից հետո նա փորձեց ընդունվել թատերական բուհեր, բայց ապարդյուն։ 1959-1960 թվականներին աշխատել է Մեծ թատրոնում որպես բեմի բանվոր, 1960 թվականից մինչև 1961 թվականը՝ ճշգրիտ չափիչ սարքերի գործարանում, որպես հավաքող փականագործ։

1961 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ցանկացել է ծառայել որպես նավաստի, ինչպես ասել է զինկոմիսարիատում, բայց նրա հայրը ազդել է այդ ծրագրի վրա, որի միջամտության շնորհիվ Լեշչենկոն ուղարկվել է Գերմանիա՝ խորհրդային զինված ուժերի տանկային զորքերում ծառայելու։ Ծառայել է 62-րդ գվարդիական տանկային գնդում։ 1962 թվականի հունվարի 27-ին ստորաբաժանման հրամանատարությունը Լեշչենկոյին ուղարկել է 2-րդ գվարդիական տանկային բանակի երգի-պարի անսամբլ։ Համույթում նա երգել է քառյակում, վարել համերգներ և ասմունքել է՝ հանդես եկել մենահամերգով։ Բանակում նա սկսել է նախապատրաստվել թատերական ինստիտուտի քննություններին[9][10]։ Զինվորական կոչումը՝ պահեստազորի ավագ։

Բանակից հետո՝ 1964 թվականի սեպտեմբերին, Լևը կրկին փորձել է ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։ Քննություններն արդեն ավարտվել էին, բայց Լեշչենկոյին ընդունեցին ինստիտուտ, քանի որ նրանք ճանաչել էին խոստումնալից կատարողին։ Երկրորդ կուրսում ընդունվել է Օպերետա թատրոն՝ Թատերական արվեստի ինստիտուտի դասախոս, երգիչ և գլխավոր ռեժիսոր Գեորգի Անսիմովի հրավերով։

Գործունեությունը որպես արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեշչենկոն առաջին անգամ հանդես է եկել մեղավոր մարդու դերում «Օրփեոսը դժոխքում» ներկայացման մեջ, որտեղ նա արտասանել է ընդամենը երկու բառ՝ «Թողեք տաքանամ»։ Ըստ Լեշչենկոյի խոստովանության՝ ինքը սովորել է ժողովրդական դերասաններ Պոկրովսկու, Անսիմովի,Գոնչարովի, Զավադսկու, ռեժիսոր Էֆրոսի մոտ[11]։

1964 թվականից սկսել է աշխատել Օպերետի թատրոնի փորձնական խմբում։ Ամառային արձակուրդների ընթացքում Լեշչենկոն համերգային խմբերի հետ հյուրախաղերի է մեկնել  ԽՍՀՄ տարբեր քաղաքներ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝  Վալերիան Անդրեևիչ Լեշչենկոն (09/14/1904 - 03/02/2004)[12], ծնվել է Լյուբիմովկա գյուղում, ավարտել է Կուրսկի գիմնազիան, աշխատել է խորհրդային տնտեսությունում, 1931 թվականին ուղեգրով մեկնել է Մոսկվա, որտեղ աշխատել է Կրասնայա պրեսնյայում գտնվող  Վիտամինների գործարանի  հաշվապահ[13]։ Զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցել խորհրդա-ֆիննական պատերազմին, վերադառնալուց հետո գործուղվել է ծառայելու ՆԳԺԿ-ում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է   ուղեկցող զորքերի  հատուկ նշանակության գնդի շտաբի պետի տեղակալ[14], պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով։ Պատերազմի ավարտից հետո, մինչև թոշակի անցնելը, ծառայել է Պետական անվտանգության նախարարությունում, ՊԱԿ-ի սահմանապահ զորքերի գլխավոր վարչությունում, եղել է  սահմանապահ զորքերի գնդապետ[15][16]։ Մահացել է 99 տարեկան հասակում, թաղված է  Մաշկինսկի գերեզմանատանը[15][17][18], այդ ժամանակ երգիչը հյուրախաղերի էր Քիշնևում։
  • Մայրը՝ Կլաուդիա Պետրովնա Լեշչենկոն (օրիորդական ազգանունը` Ֆեդոսեևա) (1915-1943), ծնվել է Ռյազանում, մահացել է 28 տարեկան հասակում, տարբեր տվյալներով` տուբերկուլյոզից կամ կոկորդի քաղցկեղից[19], երբ որդին 1 տարեկան 8 ամսական էր[17]։
  • Ավագ քույրը՝ Յուլիա Վալերիանովնա Լեշչենկոն ծնվել է 1940 թվականին[17]։
  • Խորթ մայրը՝  Մարինա Միխայլովնա Լեշչենկո (1924-1981)։
  • Հորաքույրը՝ Վալենտինա Վալերիանովնա Կուզնեցովան (ծննդյամբ Լեշչենկո) ծնվել է 1949 թվականին։

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաներ երբեք չի ունեցել[21]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Լև Լեշչենկոն եղել է Մոսկվայի Օպերետի թատրոնի դերասան։ 1970 թվականի փետրվարի 13-ին երգիչը դարձել է ԽՍՀՄ պետական ռադիոհեռուստատեսության մեներգիչ-վոկալիստ, որտեղ կատարել է կամերային դասական գործեր, արիաներ օպերաներից, ռոմանսներ։ Ստեղծագործական ուղղության այդպիսի կտրուկ փոփոխությունը Լեշչենկոն բացատրում էր տարբեր ժանրերում իրեն փորձելու ցանկությամբ[5]։

1970 թվականին Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ, նա հաջողությամբ կատարել է Ռոդիոն Շչեդրինի`«Լենինը ժողովրդի սրտում» օրատորիան։ Յուրի Սիլանտիևի ղեկավարությամբ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է «Փողոցի երկայնքով բուքն է սուրում» ժողովրդական երգը և Յան Ֆրենկելի «Ռուսական դաշտ» ժամանակակից երգը։ Կատարել է նաև խորհրդային կոմպոզիտորների ռոմանսների երգերի ծրագիրը[5]։ Լեշչենկոյի առաջին հանդիսավարը եղել է Գենադի Խազանովը[22]։

1970 թվականի մարտին Լեշչենկոն դարձել է էստրադային արտիստների IV համամիութենական մրցույթի դափնեկիր (II մրցանակ)՝ Օսկար Ֆելցմանի երգերի բալլադների շարքի կատարման համար՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու («Գույների բալլադ» և այլն) բանաստեղծությունների հիման վրա՝ այդպիսով ամրապնդելով իր հեղինակությունը որպես հերոսական, քաղաքացիական թեմաներով երգիչ[5]։

1972 թվականին դարձել է Ոսկե Օրֆեոս մրցույթի դափնեկիր (Բուլղարիա)։ Նույն թվականին ստացել է առաջին մրցանակը Սոպոտում (Լեհաստան) երգի միջազգային փառատոնում՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Այն տղայի համար» բանաստեղծության հիման վրա Մարկ Ֆրադկինի գրած երգի համար, որը նա երգեց, ըստ կոմպոզիտորի, այնպես, որ իրենից առաջ ոչ ոք չէր երգել, «վառ, հուզական, գրավիչ և արտահայտիչ»[5]։ 1970-ական թվականներին երգչի ժողովրդականությունը շատ արագ աճեց, Լեշչենկոն ԽՍՀՄ-ում առաջատար երիտասարդ կատարողի համբավ է ձեռք բերել (որին նպաստեց նաև նրա մի շարք երգերի գաղափարական գունազարդումը), նա դարձել է երևելի, ճանաչված անձնավորություն խորհրդային  ռադիոյում և հեռուստատեսությունում, երկրի հիմնական համերգների մշտական մասնակիցն էր Կրեմլում և Օստանկինոյում, շատ էր շրջագայում Խորհրդային Միությունում և սոցիալիստական ճամբարի երկրներում, այցելում Կոմերիտմիության շինհրապարակներ Սիբիրում և Հեռավոր Արևելքում, անգամ ելույթ ունեցավ Ճապոնիայում։ Շուտով Լեշչենկոն արժանացել է Մոսկվայի կոմերիտմիության մրցանակի (1973) և Լենինյան կոմերիտմիության մրցանակի (1978)[5]։ 1977 թվականին Լեշչենկոյին շնորհվել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում։ 1970-ականների խորհրդանշական երգը և Լեշչենկոյի այցեքարտն է դարձել կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի «Հաղթանակի օր» երգը, որը գրվել է Վլադիմիր Խարիտոնովի բանաստեղծության հիման վրա (1975)։ Երգը գրվել է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ, առաջին անգամ Լեշչենկոն այն կատարել է 1975 թվականի նոյեմբերին՝ Ոստիկանության օրվան նվիրված համերգին, և երգը դարձել է հանրաճանաչ հենց նրա կատարմամբ։

Լեշչենկոյի խաղացանկում ավելի ու ավելի շատ երգեր են հայտնվել, որոնք հատուկ գրված են եղել նրա համար, այդ թվում՝ Ալեքսանդրա Պախմուտովայի բազմաթիվ երգեր։ 1978 թվականին առաջին անգամ նրա խանդավառ կատարմամբ հնչել է Նիկոլայ Դոբրոնրավովի բանաստեղծության հիման վրա գրված «Սեր, կոմերիտմիություն և գարուն» երգը։ Շատ երգեր միանգամից հիթեր են դարձել․ Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծության հիման վրա Նիկիտա Բոգոսլավսկու գրած «Շնորհակալություն լռության համար», Յուրի Վիզբորի բանաստեղծության վրա Պավել Աեդինոցկու գրած «Ես քեզ սիրում եմ մայրաքաղաք» երգերը։ Դավիթ Թուխմանովի Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծության հիման վրա գրված «Երկրի ձգողականություն», Անատոլի Պոպերեչնիի բանաստեղծության հիման վրա գրված «Սոխակների  պուրակ»,  Դոբրոնրավովի բանաստեղծության հիման վրա գրված Պախմուտովայի «Մենք չենք կարող առանց իրար ապրել», Միխայիլ Պլյացկովսկու բանաստեղծության հիման վրա գրված Վլադիմիր Շաինսկու «Մի լացիր, աղջիկ», Միխայիլ Ռյաբինինի բանաստեղծության հիման վրա գրված «Ծնողական տուն», Լեոնիդ Դերբենևի բանաստեղծության հիման վրա գրված Վյաչեսլավ Դոբրինինի «Հայրենի երկիր», Լարիսա Ռուբալսկայայի բանաստեղծության հիման վրա գրված Մարկ Մինկովի «Երիտասարդ էին և երջանիկ» և շատ այլ երգեր։ 1978 թվականից, մի քանի տարի, նա հեռուստատեսությամբ վարել է «Եկեք երգենք, ընկերներ» հաղորդումը[5]։

Մոսկվայի օլիմպիական խաղերի ավարտի կադրերը պատմության մեջ է մտել Ալեքսանդրա Պախմուտովայի «Ցտեսություն, Մոսկվա» երգի հնչյունների ներքո օլիմպիական արջի երկինք թռչելով։ «Լուժնիկի» մարզադաշտում ցուցադրվել է  հազարավոր հյուրերի և մարզիկների լացակումած դեմքերը։ Երգը կատարել են Լև Լեշչենկոն և Տատյանա Անցիֆերովան։

1981 թվականին Լեշչենկոն կազմակերպել և ղեկավարել է «Սպեկտր» վոկալ-գործիքային խումբը` Իգոր Դորոխովի ղեկավարությամբ[5]։

1980 թվականին Լեշչենկոն պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով, 1983 թվականին արժանացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 1989 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով։

1990 թվականին Լեշչենկոն ստեղծել և ղեկավարել է «Երաժշտական գործակալություն» էստրադային ներկայացումների թատրոնը (ռեժիսոր՝ ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Է. Ռոզենհաուզ[5]), որին 1992 թվականին շնորհվել է պետական կարգավիճակ։ Այդ տարիների ընթացքում թատրոնի մասնակցությամբ ռեժիսոր Օլեգ Ռյասկովի հետ միասին նկարահանել են «Ռազմադաշտային սիրավեպ» երաժշտական հեռուստատեսային ֆիլմը, որը 1998 թվականին դարձել է Վոլգոգրադի ՄԿՓ-ի դափնեկիր։ Թատրոնը մասնակցել է նաև «Հոբելյան ... Հոբելյան ... Հոբելյան ...» տեսաֆիլմի և Դավիթ Թուխմանովի «Իմ հիշողության ալիքով» հոբելյանական ծրագրի, «Ռուսաստանի ԱԻՆ-ի 10 տարին» ծրագրի նկարահանումներին։ Կայացել է  նաև «STAR и млад» երաժշտական հեռուստաշոուի պրեմիերան։

1990-ականներին Վլադիմիր Վինոկուրի հետ դուետով ներկայացրել է նմանակների շոու ծրագիր, որտեղ երգել է Վինոկուրը, իսկ Լեշչենկոն հանդես է եկել հումորային ժանրում[5]։

Լեշչենկոն դասավանդել է Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում (այժմ՝ Գնեսինների ռուսական ակադեմիա)։ Նրա ուսանողներից շատերը դարձել են հայտնի էստրադային արտիստներ՝ Մարինա Խլեբնիկովան, Կատյա Լելը, Օլգա Արեֆիևան, Վարվառան և ուրիշներ։ Իր ստեղծագործական գործունեության տարիների ընթացքում Լև Լեշչենկոն թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, կոմպակտ սկավառակ և մագնիսական ալբոմ։ Դրանցից են՝ «Լև Լեշչենկո» (1977), «Երկրի ձգողականությունը» (1980), «Լև Լեշչենկոն և «Սպեկտր» խումբը» (1981), «Ընկերների շրջապատում» (1983), «Ինչ-որ բան հոգու համար» ( 1987), «Թխկենու սպիտակ գույնը» (1993), «Լև Լեշչենկոյի լավագույն երգերը» (1994), «Ոչ մի րոպե հանգիստ» (1995), «Սիրո բույր» (1996), «Հուշեր» (1996), «Երազների աշխարհ» (1999), «Պարզ շարժառիթ» (2001), ինչպես նաև ավելի քան 10 մինիոններ։ Լեշչենկոյի կատարմամբ ձայնագրվել են  տասնյակ երգեր կոմպոզիտորների հավաքական  և հեղինակային սկավառակների վրա։

1999 թվականին «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահի աստղերի հրապարակում տեղադրվել է Լև Լեշչենկոյի անվանական աստղը։ 2001 թվականին հրատարակվել է Լեշչենկոյի «Հիշողության գովաբանություն» գիրքը, որում արտիստը պատմում է իր կյանքի ու իր ժամանակակիցների մասին։

2002 թվականի փետրվարի 1-ին Լեշչենկոն պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» IV աստիճանի շքանշանով։

Լև Լեշչենկոյի ձայնը մեղմ, ծավալուն ցածր բարիտոն է, առնական թավշյա տեմբրով։ Լեշչենկոն իր երիտասարդության և միջին տարիքում արտասովոր հանրաճանաչ էր ինչպես իր հզոր ձայնի, այնպես էլ տղամարդկային գրավչության, ներկայացուցչական, ռոմանտիկ արտաքինի, բեմում իրեն դրսևորելու ազատ վարվելաձևի, դերասանական արվեստի և ժեստերի տիրապետման շնորհիվ։ Արտիստի հանրաճանաչության նոր ալիք էր սպասվում Լեշչենկոյի հասուն տարիքում՝ 21-րդ դարում, երբ նրան սկսեցին դասել ազգային էստրադայի լեգենդների շարքում և այդ կարգավիճակով ներկայացվեց հեռուստատեսությամբ, երաժշտական փառատոների և շոուների ընթացքում։

Երկար տարիներ Լեշչենկոյի համերգային ելույթների բնորոշ առանձնահատկությունը եղել է բեք-վոկալիստների մասնակցությունն ու թեթևակի պարային շարժումներ կատարելը։ Լեշչենկոն համարվում է իր որոշ երգերի տեքստերի հեղինակ՝ («Աղջիկն անցյալից», «Իմ ընկերներ, ես նորից, նորից ...», գրված 75-ամյա հոբելյանի կապակցությամբ և այլ երգեր)։ 2011 թվականին մասնակցել է առաջին ալիքի «Օպերայի ուրվականը» հեռուստանախագծին, իսկ 2012 թվականից հաճախակի մասնակցում է Առաջին ալիքի «Այսօր երեկոյան» թոք-շոուին։ 2015 թվականին հանդես է եկել որպես պատվավոր հյուր KUBANA ռոք փառատոնում։

2017 թվականի փետրվարի 5-ին Լեշչենկոն իր լավագույն երգերով մեծ համերգով նշեց իր 75-ամյակը Կրեմլյան պալատում[22][23]։ 2017-ի նոյեմբերի 30-ին նա հանդես եկավ Երկաթուղայինների մշակույթի կենտրոնական տան 90-ամյակին նվիրված շոու ծրագրով, որի ընթացքում արտիստը խոստովանեց, որ ինքը 1947 թվականին՝ 5 տարեկան հասակում է ծանոթացել երաժշտական արվեստին[7]։ 2018 թվականի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 5-ը եղել է Առաջին ալիքի «Ձայն 60+» շոուի առաջին սեզոնի կազմակերպիչ, 2019 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 4-ը՝ Առաջին ալիքի «Ձայն 60+» շոուի երկրորդ սեզոնի կազմակերպիչ։

Երգեր Լեշչենկոյի կատարմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Լեշչենկոն 2012 թվականին
Լեշչենկոն կատարում է «День Победы» երգը, 2016 թվական
  • «Սիրո բույրը» (Արկադի Ուկուպնիկ - Ե. Նեբիլովա)
  • «Ատի-բատի» (Վ. Միգուլյա - Մ. Տանիչ)
  • «Ախ ինչ ափսոս է» (Ա. Նիկոլսկի)
  • «Բալլադ մոր մասին» (Է. Մարտինով - Ա. Դեմենտև)
  • «Սպիտակ կեչին» (Վ. Շաինսկի - Լ. Օվսյաննիկով)
  • «Սպիտակ արագիլ» (Է. Հանոկ - Ա. Պոպերեչնի)
  • «Սիրո ափեր» (Ա. Ուկուպնիկ - Սերգեյ Սոկոլին)
  • «Թռչում են անհոգ թռչունները» (Անատոլի Ժիգուլին - Իրակլի Գաբելի) (1979)
  • «Երիտասարդ էին և երջանիկ» (Մարկ Մինկով - Լարիսա Ռուբալսկայա) (1996)
  • «Եզերք, որտեղ բլուրներն են» (Լ. Լյադովա - Վ. Պետրով)
  • «Բալենու այգին» (Վյաչեսլավ Դոբրինին - Մ. Ռյաբինին)
  • «Դուք գնում եք» (Ա. Նիկոլսկի)
  • «Սպիտակ մրրիկ» (Օ. Իվանով - Իգոր Շաֆերան)
  • Շլացնող սպիտակով» (Օլեգ Սորոկին - Ա. Լուչինա)
  • «Որտեղ ես դու եղել» (Վյաչեսլավ Դոբրինին - Լեոնիդ Դերբենյով)
  • «Որտեղ է իմ հայրենի տունը» (Մարկ Ֆրադկին - Ա. Բոբրով)
  • «Գլխավորը, տղերք, սրտով չծերանալ», Իոսիֆ Կոբզոնի հետ միասին (Ալեքսանդրա Պախմուտովա - Նիկոլայ Դոբրոնրավով և Սերգեյ Գրեբեննիկով)
  • «Քաղաքային ծաղիկներ» (Մաքսիմ Դունաևսկի - Լ. Դերբենև)
  • «Դառը մեղր» (Օ. Իվանով - Վլադիմիր Պավլինով)
  • «Պարոնայք սպաներ» (Ա. Նիկոլսկի)
  • «Եկեք խոսենք» (Գեորգի Մովսեսյան - Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Հաղթանակի օրը» (Դավիթ Թուխմանով - Վլադիմիր Խարիտոնով) (1975)
  • «Երկար հրաժեշտ» (Է. Կոլմանովսկի - Է. Եվտուշենկո)
  • «Սիրելի թռչուններ» (Ա. Պալամարչուկ - Ն. Տվերսկայա)
  • «Արատավոր շրջան» (Մ. Մինկով - Մ. Ռյաբինին)
  • «Ուշացած սեր» (Ա. Ուկուպնիկ - Բ. Շիֆրին)
  • «Այն տղայի համար» (Մ. Ֆրադկին - Ռոբերտ Ռոժդեստվենսկ)
  • «Եվ մարտը կրկին շարունակվում է» (Նիկոլայ Դոբրոնրովով - Ալեքսանդրա Պախմուտովա)
  • «ժանյակ» (Ն. Պոգոդաև - Կ. Կրաստոշևսկի)
  • «Թռչեք Աէրոֆլոտի ինքնաթիռներով» (Օ. Ֆելցման - Ա. Վոզնեսենսկի)
  • «Սիրված կանայք» (Սերաֆիմ Տուլիկով - Միխայիլ Պլյացկովսկի)
  • «Սեր, կոմերիտմիություն և գարուն» (Ալեքսանդրա Պախմուտովա - Ն. Դոբրոնրովով)
  • «Մագնիտկա» (Ալեքսանդրա Պախմուտովա - Ն. Դոբրոնրովով)
  • «Իմ մերձավոր և՛ հեռավոր» (Իգոր Կրուտոյ - Ռիմմա Կազակովա) (1995)
  • «Մենք մեկ ամբողջություն ենք» (Կ. Գուբին - Կ. Գուբին)
  • «Սերն ապրում է երկրի վրա» (Վ. Դոբրինին - Լ. Դերբենև)
  • «Մենք չենք կարող առանց իրար ապրել» (Ալեքսանդրա Պախմուտովա - Ն. Դոբրոնրովով)
  • «Հիշողությունը թանկ է մեզ համար» (Յ. Յակուշև - Իգոր Կոխանովսկի)
  • «Գրիր ինձ նամակ» (Վյաչեսլավ Դոբրինին - Մ. Ռյաբինին)
  • «Սկիզբ» (Գեորգի Մովսեսյան - Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Մի լացիր, աղջիկ» (Վ. Շայնսկի - Վլադիմիր Խարիտոնով)
  • «Լռության ոչ մի րոպե» (Վյաչեսլավ Դոբրինին - Լ. Դերբենև)
  • «Նա ամեն ինչում ճիշտ էր ...» (Իլյա Կատաև - Միխայիլ Անչարով) (1972)
  • «Ուշացած կին» (Ա. Սավչենկո - Ռիմմա Կազակովա) (1997)
  • «Վերջին հանդիպումը» (Իգոր Կրուտոյ - Ռիմմա Կազակովա)
  • «Վերջին սեր» (Օ. Սորոկին - Ա. Ժիգարև)
  • «Ինչու չես հանդիպել ինձ» (Նիկիտա Բոգոսլովսկի - Ն. Դորիզո)
  • «Հրավիրում եմ բոլոր ընկերներիս» (Կ. Գուբին - Կ. Գուբին)
  • «Երկրի ձգողականությունը» (Դավիթ Թուխմանով - Ռոբերտ Ռոժդեստվենսկի)
  • «Ցտեսություն» (Վյաչեսլավ Դոբրինին - Լ. Դերբենև)
  • «Ծնողների տունը» (Վ. Շայնսկի - Միխայիլ Ռյաբինին)
  • «Հայրենի երկիր» (Վյաչեսլավ Դոբրինին - Վլադիմիր Խարիտոնով)
  • «Հարսանեկան ձիեր» (Դավիթ Թուխմանով - Ա. Պոպերեչնի)
  • «Սիրտը քար չէ» (Վյաչեսլավ Դոբրինին - Մ. Ռյաբինին) (1994)
  • «Սոխակների պուրակ» (Դավիթ Թուխմանով - Ա. Պոպերեչնի)
  • «Հին Մոսկվա» (Ա. Նիկոլսկի) (1993)
  • «Հին ճոճանակ» (Վ. Շաինսկի - Յ. Յանտար)
  • «Հին թխկի» (Ալեքսանդրա Պախմուտովա - Միխայիլ Մատուսովսկի)
  • «Տատյանայի օրը» (Յուրի Սաուլսկի - Նաում Օլև)
  • «Տոնեչկա» (Ա. Սավչենկո - Վ. Բարանով)
  • «Մարգագետնային խոտեր» (Ի. Դորոխով - Լ. Լեշչենկո)
  • «Ես քեզ սիրում եմ, մայրաքաղաք» (Պավել Այդինոցկի - Յուրի Վիզբոր)

Դուետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալենտինա Տոլկունովայի հետ`«Սիրահարների վալսը», «Աշուն», «Ցտեսություն, Մոսկվա», «Բարի նախանշան», «Մոսկվան ստարտ է տալիս»,« Գիշերային զանգ»
  • Լյուդմիլա Լարինայի հետ՝ «Ողջույն, կյանք» (1980),
  • Տատյանա Անցիֆերովայի հետ `«Ցտեսություն Մոսկվա» (1980),
  • Սվետլանա Մենշիկովայի հետ՝ «Արի խոսենք» (1983),
  • Լյուդմիլա Սենչինայի հետ՝ «Անցել են արևոտ օրերը» (1983),
  • Սոֆյա Ռոտարուի հետ՝ «Վերջին տարեթիվ» (1984),
  • «Мумий Тролль» խմբի հետ՝ «Հրաժեշտ»,
  • «Мегаполис» խմբի հետ՝ «Այնտեղ» (1991),
  • «Лицей» խմբի հետ՝ «Մոսկվացիներ» («10 երգ Մոսկվայի մասին» նախագիծ, 1997), «Հաղթանակի օր» (1998),
  • Ալյոնա Սվիրիդովայի հետ՝ «Հրաժեշտ երգ» («Մանչեսթեր - Լիվերպուլ» երգի ռուսալեզու տարբերակ) (1997),
  • Աննա Գերմանի հետ՝ «Սիրո արձագանք» (1977),
  • Ալլա Աբդալովայի հետ`« Հին թխկի» (1975-1976),
  • Լադա Դենսի հետ՝ «Ոչինչ»,
  • Թամարա Գվերդծիթելիի հետ՝ «Հավերժական սեր» («Սերը որպես սեր» հեռուստասերիալում), «Աստվածային երգ»,
  • Անժելիկա Ագուրբաշի հետ՝ «Երազների աշխարհ»,
  • Վլադիմիր Վինոկուրի հետ՝ «Հեյ, սլավոներ» (1997),
  • Սոֆիի (Սոֆյա Կալչևա) հետ՝ «Հասարակ պահակ»,
  • Կատյա Լելի հետ՝ «Ուսուցիչ»,
  • Նատալիա Մոսկվինայի հետ՝ «Ողջույն, իմ ուրախություն»,
  • «Рождество» խմբի հետ՝ «Երիտասարդություն» (2017),
  • Ալսուի հետ՝ «Ձյունը պտտվում է», «Արձագանք (Սիրո արձագանք)» (2002, Ռուսական էստրադայի աստղեր),
  • Ժասմինի հետ՝ «Առաջին սիրո երգը» (2001)[24] և «Սիրո կարուսել» (2016)[25]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1971 - «Մի լացիր, աղջիկ» (Մելոդիա, 33D-00030487-8)[26][27],
  2. 1974 - «Հալոցքի ջուր» (Մելոդիա, GD 0003923-4)[28],
  3. 1975 - «Լև Լեշչենկո» (Մելոդիա, 33С60-04759-60),
  4. 1975 - «Յուրի Սաուլսկու երգերը» (Մելոդիա, G62-04957-8)[29],
  5. 1976 - «Խորհրդային կոմպոզիտորների երգեր» (Մելոդիա, 33S62-06921-22),
  6. 1976 - «Լև Լեշչենկո» (Մելոդիա, 33С60-07891-2),
  7. 1979 - «Լև Լեշչենկո» (Մելոդիա, С62-12343-44)[30],
  8. 1980 - «Երկրի ձգողականությունը» (Մելոդիա),
  9. 1981 - «Ծնողների տուն» (Մելոդիա, С60-16769-70)[31],
  10. 1983 - «Ընկերների շրջապատում» (Մելոդիա, С60-20109-002)[31],
  11. 1987 - «Ինչ-որ բան հոգու համար» (Մելոդիա, C60-25581-007)[31],
  12. 1989 - «Սիրելիս. Վյաչեսլավ Ռովնիի երգերը» ( Մելոդիա, C62-27851-009)[32],
  13. 1992 - «Թռչնի բալի սպիտակ գույնը» (ռուսական սկավառակ, R60 01827R60 01827) - Անդրեյ Նիկոլսկու երգերը,
  14. 1994 - «Լև Լեշչենկոն երգում է քեզ համար» (Apex Records, ժողովածու),
  15. 1996 - «Սիրո բույրը» (Միություն, SZCD 0521-96),
  16. 1996 - «Հիշողություններ» (2 ձայնասկավառակ) (Միություն, SZCD-0634-96, ժողովածու),
  17. 1999 - «Երազների աշխարհ» (ОРТ-Рекордс, ОРТ CD 0043-99),
  18. 2001 - «Պարզ դրդապատճառ» (Մոնոլիտ, ժողովածու),
  19. 2002 - «Լավագույնը» (խորհրդային փոփ աստղեր) (CD Land, CDLREC-005, ժողովածու),
  20. 2004 - «Սիրո տրամադրություն» (Նիկիտին, ժողովածու)[33],
  21. 2004 - «Երգ երկուսի համար» - Վյաչեսլավ Դոբրինինի երգերը։ 2010 թվականին Դոբրինինի հետ միասին նա ներկայացրեց համանուն համերգային ծրագիր [37]:
  22. 2004 - «Սիրո տարածք» (Квадро-Диск, KTL04-015)[34],
  23. 2006 - «Եղիր երջանիկ» (Квадро-Диск, KTL06-461),
  24. 2007 - «Անուններ բոլոր եղանակների համար. Սոխակների պուրակ» (Квадро-Диск, ժողովածու)[35],
  25. 2009 - «Ալեքսանդրա Պախմուտովայի և Նիկոլայ Դոբրոնրավովի երգերը»,
  26. 2014 - «Հոբելյանական թողարկում. Անհայտ երգեր»,
  27. 2015 - «Ես քեզ կնվիրեմ»,
  28. 2017 - «Ես սպասում էի հանդիպման ...»,
  29. 2018 - «Իմ վերջին սերը»,
  30. 2018 - «Պատրաստված է քեզ համար»։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հին տրամվայ» (1985),
  • «Այնտեղ» (1993) - դուետ «Մեգապոլիս» խմբի հետ,
  • «Ոչնչի» (1994) - զուգերգ Լադա Դենսի հետ,
  • «Ինչու ինձ չես հանդիպել» (1996) - «Հին երգեր գլխավորի մասին» Ամանորի հեռուստանախագծում,
  • «Մոսկվացիներ» (1997) - զուգերգ «Լիցեյ» խմբի հետ
  • «Հրաժեշտի երգ» (1997) - զուգերգ Ալյոնա Սվիրիդովայի հետ - Ամանորյա հեռուստատեսային նախագծում «Հին երգեր գլխավորի մասին 3»,
  • «Հույս» (1997) – եզրափակիչ երգը «Հին երգեր գլխավորի մասին 3» Ամանորյա հեռուստանախագծի աստղերի կազմում,
  • «Հաղթանակի օրը» (1998) - դուետ «Լիցեյ» խմբի հետ,
  • «Երազների աշխարհ» (1998-1999) - զուգերգ Անժելիկա Ագուրբաշի հետ,
  • «Մոսկովյան տրամվայ» (1999),
  • «Աղջիկն անցյալից» (2009),
  • «Բերյոզովսկու հիմնը» (2011),
  • «Վանյուշա» - «Իմ Միշելը», Uma2rmaH-ը և այլ խմբերի հետ միասին, սաունդտրեկ «Վերջին հսկան» ֆիլմի համար (2017),
  • «Սոխակների պուրակ» (2019),
  • «Երջանկության ըմպելիք» (2020) Մասնակցություն տեսահոլովակների նկարահանումներին,
  • «Վերցրեք ձեր մեխակները» (Լենա Սմոլենսկայա, 2002),
  • «Արամ զամ զամ» («Дискотека Авария», 2009) YouTube-ում Թիմուր Ռոդրիգեսի, Անֆիսա Չեխովայի, Օլգա Շելեստի, Անտոն Կոմոլովի, Լերոյ Կուդրյավցևայի, Սերգեյ Լազարևի, Նյուշայի և մյուսների հետ միասին։
«Հայրենիքի հանդեպ վաստակի 1-ին աստիճանի շքանշանի» հանձնում, 27 նոյոմբերի, 2018
«Հայրենիքի հանդեպ վաստակի II աստիճանի շքանշան» փետրվարի 22, 2012

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1967 - «Ճանապարհ դեպի Սատուրն» - դրվագ։
  2. 1967 - «Սոֆիա Պերովսկայա» - դրվագ։
  3. 1974 - «Յուրկինի արշալույսները» - վոկալ Ալլա Աբդալովայի հետ, «Խոստում» երգ (Մարկ Ֆրադկին - Ռոբերտ Ռոժդեստվենսկի)։
  4. 1975 - «Փնտրում եմ լուսաբացը» - գլխավոր դերը։
  5. 1979 - «Տատիկները երկիմաստ ասացին...» - կատարում է «Ո՞ւր էիր» երգը։
  6. 1995 - «Հին երգեր գլխավորի մասին» - հովեկ։
  7. 1997 - «Հին երգեր գլխավորի մասին 3», «Ժամանակ» ծրագրի հաղորդավար։
  8. 1998 - «Ռազմադաշտային սիրերգ»։
  9. 2005 - 2007 թթ. - «Դատապարտված է դառնալ աստղ (հեռուստասերիալ)»։
  10. 2010 - «Զայցև, այրիր։ Շոումենի պատմությունը»- կամեո։
  11. 2013 - «O. K.- ի գանձերը»։ - կամեո, կատարում է «Մի լացիր, աղջիկ» երգը։
  12. 2018 - «Տնային կալանք» (4-րդ սերիա) – կամեո։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - «Հիշողության գովաբանություն» ISBN 5-227-01267-9
  • 2018 - «Երգերն ընտրեցին ինձ»

Ծաղրերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կատյուշա» XI համառուսական փառատոնի մրցանակի հանձնում, 27 հոկտեմբերի, 2016

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում (30.07.1977) - խորհրդային արվեստի բնագավառում ծառայությունների համար[39],
  • «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում (198, ապրիլի 12) - խորհրդային երաժշտական արվեստի բնագավառում ծառայությունների համար[40],
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1980, նոյեմբերի 14) - XXII օլիմպիադայի խաղերի նախապատրաստման և անցկացման գործում մեծ աշխատանքներ կատարելու համար[41],
  • «Պատվո նշան» շքանշան (1989, օգոստոսի 17) - Աֆղանստանի Հանրապետության հետ մշակութային կապերն ամրապնդելու համար[42],
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1978) - բարձր կատարողական վարպետության և խորհրդային երգի ակտիվ պրոպագանդման համար

Ռուսաստանի պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքի հանդեպ վաստակի 1-ին աստիճանի շքանշանի, 27 նոյեմբերի, 2018,
  • Հայրենիքի հանդեպ վաստակի II աստիճանի շքանշան, 22 փետրվարի, 2012,
  • Հայրենիքի հանդեպ վաստակի 1-ին աստիճանի շքանշան, (24 հոկտեմբերի, 2017) - ազգային մշակույթի և էստրադային արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար[43],
  • Հայրենիքի հանդեպ վաստակի II աստիճանի շքանշան (2012, հունվարի 30), Ռուսական մշակույթի և էստրադային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար,
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» III աստիճանի շքանշան (2007, փետրվարի 1), էստրադային արվեստի զարգացման բնագավառում մեծ ներդրման և ստեղծագործական երկարամյա գործունեության համար[44],
  • «Հայրենիքին հանդեպ վաստակի համար» IV աստիճանի շքանշան (2002, հունվարի 31). Մշակույթի և արվեստի բնագավառում երկար տարիների բեղմնավոր գործունեության և ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար[45],
  • Կուրսկի մարզի պատվավոր քաղաքացի (2012, հունվարի 27), ստեղծագործական բարձր նվաճումների, երիտասարդների շրջանում հոգևոր և բարոյական արժեքների ձևավորմանը նպաստելու, Կուրսկի մարզի սոցիալապես նշանակալի իրադարձություններին ակտիվ մասնակցության համար[46],
  • «Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության՝ Ալանիայի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում (24 հունիսի, 2015) - արվեստի զարգացման և կատարողական բարձր վարպետության համար[47]։
Այլ երկրների պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կատյուշա» XI համառուսական փառատոնի մրցանակի շնորհում, 27 հոկտեմբերի, 2016,
  • «Դոստիկ» II աստիճանի շքանշան (Ղազախստան, 2011)[48],
  • Բելառուսի Հանրապետության Նախագահի հատուկ մրցանակ «Արվեստի միջոցով դեպի խաղաղություն և փոխըմբռնում» (2012)
  • Maestru în Artă (Մոլդովա, 6 նոյեմբերի, 2007) - երաժշտական արվեստի զարգացման և խթանման գործում առանձնահատուկ արժանիքների գնահատման՝ մոլդովա-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի և ստեղծագործական գործունեության բնագավառում ակնառու նվաճումների համար[49],
  • Պրիդնեստրովիեի Մոլդովական հանրապետության վաստակավոր արտիստ (2015, հունվարի 30), Ռուսաստանի Դաշնության և Պրիդնեստրովիեի Մոլդովական հանրապետության միջև մշակութային կապերի ամրապնդման գործում անձնական ներդրման և բարձր կատարողական վարպետության համար[50],
  • Հարավային Օսեթիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (2010, օգոստոսի 26, Հարավային Օսեթիա), էստրադային արվեստի զարգացման բնագավառում ունեցած վաստակի, երկարատև աշխատանքային գործունեության և Հարավային Օսեթիայի հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում անձնական նշանակալի ավանդի համար։

Այլ պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվական - Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության մրցանակ մշակույթի և արվեստի բնագավառում՝ երաժշտական արվեստի համար[51],
  • 2016 - «Կատյուշա» XI համառուսաստանյան փառատոնի մրցանակ «Ռուսաստանի աստղ» անվանակարգում «Հաղթանակի օր» երգի կատարման համար[52],
  • 2008 - ԱԴԾ մրցանակ «Երաժշտական արվեստ» անվանակարգում՝ Ռուսաստանի քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության գործում ստեղծագործական ավանդի համար,
  • 2009 - «Ոսկե գրամոֆոն»
  • 1970 - էստրադային արտիստների IV համամիութենական մրցույթի դափնեկիր - II մրցանակ,
  • 1972 - «Ոսկե օրփեոս» մրցույթի դափնեկիր - III մրցանակ (Բուլղարիա),
  • 1972 - Սոպոտի փառատոնի 1-ին մրցանակ «Այն տղայի համար» երգի կատարմամբ։

Հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երկրպագու՝ Լեշչենկոն սիրում է թենիսը, բասկետբոլը (երգչի հասակը 180 սմ է[53]), լողը, ինչպես նաև ակտիվորեն զբաղվում է սպորտով։ Նա Լյուբերցի «Տրիումֆ» բասկետբոլի ակումբի պատվավոր նախագահն էր (մինչ թիմի տեղափոխումը Սանկտ Պետերբուրգ)։ «Դինամո» (Մոսկվա) ֆուտբոլային ակումբի երկրպագու է, 2019 թվականի դեկտեմբերից՝ ակումբի Խորհրդատվական խորհրդի անդամ։

Հասարակական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 11-ին նա ստորագրեց Ռուսաստանի մշակույթի գործիչների Ռուսաստանի հասարակությանն ուղղված Կոլեկտիվ դիմումը` ի պաշտպանություն Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ Նախագահի դիրքորոշման[54]։ Ռուսաստանի այլ էստրադայի աստղերի թվում` Լև Լեշչենկոն ընդգրկված է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։ Նրան արգելված է մուտք գործել երկիր[55]։

Երգիչը Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեին կից հասարակական խորհրդի անդամ է։ 2018 թվականի հունվարին նա դարձավ Վլադիմիր Պուտինի վստահված անձը 2018 թվականի մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում[56]։

2018 թվականի ամռանը նա հավանություն տվեց կենսաթոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ առաջարկությանը[57]։

Համագործակցություն արդյունաբերական ընկերությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 30-ին հոբելյանական համերգով 75-ամյա Լեշչենկոն նշեց ԵԿՄՏ-ի 90-ամյակը և պալատում առաջին անգամ իր հայտնվելու 70 տարին[7]

Ըստ Forbes ամսագրի[58], Լեշչենկոն հանդիսանում է նաև Լուկօյլի «կորպորատիվ բանաստեղծը»։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված է «կորպորատիվ օրհներգ»՝ հետևյալ բառերով՝ «Մենք քայլում էինք մայրուղով, բարձրացանք խոչնդոտները հաշվի չառնելով, // Մենք կրծոտելով խորացանք հողի մեջ, սառեցինք տունդրայում, // ճակատագիրը փորձեց մեզ ջարդել, // և այդ ժամանակ կյանքը մեզ դրախտ չէր թվում»։ Ընկերական հարաբերությունների մեջ է Վագիտ Ալեքպերովի հետ[11]։ «Էստրադային ներկայացումների թատրոնի համար «Լև Լեշչենկոյի գլխավորած «Երաժշտական գործակալության» համագործակցությունը «Լուկօյլ»-ի հետ եկամտի հիմնական աղբյուրն է», - նշում է Forbes-ը[58]։ Լեշչենկոյի ծառայություններին են դիմում նաև «Ռուսական երկաթուղիները», «Գազպրոմը» և համեմատաբար փոքր ընկերություններ։ Գերատեսչական տոնակատարություններին և կորպորատիվ երեկույթներին Լեշչենկոն ոչ միայն ինքն է հանդես գալիս, այլ նաև հրավիրում է այլ պրոդյուսերների հետ աշխատող արտիստների։

Առողջական վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համավարակի ընթացքում 2020 թվականի մարտի 12-ին Լեշչենկոն վերադարձել է Կանադա և ԱՄՆ շրջագայությունից։ Մարտի 6-ին ներդրված պարտադիր երկշաբաթյա կարանտին չի անցել։ Մասնակցել է սոցիալական միջոցառումների և հեռուստատեսային նկարահանումների[59][60]։ 2020 թվականի մարտի 26-ին Լեշչենկոյի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային էթիոլոգիայի թոքաբորբ։ Հիվանդությունը ծանր է եղել, արտիստը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում[61]։ 2020 թվականի ապրիլի 6-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից, կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական արդյունք է տվել[62][63]։ Կորոնավիրուսից հետո Լեշչենկոն չորս անգամ սրտի կաթված է տարել[64]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://kp.md/daily/24038.5/97532/
  2. 2,0 2,1 http://www.visualrian.ru/en/site/lightbox/1825/
  3. 3,0 3,1 3,2 http://oneplaylist.fm/playlists/lube
  4. 4,0 4,1 4,2 http://oneplaylist.fm/playlists/leonid-rudenko
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Уварова Е. Д., Эстрада в России. XX век: энциклопедия. — М.: Olma Media Group, 2004. — 861 с. — С. 342 ISBN 5-224-04462-6
  6. ЛЕЩЕНКО / О. С. Лебедева // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  7. 7,0 7,1 7,2 «Целевое назначение – искусство и народное творчество. Исполнилось 90 лет Центральному дому культуры железнодорожников». Гудок. 2017 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Соловей российский». itogi.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  9. 9,0 9,1 «Аргументы и факты — Семья газет для всей семьи!». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  10. Призванные - Газета Труд
  11. 11,0 11,1 Лев Лещенко: грустные мысли о жизни // Издательский дом «Новый взгляд»
  12. Лещенко Валериан Андреевич, 14.09.1904-02.03.2004
  13. «История «почётного курянина» Льва Лещенко» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  14. «Лев Лещенко: «Жена сказала: "Извини…» — и вынесла на лестничную площадку два чемодана»». tele.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  15. 15,0 15,1 «Отец Лещенко умер на 100-м году жизни». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  16. Л. В. Лещенко Апология памяти. — Центрполиграф, 2001. — 72 с. — ISBN 5-227-01267-9
  17. 17,0 17,1 17,2 Памяти Валериана Лещенко | Статьи | Известия
  18. Панорама — Газета «ФАКТЫ и комментарии»
  19. Почти сын полка. Как выросший в казарме Лещенко стал народным артистом | Персона | Культура | Аргументы и Факты
  20. «Лев Лещенко, певец, Народный артист России». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  21. Лев Лещенко потерял сыновей - близнецов
  22. 22,0 22,1 Юбилейный концерт Льва Лещенко. ГКЗ, 5 февраля 2017
  23. «Лев Лещенко. Я и мои друзья. Юбилейный концерт в Кремле 05 02 2017». You Tube. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  24. Catalina Sol (2010 թ․ սեպտեմբերի 15). «Жасмин и Лев Лещенко, Песня первой любви, 2001 год». Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  25. ЖАСМИН (2017 թ․ փետրվարի 5). «Жасмин и Лев Лещенко - Любви карусель (Первый канал: Юбилейный концерт Льва Лещенко)». Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  26. «Лев Лещенко. Дискография».
  27. «Лев Лещенко – Не Плачь, Девчонка».
  28. «Лев Лещенко – Талая Вода».
  29. «Лев Лещенко, Юрий Саульский – Песни».
  30. «Лев Лещенко – Мое Ты Небо Голубое / Моя Судьба / Я Пишу Тебе Снова / Первый Мой Аэродром».
  31. 31,0 31,1 31,2 Совместно с группой «Спектр».
  32. «Лев Лещенко – Любимая. Песни Вячеслава Ровного».
  33. «Лев Лещенко – Любовное Настроение».
  34. «Концерт «Песня на двоих»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  35. «Лещенко Л. Территория любви».
  36. Михаил Евдокимов — Вся наша жизнь — пародия! — YouTube
  37. Сегодня вечером: Пародия на Льва Лещенко (08.12.12) — YouTube
  38. «Anshlag_Vinokur_60_1 — на Яндекс. Видео». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  39. Указ Президиума Верховного Совета РСФСР от 30 сентября 1977 года «О присвоении почётного звания заслуженного артиста РСФСР Лещенко Л. В.»
  40. Указ Президиума Верховного Совета РСФСР от 12 апреля 1983 года «О присвоении почётного звания „Народный артист РСФСР“ Лещенко Л. В.»
  41. Указ Президиума Верховного Совета СССР от 14 ноября 1980 года № 3301-X «О награждении орденами и медалями СССР работников, наиболее отличившихся при подготовке и проведении Игр XXII Олимпиады»
  42. Указ Президиума Верховного Совета СССР от 17 августа 1989 года № 413—I «О награждении орденами и медалями СССР деятелей советской культуры и искусства»
  43. Указ Президента Российской Федерации от 24 октября 2017 года № 512 «О награждении государственными наградами Российской Федерации»
  44. Указ Президента Российской Федерации от 1 февраля 2007 г. № 121
  45. «Указ Президента Российской Федерации от 31 января 2002 года № 116 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  46. «Постановление Губернатора Курской области от 27 января 2012 года № 36-пг «О присвоении звания „Почетный гражданин Курской области"»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  47. «Указ Главы Республики Северная Осетия-Алания от 24 июня 2015 года № 184 О присвоении почетного звания «Народный артист Республики Северная Осетия-Алания» Лещенко Л. В.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  48. Сегодня в резиденции Посольства Республики Казахстан в Москве состоялась торжественная церемония награждения орденами граждан Российской Федерации.
  49. Декрет Президента Молдовы № 1364 от 6 ноября 2007 года «О присвоении почётного звания «Maestru în Artă» господину Льва Лещенко»
  50. «Указ Президента ПМР № 24 «О присвоении почётного звания «Заслуженный артист Приднестровской Молдавской Республики» ЛЕЩЕНКО Л.В.». president.gospmr.ru. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  51. В ЦАТРА прошла церемония награждения лауреатов премии Минобороны России в области культуры и искусства / mil.ru, 26.03.2018
  52. Песня «День Победы» признана лучшей песней о войне на фестивале «Катюша» : Министерство обороны Российской Федерации
  53. Лев Лещенко: Интервью В Гримерке Перед Концертом - Youtube
  54. Война и песня. АТО и другие проблемы Евровидения-2017 | РИА Новости Украина
  55. Бастрыкин, Александр (2017 թ․ հուլիսի 21). «Общественный совет при СК России». Следственный комитет Российской Федерации. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  56. ЦИК зарегистрировал 259 доверенных лиц Путина на выборах президента ТАСС, 12.01.2018
  57. И. Ветров (2018 թ․ հունիսի 22). ««Мы в свое время не знали, что есть мужской врач» — Лещенко и Винокур поддержали повышение пенсионного возраста». Газета.ру. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  58. 58,0 58,1 Олег Кашин (2009-08). «Горло и лесопилка». Forbes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
  59. Песков подтвердил, что был на дне рождения Аллы Крутой, но со Львом Лещенко там не виделся / ТАСС, 27 марта 2020
  60. Зараженный Лещенко пришел на вечеринку спустя неделю после введения карантина для туристов / kp.ru, 27 марта 2020
  61. У Льва Лещенко подтвердился коронавирус. / Интерфакс, 27 марта 2020
  62. Льва Лещенко выписали из больницы в Коммунарке. / ТАСС, 6 марта 2020
  63. Лев Лещенко заявил о выздоровлении от коронавируса и выписке из больницы. / РБК, 6 марта 2020
  64. Лещенко перенес четыре сердечных приступа после коронавируса: Музыка: Культура: Lenta.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Լեշչենկո» հոդվածին։