Ժասմին (երգչուհի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժասմին (այլ կիրառումներ)
Ժասմին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Жасмин |
Ի ծնե անուն | Սառա Լվովնա Մանախիմովա |
Նաև հայտնի է որպես | Жасмин |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1977 (47 տարեկան) Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | փոփ, էստրադա |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Квадро-Диск (2000—2004), Монолит Рекордс (2005, 2013), CD Land (2006-2009), Никитин (2012), Velvet Music (2013) |
Ամուսին | Ilan Shor? |
Պարգևներ | |
Կայք | jasmin.ru |
Jasmin Վիքիպահեստում |
Ժասմին (ռուս.՝ Жасмин, իսկական անունը՝ Սառա Լվովնա Մանախիմովա (ռուս.՝ Cа́ра Льво́вна Манахи́мова), առաջին ամուսնության ընթացքում վերցրել է Սեմենդուևա ազգանունը, երկրորդի ժամանակ՝ Շոր ազգանունը, հոկտեմբերի 12, 1977, Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, Դաղստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 12-ին Դերբենդում՝ լեռնական հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Լև Մանախիմովը (ռուս.՝ Лев Яковлевич Манахимов, ծնվել է 1950 թվականին[1]), բալետմաստեր է, Դաղստանի Հանրապետության արվեստների վաստակավոր գործիչ։ Մայրը՝ Մարգարիտա Մանախիմովան (ռուս.՝ Маргарита Семёновна Манахимова, 1956-1996)[2] դիրիժոր էր։ Սառան ունի եղբայր՝ Անատոլի Մանախիմովը, ով երգչուհուց մեծ է երկու տարով։
Մանկության տարիներին Սառան չէր մտածում երգչուհի դառնալու մասին։ Նա ցանկանում էր զբաղվել անգլերենի ուսումնասիրությամբ, այդ պատճառով էլ նպատակ ուներ ընդունվել բանասիրական ֆակուլտետ։ Սակայն Դերբենդում չկար անհրաժեշտ ուսումնական հաստատությունը, իսկ մայրաքաղաք գնալ ծնողները թույլ չտվեցին։ Մայրը դստերը համոզեց ընդունվել բժշկական քոլեջ, որը Սառան ավարտեց գերազանցությամբ։ Քոլեջում սովորելու տարիներին ապագա երգչուհին առաջին անգամ բեմ բարձրացավ։ Բժշկական քոլեջի ՈՒՀԱ-ի թիմը մրցության հրավիրեց երաժշտական ուսումնարանի թիմին։ Սառան փայլուն ելույթ ունեցավ և երգեց բոլորից լավ։
1995 թվականի կեսերին Սառայի մոր մոտ հայտնաբերվեց գլխուղեղի քաղցկեղ։ Նա մահացավ իր քառասունամյակի օրը՝ 1996 թվականի փետրվարին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհու կարիերան սկսելուց առաջ Սառան իր ուժերն է փորձել որպես մոդել։ Սառան եղել է Ժիտրուա նորաձևության տան դեմքը Ռուսաստանում։ Սակայն նա որոշել է կյանքը չկապել գովազդային բիզնեսի հետ։
Սառայի երաժշտական առաջին ուսուցիչը եղել է Նատալյա Անդրիանովան, որը դասավանդում էր Գնեսինյան ուսումնարանում։ Երեք տարվա ընթացքում ժրաջան աշակերտուհին երգեց դասական, ջազ, փոփ-երաժշտություն։ Նա պատմում է. «Նախապես ես չէի էլ մտածում համերգների ու ելույթների մասին։ Երգելն ինձ համար միայն զբաղմունք էր։ Սեփական ուժերի նկատմամբ վստահություն առաջացավ միայն այն ժամանակ, երբ խիստ Նատալյա Զինովևան ասաց, որ արդեն ժամանակն է լուրջ զբաղվել վոկալով»։
Ամուսնու ֆինանսական աջակցությամբ ու Ժասմին կեղծանունով նա 1999 թվականի վերջին սկսում է երգչուհու իր կարիերան «Так бывает» (հայերեն՝ Այդպես լինում է) երգով ու համանուն տեսահոլովակով։ Ժողովրդականություն է ձեռք բերում հատկապես 2001 թվականին, երբ թողարկվում է նրա՝ «Перепишу любовь» սինգլը։
Արվեստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Նշումներ |
---|---|---|
2000 | «Долгие дни» (հայերեն՝ Երկար օրեր) | 90 000 օրինակ[3] |
2001 | «Перепишу любовь» (հայերեն՝ Նորից կգրեմ սերը) | 270 000 օրինակ |
2002 | «Головоломка» հայերեն՝ Գլուխկոտրուկ) | 310 000 օրինակ |
2003 | «100 % любви» (հայերեն՝ 100% սեր) | 80 000 օրինակ։ «Шалом» երգի տեքստը գրել է Ժասմինը։ |
2004 | «Да!» (հայերեն՝ Այո՛։) | 650 000 օրինակ։ «Как всегда» երգի երաժշտությունը գրել է Ժասմինը։ |
2005 | «Тебе понравится» (հայերեն՝ Քեզ դուր կգա) | 150 000 օրինակ |
2009 | «Мечта» (հայերեն՝ Երազանք) | 50 000 օրինակ |
2013 | «От любви до любви» (հայերեն՝ Սիրուց մինչև սեր) |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 – «Так бывает» (հայերեն՝ Այդպես լինում է)
- 2000 – «Падал снег» (հայերեն՝ Ձյուն էր իջնում)
- 2000 – «Летний день» (հայերեն՝ Ամառային օր)
- 2000 – «Долгие дни» (հայերեն՝ Երկար օրեր)
- 2001 – «Лёли-лёли»
- 2001 – «Перепишу любовь» (հայերեն՝ Նորից կգրեմ սերը)
- 2001 – «Торопишься слишком» (հայերեն՝ Շտապում ես չափազանց)
- 2001 – «Не говори мне» (հայերեն՝ Մի՛ ասա ինձ)
- 2002 – «Ты далеко» (հայերեն՝ Դու հեռու ես)
- 2002 – «Не отпускай меня» (հայերեն՝ Մի՛ թող ինձ)
- 2002 – «Головоломка» (հայերեն՝ Գլուխկոտրուկ)
- 2002 – «Мамино сердце» (հայերեն՝ Մոր սիրտը)
- 2003 – «Холодно» (հայերեն՝ Ցուրտ է)
- 2003 – «Дольче Вита»
- 2003 – «Да!» (հայերեն՝ Այո՛)
- 2004 – «Самый любимый» (հայերեն՝ Ամենասիրելին)
- 2004 – «Капля лета» (հայերեն՝ Ամռան կաթիլ)
- 2004 – «Разгадай любовь» (հայերեն՝ Գուշակիր սերը)
- 2005 – «Как ты мне нужен» (հայերեն՝ Որքան ես ինձ պետք)
- 2005 – «Индийское диско» (հայերեն՝ Հնդկական դիսկո)
- 2005 – «Тебе понравится» (հայերեն՝ Քեզ դուր կգա)
- 2006 – «Давай объявим между нами мир» (հայերեն՝ Արի մեր միջև խաղաղություն հայտարարենք)
- 2006 – «История» (հայերեն՝ Պատմություն)
- 2006 – «Загадай»
- 2006 – «Первый близкий»
- 2007 – «Боль» (հայերեն՝ Ցավ)
- 2007 – «Дежа Вю»
- 2008 – «Пей любовь» (հայերեն՝ Սեր երգիր)
- 2008 – «Ресничка» (հայերեն՝ Արտևանունք)
- 2009 – «Ночь» (հայերեն՝ Գիշեր)
- 2009 – «Виновата» (հայերեն՝ Մեղավոր եմ)
- 2010 – «Не жалею» (հայերեն՝ Չեմ զղջում)
- 2010 – «Здравствуй, новая любовь» (հայերեն՝ Բարև, նո՛ր սեր)
- 2011 – «Лабу-Дабу»
- 2011 – «Можно» (հայերեն՝ Կարելի է)
- 2011 – «Как в детстве» (հայերեն՝ Ինչպես մանկության ժամանակ)
- 2012 – «От любви до любви»(հայերեն՝ Սիրուց մինչև սեր)
- 2012 – «Руки в рукава» (հայերեն՝ Ձեռքերը թևքերի մեջ)
- 2013 – «Дважды» (հայերեն՝ Երկու անգամ)
- 2013 – «Нет, не надо» (հայերեն՝ Ոչ, պետք չէ)
- 2014 – «Свадебные истории» (հայերեն՝ Հարսանեկան պատմություններ)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Երաժշտություն | Տեքստ | Ռեժիսոր |
---|---|---|---|---|
2000 | Так бывает (հայերեն՝ Այդպես լինում է) | Ա. Գրոզնի | Տ. Իվանովա | Օ. Գուսև |
Падал снег (հայերեն՝ Ձյուն էր իջնում) | Ա. Շևչենկո | Ա. Շևչենկո | Օ. Գուսև | |
Летний день (հայերեն՝ Ամառային օր) | Ա. Գրոզնի | Տ. Իվանովա | Օ. Գուսև | |
Долгие дни (հայերեն՝ Երկար օրեր) | Ա. Լունյով | Ա. Շևչենկո | Օ. Գուսև | |
2001 | Лёли-лёли | Կ. Բրոյտբուրգ | Ս. Սաշին | Օ. Գուսև |
Перепишу любовь (հայերեն՝ Նորից կգրեմ սերը) | Ա. Զուբկով | Ի. Կամինսկայա | Օ. Գուսև | |
Торопишься слишком (հայերեն՝ Շտապում ես չափազանց) | Ա. Զուբկով | Ի. Կամինսկայա | Տ. Քեոսայան | |
Не говори мне (հայերեն՝ Մի՛ ասա ինձ) | Ֆ. Իլինիխ | Ի. Կամինսկայա | Օ. Գուսև | |
2002 | Ты далеко (հայերեն՝ Դու հեռու ես) | Ա. Շևչենկո | Ա. Շևչենկո | Օ. Գուսև |
Не отпускай меня (հայերեն՝ Մի՛ թող ինձ) | Ի. Բրիլին | Ի. Կամինսկայա | Օ. Գուսև | |
Головоломка[4] (հայերեն՝ Գլուխկոտրուկ) | Ա. Զուբկով | Տ. Իվանովա | Օ. Գուսև | |
2003 | Холодно (հայերեն՝ Ցուրտ է) | Ի. Բրիլին | Ի. Բրիլին, Ա. Մուրազով (Ա. Սմոգուլ) | Օ. Գուսև |
Дольче вита | Ի. Բրիլին | Լ. Դ’Էլիա | Ի. Միրոնովա | |
Да! (հայերեն՝ Այո՛։) | Վ, Վասիլև | Ի. Կամինսկայա, Է. Մելնիկ | Օ. Գուսև | |
2004 | Самый любимый (հայերեն՝ Ամենասիրելի) | Ա. Գուսեյնով | Ա. Գուսեյնով | Օ. Գուսև |
Капля лета (հայերեն՝ Ամռան կաթիլ) | Է. Պոկոնով | Տ. Իվանովա | Օ. Գուսև | |
Разгадай любовь (հայերեն՝ Գուշակիր սերը) | Ի. Բրիլին | Ս. Սաունին | Օ. Գուսև | |
2005 | Как ты мне нужен (հայերեն՝ Որքան ես դու ինձ պետք) | Ս. Ռևտով | Ս. Ռևտով | Օ. Գուսև |
Индийское диско (հայերեն՝ Հնդկական դիսկո) | Ի. Պոստոև | Ի. Լոգինով, Լ. Պոստոևա | Օ. Գուսև | |
Тебе понравится (հայերեն՝ Քեզ դուր կգա) | Օ. Պոպկով, Ի. Լոգինով | Օ. Պոպկով | Օ. Գուսև | |
2006 | Первый близкий (հայերեն՝ Ամենամոտ) | Ս. Ռևտով | Ս. Ռևտով | Օ. Գուսև |
2007 | Боль (հայերեն՝ Ցավ) | Ս. Ռևտով | Կ. Կլյուև | Դ. Զախարով |
Дежавю | Ի. Բրիլին, Ա. Պրուսով | Ն. Չերնենկո | Օ. Գուսև | |
2008 | Пей любовь (հայերեն՝ Սեր երգիր) | Любаша | Любаша | Գ. Տոիձե |
Ресничка (հայերեն՝ Արտևանունք) | Ա. Զուբկով | Ի. Կամինսկայա, Լ. Դ’Շլիա | Օ. Գուսև | |
2009 | Ночь (հայերեն՝ Գիշեր) | Ս. Կուլեմինա | Լ. Պանկովա, Վ. Ադարիչև | Ա. ԲԱդոև |
Виновата (հայերեն՝ Մեղավոր եմ) | Ս. Ժուկով | Ս. Ժուկով | Ի. Միրոնովա | |
2010 | Спи, моё солнышко (հայերեն՝ Քնի՛ր, ի՛մ արև) | Ի. Դուբցովա | Ի. Դուբցովա | Ա. Գոլուբև (Ի. Դուբցովայի, Ալսուի, Տ. Բուլանովայի, Լ. Կուդրյավցևայի հետ համատեղ) |
Не жалею (հայերեն՝ Չեմ զղջում) | Դ. Դուբինսկի | Լ. Դ’Էլիա | Պ. Խուդյակով | |
2011 | Здравствуй, новая любовь (հայերեն՝ Բարև, նո՛ր սեր) | Կ. Բրեյտբուրգ | Ա. Կուդելինսկայա | Ի. Միրոնովա (երկու տարբերակ) |
Здравствуй, новая любовь (remix) (հայերեն՝ Բարև, նո՛ր սեր) | Կ. Բրեյտբուրգ, Ivan Martin & Tom Chaos | Ա. Կուդելինսկայա | Ի. Միրոնովա | |
Лабу-Дабу | Ս. Ախունով | Ս. Ախունով | Ա. Նենաշև | |
2012 | Руки в рукава | Ս. Ռևտով | Ս. Ռևտով | Ե. Վորոնին |
2013 | Дважды (հայերեն՝ Երկու անգամ) | Ս. Կուլեմինա | Կ. Գուբին | Ս. Տկաչենկո |
Нет, не надо (հայերեն՝ Ոչ, պետք չէ) | Տ. Նոտման | Օ. Նոտման, Լ. Ռուդենկո | Ս. Տկաչենկո | |
2014 | Свадебные истории (հայերեն՝ Հարսանեկան պատմություններ) | Ս. Գուցե, Ն. Գուցե, Ա. Ռոմանով, Ռ. Եմելյանով | Կ. Գուբին, Ռ. Եմելյանով | Խ. Մաասիկ |
Дожди (հայերեն՝ Անձրևներ) | Ա. Պոկուտնի | Լ. Շիգապովա | ||
2015 | Зависимость (հայերեն՝ Կախվածություն) | Վ. Մատեցկի, Լ. Գուտկին | Ա. Միկուլսկայա | Օ. Գուսև |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լև Մանախիմով». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Մարգարիտա Մանախիմովա
- ↑ «Երգչուհի Ժասմինի Սկավառակագրությունն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Տեսահոլովակի նոր տարբերակը նկարահանվել է 2014 թվականին. այն ներառում է կադրեր "Красота требует" ֆիլմից (2008 թ.):
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը
- Ժասմին Թվիթթերում
- Ժասմին Ֆեյսբուքում
- Ժասմինը բաց նամակ է ուղղել Մոսկվայում ԱՊՀ երկրների դեսպաններին
- Ծնողազուրկների խնդիրներն արձագանք են գտել շոու-բիզնեսում
- «Жасмин без излишеств» հարցազրույց
- Ժասմինի բլոգը «Здоровье с Еленой Малышевой» հաղորդման կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժասմին (երգչուհի)» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգչուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս հաղորդավարներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ
- Ռուսաստանի փոփ-վոկալիստներ
- Բեմական կեղծանուններ
- Ռուս մոդելներ