Միխայիլո Հրուշևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միխայիլ Գրուշևսկիից)
Միխայիլո Հրուշևսկի
ուկրաիներեն՝ Михайло Сергійович Грушевський
Ծնվել էսեպտեմբերի 29, 1866(1866-09-29)[1][2][3][…]
Խելմ, Kholmskii uezd, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26, 1934(1934-11-26)[4] (68 տարեկան), նոյեմբերի 24, 1934(1934-11-24)[5] (68 տարեկան) կամ նոյեմբերի 25, 1934(1934-11-25)[2][3][6][…] (68 տարեկան)
Կիսլովոդսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան, գրող, համալսարանի դասախոս, գրականության պատմաբան և հրապարակախոս
Հաստատություն(ներ)Լվովի համալսարան[7]
Գործունեության ոլորտպատմություն[8], հրապարակախոսություն[8] և քաղաքականություն[8]
Պաշտոն(ներ)Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ և Head of the Central Rada of Ukraine?
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Տարաս Շևչենկոյի անվան գիտական ​​ընկերություն
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան
Տիրապետում է լեզուներինուկրաիներեն[1][8] և ռուսերեն[8]
Եղել է գիտական ղեկավարVolodymyr Hnatiuk?
ԿուսակցությունUkrainian Socialist-Revolutionary Party?
Ամուսին(ներ)Mariia-Ivanna Hrushevska?
Երեխա(ներ)Kateryna Mykhailivna Hrushevska?
ՀայրSerhii Fedorovych Hrushevskyi?
Ստորագրություն
Изображение автографа
 Mykhailo Hrushevsky Վիքիպահեստում

Միխայիլ Սերգեևիչ Գրուշևսկի (ուկրաիներեն՝ Михайло Сергійович Грушевський, սեպտեմբերի 29, 1866(1866-09-29)[1][2][3][…], Խելմ, Kholmskii uezd, Լուբլինի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1934(1934-11-26)[4], նոյեմբերի 24, 1934(1934-11-24)[5] կամ նոյեմբերի 25, 1934(1934-11-25)[2][3][6][…], Կիսլովոդսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պատմաբան, հասարակական և քաղաքական գործիչ, հեղափոխական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին ավարտել է Կիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1894-1897 թվականներին վարել է Լվովի համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնը։ 1890-ական թվականին եղել է Կիևյաև Գրոմադայի գործուն անդամներից, 1899 թվականին՝ Գալիցիայի ազգային դեմոկրատական կուսակցության կազմակերպիչներից։ Պրոգերմանական կողմնորոշում ունենալու համար 1914 թվականին ձերբակալվել է և աքսորվել Սիմբիրսկ։ 1917 թվականին մարտին հարել է ուկրաինական Էսէռներին և ղեկավարել ուկրաինական Կենտրոնական ռադան։ Գերմանական օկուպացիայի ձախողումից հետո Գրուսևսկին վտարանդվել է Ավստրիա (19191924 թվականին նրան թույլատրվել է վերադառնալ արդեն Խորհրդային Ուկրաինա։ Այդ նույն թվին էլ ընտրվել է ՈւԽՍՀ Գիտությունների ակադեմիայի անդամ, 1929 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1930 թվականին աշխատել է Մոսկվայում։ Գլխավոր աշխատություններն են «Ուկրաինա-Ռուսիայի պատմությունը» (հ.1 - 10, 13 գրքով, 1898-1936), «Ուկրաինական ժողովրդի պատմության ակնարկ» (1904), «Ուկրաինական գրականության պատմություն» (հ.1 - 5, 1923-1927)։ Դեմ է արտահայտվել մարքսիզմին։ Պատմության մեջ գլխավորը համարել է ազգային հարցը՝ գտնելով, որ ազգային շահերը բարձր են դասակարգային շահերից, իսկ դասակարգային պայքարը խանգարում է ազգային շահերի համար պայքարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 239