Վալենտինա Տոլկունովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Տոլկունովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունВалентина Толкунова
Ի ծնե անունВалентина Васильевна Толкунова
Ծնվել էհուլիսի 12, 1946(1946-07-12)
Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մահացել էմարտի 22, 2010(2010-03-22)[1][2] (63 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և կրկնօրինակող
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1966-2010
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1971)
ԿապվածВИО-66
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Պատվավոր երկաթուղային
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ
Կայքvalentinatolkunova.ru
Ստորագրություն
Ստորագրություն
 Valentina Tolkunova Վիքիպահեստում

Վալենտինա Տոլկունովա (հուլիսի 12, 1946(1946-07-12), Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 22, 2010(2010-03-22)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս երգչուհի, սոպրանո։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1987)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում Վալենտինա Տոլկունովան ընդունվել է Մոսկվայի արվեստի և մշակույթի պետական համալսարան։ 1966 թվականին դարձել է Յուրի Սաուլսկիի ջազ խմբի անդամ VIO-66, հանդես է եկել որպես սոլիստ և ջազ երգչուհի։ 1971 թվականին ավարտել է Գնեսինի անվան պետական երաժշտական քոլեջը և երգեր է ձայնագրել հեռուստաֆիլմերի համար։ 1972 թվականը Տոլկունովայի համար բեկումնային է լինում, Վլադիմիր Շաինսկու երգերի կատարումով սկիզբ է դրվում նրա ռադիո-հեռուստատեսային երգի կարիերային։ 1973 թվականին Տոլկունովան համագործակցում է Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկի հետ, 1989 թվականին հիմնադրում և նախագահում է իր թատրոնը։ 30 տարիների ընթացքում թողարկում է շուրջ 13 ձայներիզներ։ Բազմաթիվ մրցանակների է արժանացել Խորհրդային պետություններում և 23 անգամ արժանացել է «Տարվա երգ» հեռուստատեսային մրցույթի մրցանակին[3][4]։

1975 թվականին «Հարսնացու հյուսիսից» երաժշտական-քնարական կատակերգությունում կատարում է «Пушинка белая (Ах, тополиный пух)» (Սպիտակ բմբուլ (Վախ, կաղամախի բմբուլ)) երգը[5]։

Հիվանդություն, մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարի 16-ին բելառուսական Մոգիլև քաղաքում կայացած համերգից հետո Տոլկունովան տեղափոխվել է հիվանդանոց։ Երգչուհու մոտ բժիշկներն ավելի վաղ ախտորոշել էին կաթնագեղձի ուռուցք, որի մետաստազները տարածվել էին մինչև երիկամները, թոքերն ու գլխուղեղ։ Մարտի 22-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում երգչուհին մահացել է գլխուղեղի ուռուցքից։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
  • Լենինյան մրցանակի դափնեկիր
  • Պատվավոր երկաթուղայինի կոչում
  • ՌԴ պատվո շքանշան
  • ՌԴ բարեկամության շքանշան
  • Մոսկվայի «850-ամյա հիշատակի» մեդալ
  • Իշխանուհի Օլգայի շքանշան

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 - «Стою на полустаночке»;
  • 1973 - «Во всём мне хочется дойти до самой сути»;
  • 1974 - «Пушинка белая»;
  • 1974 - «Год любви»;
  • 1975 - «Комсомолу посвящается»;
  • 1977 - «Носики-курносики»;
  • 1982 - «Диалог у новогодней ёлки»;
  • 1985 - «Если б не было войны» (двойной альбом);
  • 1986 - «Разговор с женщиной» (двойной альбом);
  • 1989 - «Серёжа»;
  • 1992 - «Сорок пять»;
  • 1995 - «Я не могу иначе»;
  • 1997 - «Я деревенская»;
  • 1997 - «Сон-трава»;
  • 2002 - «Мой придуманный мужчина»;
  • 2011 - «Как быть счастливой» (вышел уже после смерти певицы).

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Վասիլի Անդրևիչ Տոլկունովը, եղել է զինվորական[6][7])
  • Մայրը՝ Եվգենիա Նիկոլաևնա Տոլկունովա (Սմիրնովա), (1925)[6]
  • Պապը՝ Նիկոլայ Վասիլևիչ Սմիրնովը, եղել է բռնադատված և 17 տարի ապրել է ճամբարներում[6]
  • Տատը՝ Անիսյա Նիկանորովնա Սմիրնովա (Ստրիժակ)[6]

Վալենտինա Տոլկունովան ամուսնացած է եղել 2 անգամ[8]

Առաջին ամուսինը եղել է Յուրի Սերգևիչ Սաուլսկին (1928-2003), կոմպոզիտոր, դիրիժոր։ Ամուսնացած են եղել 5 տարի։

1977 թվականին ամուսնացել է գրող, լրագրող Յուրի Նիկոլաևիչ Պապորովի հետ (1923-2010)։ Ունեն որդի՝ Նիկոլայ Պապորովը (10.10.1977 թվական[9]), ով Մոսկվայի երաժշտական թատրոնի նկարիչն է։

Յուրի Պապորովը մահացել է կնոջ մահից մեկ ու կես ամիս անց։

Երգչուհու կրտսեր եղբայրը՝ Սերգեյ Վասիլևիչ Տոլկունովը (1949 թվական, հուլիսի 6[10]) երգիչ է, ՌԴ վաստակավոր արտիստ, քրոջ հետ հանդես է եկել համերգներով։ Վալենտինա Տոլկունովայի անվան ժամանակակից արվեստի աջակցման բարեգործական հիմնադրամի նախագահն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.lenta.ru/news/2010/03/22/singer/
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. Russian Singing Legend Tolkunova Dies At 63
  4. Valentina Tolkunova profile (Russian)
  5. Валентина Толкунова. Тополиный пух
  6. 6,0 6,1 6,2 6,3 Валентина Толкунова на Байкале хотела купить новый дом // KP.RU - Иркутск
  7. «События и концерты на 2011 год». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  8. Толкунова Валентина Васильевна. Биографическая справка. РИА Новости, 22.03.2010.
  9. «Личная жизнь Валентины Толкуновой». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  10. «Толкунова Валентина». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Տոլկունովա» հոդվածին։