Ալեքսանդրա Պախմուտովա
Ալեքսանդրա Նիկոլաևնա Պախմուտովա (ռուս.՝ Александра Николаевна Пахмутова, նոյեմբերի 9, 1929[1][2], Վոլգոգրադ, Lower Volga Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1977)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Վ․ Շեբալինի կոմպոզիցիայի դասարան), 1956 թվականին՝ ասպիրանտուրան։ 1968 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար։
Աշխատելով տարբեր ժանրերում՝ ճանաչման է արժանացել հատկապես որպես երգերի հեղինակ (այդ թվում՝ «Գագենի համաստեղությունը» շարքը, «Քնքշանք», «Երգ տագնապայի երիտասարդության մասին», «Մեղեդի»)։
Այլ ժանրի երկերից աչքի են ընկնում նվագախմբի կոնցերտը (1972, դրա հիման վրա «Պայծառացում» բալետը, բեմ․՝ Մեծ թատրոն, 1974), «Ռուսական սյուիտ»-ը նվագախմբի համար (1953), շեփորի կոնցերտը (1955), պիոներական կանտատները, կինոերաժշտությունը («Ուլյանովների ընտանիքը», «Աղջիկներ», «Երեք բարդի Պլյուշչիխայում» և այլն)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1966), ԽՍՀՄ պետական մրցանակներ (1975, 1982)։ Պարգևատրվել է երկու շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Пахмутова Александра Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 88)։ ![]() |
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վոլգոգրադ քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս կոմպոզիտորներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Կին կոմպոզիտորներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անավարտ հոդվածներ