Վլադիմիր Պավլինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Պավլինով
Ծնվել էհունվարի 22, 1933(1933-01-22)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 22, 1985(1985-03-22) (52 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող

Վլադիմիր Պավլինով (ռուս.՝ Павлинов, Владимир Константинович, հունվարի 22, 1933(1933-01-22), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 22, 1985(1985-03-22)), խորհրդային և ռուս բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականի հունվարի 22-ին, Մոսկվայում, Արբատում[1]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի հանքախուզական ինստիտուտը։ Որոշ հանգամանքների բերումով տեղափոխվել է Մոսկվայի նավթային ինստիտուտ, որի Նավթահորերի և գազահորերի հորատման ֆակուլտետն ավարտել է 1959 թվականին։ Աշխատել է Ալթայում, երկրահետախուզական կազմակերպությունում, այնուհետև` որպես հորատման վարպետ Կենտրոնական Ասիայում։

Սկսել է բանաստեղծություններ գրել դեռ մանկուց։ 1961 թվականին «Երիտասարդ գվարդիա» հրատարակչատանը լույս է տեսել «Հանրակացարան» ժողովածուն, որին Պավլինովը մասնակցել է երեք բանաստեղծներ, մոսկովյան համալսարանների նորավարտ շրջանավարտներ Օլեգ Դմիտրիևի, Վլադիմիր Կոստրովի և Դմիտրի Սուխարևի հետ։ Վ. Պավլինովի բանաստեղծություններով գրվել են մի քանի «բարդյան» երգեր, որոնցից են «Երեք սոճիները», «Ցուրտ», «Դառը մեղր» և այլն։ Բանաստեղծի կյանքի ընթացքում լույս են տեսել նաև վեց ժողովածուներ, որոնցից են` «Դեմք» (1968 թվական), «Աղը» (1974 թվական), «Երեք սեր» (1979 թվական), «Ես անկեղծորեն եմ խոսում» (1981 թվական), «Ներկա ժամանակ» (1982 թվական), «Ուժի փորձություն» (1983 թվական) ժողովածուները։ 1985 թվականին լույս է տեսել «Բանաստեղծություններ» գիրքը։ «Ալիքներ» բանաստեղծության երկրորդ տունը դարձել է հայտնի «Ես պատրաստ եմ համբուրել ավազը» երգի կրկներգը։

1988 թվականին «Երիտասարդ գվարդիա» հրատարակչատանը լույս է տեսել «Հանրակացարան 2» ժողովածուն, որի մեջ ներառվել են «Հանրակացարան» ժողովածուի ընտրանին և նույն չորս բանաստեղծների 1960-1980 թվականների ստեղծագործությունները։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պավլինովի հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դեմք։ Բանաստեղծությունների գիրք, Մոսկվա, Խորհրդային գրող, 1968 թվական։
  • Աղը։ Մոսկվա, Երիտասարդ գվարդիա, 1974 թվական։
  • Երեք սեր։ Մոսկվա, Երիտասարդ գվարդիա, 1979 թվական։
  • Ես անկեղծորեն եմ խոսում։ Բանաստեղծություններ և պոեմ։ Մոսկվա, Սովրեմեննիկ, 1981 թվական։
  • Ներկա ժամանակ։ Բանաստեղծություններ, Մոսկվա, Խորհրդային գրող, 1982 թվական։
  • Ուժի փորձություն։ Բանաստեղծություններ և պոեմ, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան, 1983 թվական։
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օլեգ Դմիտրիև, Վլադիմիր Կոստրով, Վ. Պավլինով, Դմիտրի Սուխարև։ Հանրակացարան։ Բանաստեղծի առաջին գիրքը։ Մոսկվա, Երիտասարդ գվարդիա, 1961 թվական։
  • Օլեգ Դմիտրիև, Վլադիմիր Կոստրով, Վ. Պավլինով, Դմիտրի Սուխարև։ Հանրակացարան 2։ Մոսկվա, Երիտասարդ գվարդիա, 1988 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]